Կլաուդիա Ամուրա
Կլաուդիա Ամուրա | |
---|---|
իսպ.՝ Claudia Noemí Amura | |
Պետություն(ներ) | Արգենտինա |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Կոչում | կանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2169 |
ՖԻԴԵ համար | 100536 |
365chess | Claudia_Amura |
Chesstempo համար | 7462 |
ICCF համար | 7462 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Évry Grand Roque |
Claudia Amura Վիքիպահեստում |
Կլաուդիա Նոյեմի Ամուրա (իսպ.՝ Claudia Noemí Amura, օգոստոսի 26, 1970, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր, մասնագիտությամբ ժուռնալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլաուդիա Ամուրան ծնվել է 1970 թվականին, Լա Բոկա քաղաքում։ 6 տարեկանից զբաղվել է շախմատով, իր առաջին մրցաշարին մասնակցել է 8 տարեկանում։ 13 տարեկանում դարձել է ազգային մրցաշարի հաղթող, որին մասնակցել է 32 շախմադիստ, որոնցից միայն երկուսն են եղել կանայք։ 1980-ականների երկրորդ կեսից նրան մարզել է միջազգային գրոսմայստեր Օսկար Պանոն։
Կլաուդիա Ամուրան բազմիցս եղել է Արգենտինայի չեմպիոն, հաղթող է ճանաչվել 1997 Վենեսուելայում տեղի ունեցած Պանամերիկյան առաջնությունում, վեց անգամ՝ 1990, 1992, 1994, 1996, 1998, 1999 թվականներին դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն, 1990 թվականին հաղթել է Կուբայում տեղի ունեցած Կապաբլանկայի հուշամրցաշարի կանանց խմբում, երեք անգամ՝ 1990, 1991, 1993 թվականներին մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական մրցումներին, լավագույն արդյունքը ցուցաբերել է 1990 թվականին Ազովում՝ 5-րդ տեղ[3]։
Երեք անգամ մասնակցել է նոկաուտ համակարգի աշխարհի առաջնություններին․ 2000 թվականին 1-ին փուլում պարտվել է Սյույ Յուհուային, 2006 թվականին 1-ին փուլում՝ Իրինա Կռուշին, 2008 թվականին 2-րդ փուլում՝ Ռուան Լյուֆեյին, երկու անգամ՝ 2005 և 2007 թվականններին դարձել է Ամերիկայի առաջնությունների բրոնզե մեդալակիր[4]][5][6], 2007 թվականին հաղթող է ճանաչվել Պորտերո դե լոս Ֆյունեսի զոնալ մրցաշարում, մասնակցել է 1988, 1990, 1992, 1994, 1998, 2008, 2010, 2012 թվականների օլիմպադաներին, 1990 թվականի օլիմպիադայում առաջին խաղատախտակի վրա նվաճել է անհատական արծաթե մեդալ[7]։
2008 թվականի աշխարհի առաջնությունում ստորագրել է նամակ, որում պահանջել է Ռուս-վրացական պատերազմի պատճառով առաջնությունը տեղափոխել Ռուսաստանից։ Այնուամենայնիվ նա մասնակցել է առաջնությունը[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ամուսնացել է մեքսիկացի գրոսմայստեր Հիլբերտո Էռնանդես Գերերոյի հետ, ունի չորս երեխա՝ Ժիլբերտուն (1998), Լուիսը (2000), Սանտյագոն (2001) և Ռոսիոն (2003)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
- ↑ «1990 Azov Interzonal Tournament». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «2000 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «World Chess Championship (Women) 2008 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «2006 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «OlimpBase». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Илюмжинов просит Саакашвили о помощи» Արխիվացված 2016-03-12 Wayback Machine на сайте 64.ru за 22.08.2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ֊ի կայքում
- Պարտիաները Chessgames.com կայքում
- Պարտիաները 365chess.com կայքում
- Fundación Konex. Claudia Amura
- Մասնակցությունը օլիմպիադաներին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Ամուրա» հոդվածին։ |
|