Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
SS501 խմբի և Հյուն Ջունգի հայտնիության գագաթնակետը եկել է 2009 թվականին «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դորամայում նկարահանման ժամանակ, որտեղ խաղացել է չորս գլխավոր հերոսներից մեկի՝ Յուն Ջի Հուի (Չիհու) դերը։
Հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ 2008-09 թթ. Հյուն Ջունգը և խմբի ևս մեկ մասնակից զբաղված էին այլ նախագծերով, խումբը ևս գտնվում էր բարձունքում՝ թողարկելով "U R Man" սինգլը։ Դորաման, ինքնին, ճապոնական հայտնի «Ծաղիկներ հատապտուղներից հետո» (ճապ.՝ 花より男子) դորամայի և մանգայի տարբերակն է։ Դորամայում խաղացած կերպարի համար "Seoul International Drama Awards" մրցանակաբաշխությունում հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում, ինչպես նաև հանրահայտության համար մրցանակ է ստացել "PaekSang Arts Awards" 45֊րդ արարողության ժամանակ։
Կիմ Հյուն Ջունգը իր դերասանական կարիերան շարունակվել է «Ուրախ համբույր» դորամայում, որտեղ խաղացել է Բեկ Սըն Ջոյի դերը։ Սակայն այս դորաման այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել (վերջին սերիաները հեռարձակվել են ոչ թե հեռուստատեսությամբ, այլ՝ YouTube֊ում)։ Կիմ Հյուն Ջունգը նաև համարվում է Հարավային Կորեայի «ոճի կուռքը», որի համար մի քանի մրցանակներ է ստացել[2]։
↑(կոր.)"45th PaekSang Arts Awards winners list"PaekSang Arts Awards, and also for playing in the late 2010 Korean drama Playful Kiss, as Baek Seung Jo. Retrieved 2011-11-06