Jump to content

Կինդերդեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինդերդեյք
Mill Network at Kinderdijk-Elshout*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21-րդ նստաշրջան)
Համար 818
Կինդերդեյք (Նիդեռլանդներ)##
Կինդերդեյք (Նիդեռլանդներ)
Կինդերդեյք (Հարավային Հոլանդիա)##
Կինդերդեյք (Հարավային Հոլանդիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կինդերդեյք (հոլ.՝ Kinderdijk), գյուղ Նինդերլանդների Թագավորության Հարավային Հոլանդիա մարզում, Ռոտերդամ քաղաքից մոտավորապես 15 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Լեկ և Նորդ գետերի միախառնման վայրում։

Մոտավորապես 1740 թվականին պոլդերների չորացման համար կառուցվել է 19 հողմաղացային համակարգ։ Հողմաղացների այս համակարգը ներկայումս համարվում է Նիդերլանդների ամենամեծ հին հողմաղացների կենտրոնացված շրջանը։ Կինդերդեյքի հողմաղացները ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն են Նիդերլանդներում։ 1997 թվականին հողմաղացների համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

«Kinderdijk»-ը հոլանդերենից թարգմանվում է որպես «մանկական ամբարտակ»։ 1421 թվականին Սուրբ Եղիսաբեթի ջրհեղեղի ժամանակ պոլդերների տարածքը մասամբ ողողվել է։ Պատմում են, որ երբ սարսափելի փոթորիկից հետո մարդիկ գնացել են տեսնելու, թե ինչն է կանգուն մնացել, տեսել են ջրում լողացող օրորոց։ Նրանք հույս էլ չունեին այնտեղ կենդանի մեկին գտնել, բայց երբ օրորոցը մոտեցել է, շարժում է նկատվել։ Ապա ինչ-որ մեկը տեսել է հավասարակշռությունը պահպանելու համար մի անկյունից մյուս անկյուն թռչող կատու։ Երբ օրորոցը մոտեցել է ափին, օրորոցի մեջ հայտնաբերվել է փոքրիկ քնած երեխա։

Դրենաժային համակարգը Նիդերլանդների համար կարևոր նշանակություն ունի։ Վաղուց բնակիչները կարիք ունեին ջրի մակարդակի կառավարման զարգացած համակարգի՝ խոշոր շրջանները ջրհեղեղից պաշպանելու համար (Նիդերլանդների որոշ հատվածների ծովի մակարդակից ցածր են)։ Alblasserwaard պոլդերի համար այս խնդիրը ակտուալ դարձավ դեռևս 13-րդ դարում։ Ավելորդ ջրից ազատվելու համար մեծ քանակությամբ արհեստական ջրանցքներ է փորվել։ Սակայն այն ժամանակ, երբ հողը նոր-նոր էր սկսում չորանալ, գետի ավազի հաշվին գետի ջրի մակարդակը բարձրացել է։ Մի քանի հարյուրամյակներ են պահանջվել պոլդերները չոր պահելու ճանապարհներ մշակելու համար։ Որոշվել է կառուցել հողմաղացների շարք, որոնք կարող են ջուրը մղել և պահպանել իրենց ներքին լողավազանում՝ պոլդերների և գետերի ջրի մակարդակների միջանկյալում։

Ջրի մակարդակի նկատմամբ ամբողջական վերահսկողություն այդպես էլ չի ստացվել։ Կինդերդեյքը մի անգամ չէ, որ հեղեղվել է ավերված ամբարտակների պատճառով։


Համայնապատկերային տեսարան դեպի Կինդերդեյքի հողմաղացները
Համայնապատկերային տեսարան դեպի Կինդերդեյքի հողմաղացները


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինդերդեյք» հոդվածին։