Jump to content

Կիրյակ Շկուրտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրյակ Շկուրտով
բուլղար․՝ Киряк Шкуртов
Դիմանկար
Ծնվել է1872
ԾննդավայրLakkomata, Օսմանյան կայսրություն
Մահացել է1965
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Մասնագիտությունհեղափոխական
 Kiryak Shkurtov Վիքիպահեստում

Կիրյակ Խրիստով Շկուրտով կամ Կիրյակ Շկուրտով ( բուլղար․՝ Киряк Христов Шкуртов ) (1872 Ստարիչանիում, ներկայիս Լակկոմատա, Հունաստան – 1965 Պլովդիվ, Բուլղարիա ) բուլղարացի հեղափոխական էր, Կոստուրի շրջանի (ներկայիս Հունաստան) Ներքին Մակեդոնա-Ադրիանապոլսյան հեղափոխական կազմակերպության կառավարիչն էր։

Կ. Շկուրտովի հռչակագիրը, որտեղ նա հակիրճ նկարագրում է իր հեղափոխական գործունեությունը (բուլղարերեն)

Կիրյակ Շկուրտովը ծնվել է 1872 թվականին Մակեդոնիայի Ստարիչանի գյուղում (ներկայումս Լակոմատա Կաստորիայի շրջանային միավորում, Հունաստան ), որը այդ ժամանակ Օսմանյան կայսրության կազմի մեջ էր։ Նա ավարտել է հունական միջնակարգ դպրոցը և եղել ուսուցիչ։

Շկուրտովը եղել է իր գյուղում IMARO-ի առաջին մասնակիցներից ու ղեկավարներից մեկը Իլինդեն-Պրեոբրաժենի ապստամբության ժամանակ մասնակցել է Վիշենի գյուղի ճակատամարտին և Կլեյսուրայի գրավմանն, ինչպես նաև Կոլոնիայի ապստամբական ուժերի արշավներին և այլ կռիվների[1]։ Ապստամբությունից հետո ընկերների հետ տեղափոխվել է Հունաստան, որտեղ սկզբում ձերբակալվել են, սակայն հետագայում ազատ են արձակվել և ստացել են արաջարկ անդամագրվել Հունական կոմիտեին։ Շկուրտովն իր հուշերում գրել է.

«Մենք պատասխանեցինք, որ համաձայն ենք, բայց աշխատելու ինքնավար Մակեդոնիայի համար»՝ ընդդեմ թուրքական բռնակալության[2]։

1904 թվականի սկզբին, չնայած հունական և թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվելու փորձերին, Շկուրտովը վերադարձավ Կոստուրի շրջան և ընդգրկվեց արդեն ավելի թույլ IMARO-ի վերակառուցման գործընթացին։ Եղել է կառավարիչ Կոստանդո Ժիվկովի քարտուղարւը և 1904 թվականի դեկտեմբերին նրա մահից հետո նշանակվել է Կոստենարիայի շրջանի կառավարիչ։ Մասնակցել է հունական ազատագրական պայքար մղող խմբերի դեմ մղվող մարտերին՝ Օսնիչենի (ներկայիս Կաստանոֆիտո), Եզերեցի (ներկայիս Պետրոպուլակիոն), Ստարիճանի և այլ գյուղերի պաշտպանության համար։

Բացի մարտերին մասնակցելուց, նա բուլղարացի և մակեդոնացի հեղափոխականների անունից նամակագրության մեջ էր հույն պարագլուխների հետ, որտեղ նախատում էր նրանց դաշինքը Օսմանյան իշխանության հետ և IMARO-ի դեմ կատարած գործողությունների համար։ 1905 թվականի հունվարին մի քանի հունական գյուղերի բնակիչներ ստացել են նամակ, որը ստորագրված էր արդեն մահացած Կոստանդո Զիվկովի անունից, որում Շկուրտովը ներկայացրել էր IMARO-ի դիմաց դրված նպատակը.

"Մենք պայքարում ենք Մակեդոնիայում բնակվող բոլոր ժողովուրդների ազատությունը ձեռք բերելու համար՝ անկախ նրանից՝ նրանք բուլղարացիներ ,են հույներ թե վլախներ, քանի որ մենք բոլորս նույն բռնակալության տակ ենք։".[3]

1907 թվականի մարտի վերջին Շկուրտովը մեկնեց բուժման Բուլղարիա, սակայն 1908 թվականին երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձավ Մակեդոնիա, որտեղ մնաց մինչև Բալկանյան առաջին պատերազմը 1912-1913 թվականներրը։ 1913 թվականի հունվարին, պատերազմի ընթացքում հունական զորքերի կողմից օկուպացված Հարավային Մակեդոնիայում, հունական իշխանությունները ձերբակալել են Շկուրտովին համարելով անվստահելի անձ և 14 ամիս բանտարկել Սալոնիկում գտնվող Յեդիկուլե բանտում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Շկուրտովն ապրել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ աշխատել է որպես գործավար։ 1920-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է մակեդոնացի փախստականների ծրագրերից մեկին՝ «Իլինդեն» -ին և համագործակցել նրա «Իլինդենի լուսաբանում» ամսագրին, որտեղ հետագայում հրապարակել և տպագրվել են իր հուշերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дневник на Киряк Шкуртов, в: „Дневници и спомени за Илинденско-Преображенското въстание“, София, 1984, стр.59-66 (Diary of Kiryak Shkurtov, In: Diaries and memoirs about Ilinden–Preobrazhenie Uprising, Sofia 1984, p. 59-66)
  2. Силянов, Христо. Освободителните борби на Македония, София 1943, т. II, с. 55 (Silyanov, Hristo. The liberation struggles of Macedonia, vol. 2, Sofia 1943, p. 55
  3. Тзавелла, Христофор. Дневник на костурския войвода Лазар Киселинчев, София 2003, с. 253-55 (Tzavella, Hristofor. The Diary of voivode of Kostur region Lazar Kiselinchev, Sofia 2003, p. 253-255)