Jump to content

Կա’ Ռեցոնիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կա’ Ռեցոնիկո
Տեսակպալատ, պատկերասրահ և մեծ առանձնատուն
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԴորսոդուրո
ՀասցեDorsoduro 313630123
Ճարտարապետական ոճբարոկկո
ՍեփականատերԼիոնելլո դե Միներբի[1]
Բնակիչ18-րդ դարի Վենետիկի թանգարան
Հիմնադրված է1667
ՃարտարապետԲալդասսարե Լոնգենա
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կա’ Ռեցոնիկո (իտալ.՝ Ca' Rezzonico), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Դորսոդուրո շրջանում։ 1936 թվականից պալատում գտնվում Վենետիկի 18-րդ դարի թանգարան[2][3]։

Նախագծվել է 17-18-րդ դարերի վերջից մինչև 18-րդ դարի սկիզբը ճարտարապետ Բալդասար Լոնգենայի կողմից, շինարարությունն ավարտվել է նրա մահից շատ տարիներ անց՝ Ջորջո Մասարիի ղեկավարությամբ 1745 թվականին։ Շինարարությունը կատարվել է պատրիցիա Ֆիլիպո Բոնայի պատվերով։ Ինտերիերում են գտնվում Ջովաննի Տիեպոլոյի վրձնի վիթխարի որմնանկարները։

Պալատի անունը գալիս է հարուստ, բայց ոչ հայտնի տոհմի ազգանունից, որի ներկայացուցիչը ձեռք է բերել այս առանձնատունը շինարարության ավարտի պահին։ Ռեցոնիկո ցեղից է ծագել Հռոմի պապ Կլիմենտ XIII-ը ։

19-րդ դարի կեսերին նշանավոր մարշան Յակոպո Կվերչի Դելլա Ռովերեն վարձել է ճակատային հարկն ու այն հարմարացրել հին վարպետների կտավների վաճառքի համար։ 1889 թվականին պալացցոն ձեռք է բերվել անգլիացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի բնակության համար (մահացել է մեկ տարի անց՝ վերևի հարկում գտնվող իր սենյակում)։ Մոտավորապես նույն ժամանակ շինությունների մի մասը օգտագործվել է որպես ամերիկացի նկարիչ Սարջենթի արվեստանոց։

Բրաունինգի որդին վերանորոգել է պալատը և 1906 թվականին, մերժելով կայզեր Վիլհելմ 2-րդին, այն վաճառել է խորհրդարանի պատգամավոր կոմս Միներբիին։ Վերջինս այնտեղ պարահանդեսներ է անցկացրել, իսկ 1920-ական թվականներին այն հանձնել հարուստ ամերիկացիների Քոուլ Փորթերին։ Մեծ ճգնաժամի մեկնարկից հետո Կոմսը պալատը վաճառել է մունիցիպալ իշխանություններին, որոնք այստեղ տեղադրել են Տիեպոլոյի, Գվարդիի, Կանովայի և 18-րդ դարի այլ հայտնի վենետիկացիների գործերը։

Պատկերասրահի նմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pedrocco, Filippo (2012), Ca' Rezzonico: Musée de l'art vénitien du XVIII siécle, Milan: Marsilio Editori, ISBN 978-88-317-1425-9 {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Ducher, Robert (1988), Caractéristique des Styles, Paris: Flammarion, ISBN 2-08-011539-1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Ռեցոնիկո» հոդվածին։