Կիմ Միլտոն Նիլսեն
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1960 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կիմ Միլթոն Նիլսեն (դան․՝ Kim Milton Nielsen, օգոստոսի 3, 1960, Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլային մրցավար։ Նիլսենի անունը կապված է 1998 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում Բեքհեմին հեռացնելուց հետո հայտնի սկանդալի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Միլթոն Նիլսենը մրցավարական կարիերան սկսել է դեռ 15 տարեկանում՝ 1976 թվականին[1]։ 1986 թվականից ստացել է Դանիայի առաջնության խաղերը սպասարկելու իրավունք, իսկ 1988 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի միջազգային կարգ։ Դանիացի մրցավարը ճանաչում է ձեռք բերել 1993 թվականին, երբ նշանակվել է Բրեմենի «Վերդերի» (Գերմանիա) և «Բարսելոնայի» (Իսպանիա) միջև Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը սպասարկելու։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, Նիլսենին վստահվել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, իսկ 1996 թվականին նա նշանակվել է առաջին խոշոր միջազգային մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանրապես, ինչ վերաբերում է հավաքականների մակարդակով մրցումներին, ապա Եվրո-96-ից սկսած ոչ մի խոշոր մրցաշար չի անցկացվել առանց Նիլսենի մասնակցության, բայց Եվրո-2004-ը նրա համար վերջինն էր, քանի որ 2005 թվականին նա ավարտել է մրցավարի կարիերան։
Չեմպիոնների լիգայում Կիմ Միլթոն Նիլսենը դատել է 65 խաղ[2]։ 2004 թվականին դատել է Եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը «Մոնակոյի» և «Պորտուի» միջև։
2005 թվականին 45-ամյա Կիմ Միլթոն Նիլսենը հասել է ՈՒԵՖԱ-ի տարիքային սահմանափակման շեմին և ավարտել է կարիերան։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ դանիացին աչքի ընկել է Դևիդ Բեքհեմի վիճելի հեռացմամբ, երբ վերջինս արգենտինացի Դիեգո Սիմեոնեի հարվածից պաշտպանվելու համար իրեն նեղացնողին խփել է ոտքով[3]։
- 2005/06 մրցաշրջանի սկզբում Նիլսենը հիշվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի հեռացմամբ, երբ վերջինս, դեղին քարտ ստանալով, սարկազմով ծափահարել է մրցավարին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (da) Jesper Victor Larsen, Kim Milton Nielsen: Ham i sort! Արխիվացված 16 Հոկտեմբեր 2006 Wayback Machine, Krop & Sport, vol. 2, 2006
- ↑ «Kim Milton Nielsen » Matches as referee». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Видеообзор матча Аргентина — Англия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 27 (օգնություն) - ↑ «Удаление Руни, 14 сентября 2005». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքաին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Досье Нильсена на сайте sports.ru
- Чемпионат мира по футболу 2002Արխիվացված 2014-08-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Միլտոն Նիլսեն» հոդվածին։ |
|