Կիթաաբ (պիես)
Կիթաաբ մալայալամ՝ കിത്താബ് | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Rafeeq Mangalassery? |
Երկիր | Հնդկաստան |
Բնագիր լեզու | մալայլամ |
Առաջին ներկայացում | նոյեմբեր 2018 |
Առաջին ներկայացման վայր | Vatakara? |
Կիթաաբ կամ Կիթաբ (մալայալամ՝ കിത്താബ്, անգլ.՝ Kithaab), մալայլամերեն պիես երիտասարդ աղջկա մասին, որը երազում է ազան կարդալ (Իսլամում պարտադիր աղոթքի կոչը), որը հնչում է միայն արական սեռի մուեզինի կամ մուկրիի կողմից։ Աղջիկը կասկածի տակ է դնում իր հասարակության մեջ կնատյացության երևույթը և ըմբոստանում է սոցիալական նորմերի դեմ՝ պարելով իր ընկերների հետ, գողանալով ուտելիք, որը նրան արգելում են, և պահանջելով ազան ասելու իրավունք[1][2]։
Պիեսը գրել է գրող-բեմադրիչ Ռաֆիք Մանգալասսերին[3][4][5]։ Այն թողարկվել է 2018 թվականի նոյեմբերին Հնդկաստանի Կերալա նահանգի Վատաքարա քաղաքում, այն ժամանակ, երբ ձևավորվում էր կանանց իրավունքների շարժում՝ Սաբարիմալա տաճարում պաշտամունքի իրավունք պահանջող մուսուլման կանանց կողմից՝ կրոնական ծեսերին մասնակցելու իրավունքի և կրոնական միջավայրերում գենդերային հավասարության համար, ներառյալ կանանց իմամ նշանակումը և մզկիթներում աղոթքների մասնակցությունն ու ղեկավարումը[1]։
Ըստ Ռաֆիք Մանգալասսերիի՝ իր «Կիթաաբ» պիեսը ուղղակիորեն հիմնված չէ Վաանգուի պատմության վրա, այլ անկախ ադապտացիա է՝ ոգեշնչված Ուննի Ռ.-ի (P. Jayachandran) «Վաանգու» պատմվածքից։ Սակայն Ուննի Ռ.-ն հեռու է մնացել Մանգալասսերիի դրամայից՝ ասելով, որ այն չի համապատասխանում իր գաղափարների և չունի հոգևոր արժեք[6]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ իսլամադավան կինը ցանկանում է մուեզին դառնալ և հոր պես ազան կարդալ։ Նա գողանում է տապակած ձուկը, որը մայրը պատրաստում է տան տղամարդկանց համար և ասում, որ դրանում բարոյապես վատ բան չկա, քանի որ Պատաչչոնը (մալայալամ՝ പടച്ചോന് «ստեղծող աստված») կհասկանա, որ աղջիկներին բավականաչափ սնունդ չի տրվում։ Հայրը նախատում է նրան՝ ասելով, որ կանայք պետք է ստանան տղամարդկանց չափաբաժնի միայն կեսը։ Ի պատասխան՝ աղջիկը հեգնանքով հարցնում է, թե այդ դեպքում ինչու կանայք չեն հագնում տղամարդկանց հագուստի կեսը[7]։
Այս դիմակայության ժամանակ նա ցանկություն է հայտնում արտասանել ազանը՝ չնայած արգելքին։ Հայրը պատասխանում է դստեր բոլոր հարցերին՝ հղում անելով մեծ գրքին (Քիթաբ), իսկ հետո փակում է նրան սենյակում, որպեսզի աղջիկն այլևս չխաղա դպրոցական ներկայացման մեջ (պիես պիեսի մեջ)։ Հայրն ասում է դստերը, որ նա դրախտ չի գնա, եթե շարունակի այդ պահվածքը[7]։
«Եթե ես դրախտ չեմ գնում, որովհետև երգում և պարում եմ, ինձ այդպիսի դրախտ պետք չէ»,- ասում է աղջիկը։ Նրա հայրը պատրաստ է սպանություն կատարել այն բանից հետո, երբ իմանում է, որ նա խաղացել է դպրոցական ներկայացման մեջ՝ չնայած արգելքին։ Մայրը հիշեցնում է, որ նա ոչ միայն մուեզին է, այլեւ հայր։ Ի վերջո, հայրը թույլ է տալիս դստերը ազան կարդալ։ Դրաման ավարտվում է տեսարանով, որտեղ աղջիկը մուսուլմաններին հաջողությամբ կանչում է համընդհանուր աղոթքի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TK Devasia. «In Kerala's Kozhikode, a play about a girl who dreams about giving azaan call has Muslim conservatives up in arms». Firstpost (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Kozhikode School Withdraws Play Calling out Gender Disparity After Muslim Groups Protest». The Wire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Kozhikode: SDPI, MSF up in arms against Kithab». Deccan Chronicle (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Play showing girl performing 'azaan' raises conservatives' ire». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Reporter, Staff; Jayanth, A. s (2018 թ․ դեկտեմբերի 5). «Campaign for Kithaab takes off». The Hindu (անգլերեն). ISSN 0971-751X. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Controversial play 'Kitab' dropped from Kerala school art festival». OnManorama (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Sreedevi Jayarajan (2018 թ․ դեկտեմբերի 2). «Following protests by Muslim groups, Kozhikode school withdraws students play». The News Minute (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.