Կիոտոյի համալսարան
Կիոտոյի համալսարան | |
---|---|
Տեսակ | ազգային համալսարան, համալսարան, լրիվ համալսարան և ակադեմիական հրատարակիչ |
Կարգախոս | 自由の学風 |
Հիմնադրված է | հունիսի 18, 1897[1][2] |
Անդամակցություն | IIIF Consortium[3], Dryad?[4], ArXiv[5], ORCID[6] և Open Education Global?[7] |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Sakyō-ku? և Կիոտո (պրեֆեկտուրա) |
Կայք | kyoto-u.ac.jp/ja(ճապոներեն) |
Kyoto University Վիքիպահեստում |
Կիոտոյի համալսարան (ճապ.` 京都大学 կյոիտո դայգակու), Ճապոնիայի կարևորագույն ազգային համալսարաններից մեկը, որը գտնվում է Կիոտո քաղաքում։ Նախկինում մտնում էր թագավորական համալսարանների մեջ և հանդիսանում է երկրում հնագույններից երկրորդը, Տոկիոյի համալսարանից հետո[8]։ Կիոտոյի համալսարանում սովորում են շուրջ 22000 ուսանողներ[9]։
Համալսարանն ունի 3 մասնաճյուղ, որոնցից գլխավորը Յոսիդան է։ Ճանաչվել է Ճապոնիայի երկու լավագույն բուհերից մեկը` մրցակցելով միայն Տոկիոյի համալսարանի հետ[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի նախորդը եղել է 1869 թվականին Օսակայում հիմնված քիմիայի Դպրոցը (ճապ.` 舎密局 սեյմիկյոկու)։ Հետագայում` 1886 թվականին, նրա տեղում հիմնադրվեց Երրորդ բարձրագույն դպրոցը (ճապ.` 第三髙等學校 դայսան կո:մո: գակկո:), որը նույն տարում փոխադրվեց ներկայիս համալսարանի գլխավոր մասնաշենք։ 1897 թվականին Երրորդ բարձրագույն դպրոցի շենքում հիմնադրվեց Կիոտոյի կայսերական համալսարանը, որպես կայսերական համալսարանների համակարգի մաս, հիմնադրվեց գիտության և տեխնիկայի քոլեջ։ 1899 թվականին ստեղծվեցին իրավաբանական և բժշկական քոլեջները, իսկ 1906 թվականին գրականության քոլեջը։
2004 թվականից, նոր օրենքի համաձայն, Կիոտոյի համալսարանն ընդգրկվեց երկրի ազգային համալսարանների համակարգի մեջ։ Չնայած այս կարգավիճակին, հաստատության ֆինանսական անկախությանը և ինքնավարությանը, Կիոտոյի համալսարանը դեռևս մասնակիորեն վերահսկվում է երկրի կրթության նախարարության կողմից։ Համալսարանի գեոֆիզիկայի դեպարտամենտի, ինչպես նաև նրա բնական աղետների կանխարգելման հետազոտական ինստիտուտում ներկայացված է երկրաշարժի կանխատեսման ազգային կոմիտեում[11]։
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյության ժամանակահատվածում համալսարանը ունեցել է 25 նախագահ, հինգ մարդ կատարել են նախագահի պարտականությունները, բայց նախագահ չեն դարձել[12]։ Ներկայիս նախագահը` Հիրոսի Մացումոտոն, իր պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից։
- Կիկուտի Դայրոկու (1908-1912)
- Կոսակու Խամադա (1937-1938)
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինտեգրացված մարդկային ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Գրականության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Իրավաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Գիտության ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Դեղագործական գիտությունների ֆակուլտետ
- Ճարտարագիտական ֆակուլտետ
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
Բարձրագույն դպրոցներ[13]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականության բարձրագույն դպրոց
- Կրթության բարձրագույն դպրոց
- Իրավաբանության բարձրագույն դպրոց
- Տնտեսագիտության բարձրագույն դպրոց
- Բժշկության բարձրագույն դպրոց
- Դեղագործական գիտությունների բարձրագույն դպրոց
- Ճարտարագիտության բարձրագույն դպրոց
- Գյուղատնտեսության բարձրագույն դպրոց
- Մարդու և շրջակա միջավայրի ուսումնասիրության բարձրագույն դպրոց
- Էներգետիկայի գիտությունների բարձրագույն դպրոց
- Ասիական և աֆրիկյան տարածաշրջանի ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
- Ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց
- Բիոուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը
- Գլոբալ բնապահպանական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
- Կառավարության դպրոց
- Կառավարման բարձրագույն դպրոց
- Կիոտոյի համալսարանի իրավաբանական դպրոց
- Կիոտոյի համալսարանի հանրային առողջության դպրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.kyoto-u.ac.jp/en/about/history
- ↑ https://www.kyoto-u.ac.jp/ja/archive/prev/news_data/h/h1/news4/2010/100618_2
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ https://datadryad.org/stash/our_community
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ «Historical Sketch». About Kyoto University. Kyoto University. 2004. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Kyoto University: 2008/2009 Facts and Figures» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Рейтинг университетов мира (2010 года) Արխիվացված 2011-04-03 Wayback Machine
- ↑ Organizations with ties to CCEP CCEP, accessed 2011-03-19
- ↑ «Presidents of Kyoto University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Departments». Kyoto University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիոտոյի համալսարան» հոդվածին։ |
|