Կիմ Սփլիսբոել
Կիմ Սփլիսբոել | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Կիմ Սփլիսբոել (դան․՝ Kim Splidsboel; նոյեմբերի 25, 1955[1], Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։
Մասնագիտութհուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆուտբոլիստ Կիմ Սփլիսբոելը խաղացել է Հվիդովրե և Հերֆելգե թիմերում։
Մարզչական կարիերան սկսել է Դանիայի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև մասնագետը մի քանի տարի աշխատել է Բրոնդբիի երիտասարդական թիմի հետ։ Բացի այդ, Սփլիսբոելը գլխավորել է դանիական մի քանի ցածր լիգաների ակումբներ։
2000-2002 թվականներին եղել է Մալավիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2008 թվականի օգոստոսի 24-ին Կիմ Սփլիսբոելը գլխավորեց հայկական «Բանանցը»։ Այս պաշտոնում նա փոխարինել է բուլղարացի Նեդելչո Մատուշևին[2]։ Սակայն 6 ռաունդից հետո դանիացին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանում աշխատանքից հետո մենթորը վերադարձել է հայրենիք, որտեղ աշխատել է Դանիայի երկրորդ դիվիզիոնի ակումբների հետ[3]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Сплидсбоел возглавил «Бананц»
- ↑ «Чем заняты бывшие иностранные тренеры армянских клубов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.