Կիպարիսիա
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք և պոլիս |
Մտնում է | Trifylia Municipality? և Commune of Kyparissia, Messinia? |
ԲԾՄ | 52 մետր |
Բնակչություն | ▼4893 մարդ (2021) |
Սահմանակցում է | Filiatra? |
Հեռախոսային կոդ | 2761 |
Փոստային ինդեքսներ | 245 00 |
kyparissia.gr | |
Կիպարիսիա[1] (հուն․՝ Κυπαρισσία), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 53 մ բարձրության վրա[2], Հոնիական ծովի Կիպարիսիակոս ծովածոցի ափին, Պելոպոնեսի հարավարևմտյան նույնանույն լեռնաշղթայի ստորոտին, Աթենքից 199 կմ հարավ-արևմուտք, Կալամատայից 46 կմ հյուսիս-արևմուտք և Կապիտան Վասիլիս-Կոնստանդակոպուլոս օդանավակայանից 39 կմ հարավ-արևմուտք։ Տիրֆիլիա համայնքի՝ դիմայի վարչական կենտրոնն է՝ Պելեպոնես ծայրամասում՝ Մեսինի ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչության թիվը 5131 մարդ է[3]։
Գտնվում է Պիրգոսից 63 կմ հարավ, Տրիպոլիսից 100 կմ հարավ-արևմուտք և Մետոնից 74 կմ հյուսիս։
Քաղաքով է անցնում Ազգային ճանապարհ 9-ը։
Քաղաքը բաժանվում է Պալիա Կիպարիսիայի և Պանո Կիպարիսիայի (Παλιά ή Πάνω Κυπαρισσία, Հին կամ Վերին քաղաք), որտեղ պահպանվել են շատ պատմական շինություններ և որտեղից տեսարան է բացվում դեպի Հոնիական ծով, Կիպարիսիակոս ծովածոց և լողափի նոր քաղաք՝ լայն փողոցներով, նոր տներով և խանութներով շրջան[4]։ Քաղաքում Պատրաս-Կիպարիսիա գծի վրա (փակված 2011 թվականին) է գտնվում Կիպարիսիա երկաթուղային կայանը։
Կիպարիսիայի ավազե լողափում հանդիպում է Caretta caretta կրիան[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակվում է Հոմերոսի մոտ[5]։ Պատկանում է հին Պիլոս քաղաքին՝ դիցաբանական Նեստոր արքայի կալվածքին։ Եղել է մշակութային, տնտեսական, առևտրական ծաղկուն կենտրոն։ Մ․թ․ա․ 199 թվականին հատել է մետաղադրամ։ Ըստ Պավսանիասի՝ քաղաքում եղել են Ապոլլոնի և Աթենասի տաճարները, իսկ քաղաքին մոտ գտնվում էր Դիոնիսիադա աղբյուրը[6]։ Հայտնաբերվել են դասական և հռոմեական շրջանի գերեզմանոցներ։ Բյուզանդական կայսրություն շրջանում հին ակրոպոլիսի տեղում կառուցել են ամրոց։ Ֆրանկոկրատիայի և Օսմանյան Հունաստանի տիրապետության շրջանում ամրոցը վերակառուցվել է, ամրացվել և ստացել է մեզ հասած տեսքը[4]։
Մինչև 1825 թվականը կրել է Արկադիա (Αρκαδιά) անվանումը[4]։ 13-15-րդ դարերում եղել է նույնանուն բարոնության, որը Ախեյական իշխանության կազմում որպես ֆեոդ ստեղծել էր Գիլյոմ II դե Վիլլարդուենը, մայրաքաղաքը։
1912 թվականին ստեղծվել է Կիպարիսիա միությունը։
Կիպարիսիա միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպարիսիա համայնքային միության մեջ մտնում է 12 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 5784 մարդ է[3]։ Մակերեսը 26,872 կմ² է[7]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Վատի | 22 |
Կարտելաս | 43 |
Կիպարիսիա | 5131 |
Մավրի Լիմնա | 16 |
Մեմի | 206 |
Մետալո | 38 |
Բլեմենյանի | 30 |
Միլի | 52 |
Ռուզակիոն | 78 |
Սերիյանի | 20 |
Տերպսիտեա | 90 |
Ֆարմակա | 58 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն/մարդ |
---|---|
1991 | 4571[8] |
2001 | 4879[8] |
2011 | Ընդամենը՝ 5131[3] |
Հայտնի տեղաբնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլիս Վենեցանոպուլոս (1911-2006)՝ Հունաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ԷԼԱՍ) և Հունաստանի Դեմոկրատական բանակի սպա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 368. — ISSN 1106-5761
- ↑ Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Δημοτική ενότητα Κυπαρισσίας» (հունարեն). Δήμος Τριφυλίας. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Гомер. Илиада. II, 593
- ↑ Павсаний. Описание Эллады. IV, 36, 7
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 368. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպարիսիա» հոդվածին։ |
|