Կյուրոպեդիա
Կյուրոպեդիա հին հունարեն՝ Κύρου παιδεία | |
---|---|
Հեղինակ | Քսենոֆոն |
Անվանվել է | Կյուրոս Բ Մեծ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կենսագրական վեպ և պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | Classical Greek? |
Cyropaedia Վիքիպահեստում |
Կյուրոպեդիա (Կյուրոսի դաստիարակությունը), Սոկրատեսի աշակերտ Քսենոփոնի երկը, որը գրվել է Ք.ա. 370 թվականին։ Այն բաղկացած 8 գրքից։ Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք. ա. 600-530 թթ.)[1]։ «Կյուրոպեդիան» լայն տարածում է ունեցել հունա-հռոմեական աշխարհում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկը «քաղաքական ռոմանտիկա է, որը նկարագրում է իդեալական տիրակալի դաստիարակությունը»։ Այստեղ Քսենոփոնը գովաբանում է բարոյական այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում էր Կյուրոսի թագավորական իշխանությունը[2]։ Այստեղ տեսանլի է Քսենոփոնի կողմնորոշումը հօգուտ միապետության, որը նա գերադասում է դեմոկրատիայից, օլիգարխիայից և բռնատիրությունից՝ տիրանիայից, վերջիններիս հակադրելով միապետական կայունությունը։
Չնայած «ընդհանուր առմամբ ընդունվել է», որ Քսենոփոնը «Կյուրոպեդիան գրելիս չի նախատեսել այն որպես պատմություն» գրել[1], ապա անհասկանալի է մնում մի բան՝ այդ ժամանակաշրջանի ո՞ր ժանրին է պատկանում այս երկը։ Քսենոփոնը միշտ չէ, որ հավատարիմ է մնում պատմական իրական փաստերին[1][3]։ Այսպես, Հերոդոտոսի պատմությունից հայտնի է, որ Կյուրոսը սպանվել է մասսագետների (հայկական աղբյուրներում՝ մաքսութներ) դեմ պատերազմելիս, մինչդեռ «Կյուրոպեդիայում» նա խաղաղ պայմաններում երանության մեջ մահանալուց առաջ, զոհեր է մատուցում իր աստվածներին, բարոյախրատական երկար ճառով հրաժեշտ է տալիս իր որդիներին ու բարեկամներին և դատողություններ անում հոգու անմահության մասին փիլիսոփայական մեծ վերացականությամբ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Sancisi-Weerdenburg, Heleen (1993), «Cyropaedia», Encyclopaedia Iranica, vol. 6.5, Costa Mesa: Mazda
- ↑ Xenophon (1914), Miller, Walter (ed.), Cyropaedia: The Education of Cyrus, London: William Heinemann Ltd.
- ↑ Nadon, Christopher (2001), Xenophon's Prince: Republic and Empire in the Cyropaedia, Berkeley: UC Press, ISBN 0-520-22404-3
- ↑ Քսենոփոն, «Կյուրոպեդիա»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրոպեդիա» հոդվածին։ |
|