Jump to content

Կարտագո (Կոստա Ռիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտագո (այլ կիրառումներ)
Քաղաք
Կարտագո
Cartago
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Կարտագո
Կանտոն Կարտագո
ՀամայնքԿարտագո
Ներքին բաժանումOriental? և Occidental?
ՔաղաքապետՌոլանդո Ռոդրիգես Բրենես
Հիմնադրված է1563 թ.
Մակերես152.68 կմ²
ԲԾՄ1435 մ
Կլիմայի տեսակարևադարձային
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն177 130[1] մարդ (2011)
Խտություն1160 մարդ/կմ²
Կրոնական կազմկաթոլիկներ
Տեղաբնականունկարթագոս, կարթագենացի
Ժամային գոտիUTC-6
Փոստային ինդեքս30101-30106, 30801
Պաշտոնական կայքmuni-carta.go.cr
Կարտագո (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)##
Կարտագո (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)

Կարտագո (իսպ.՝ Cartago), քաղաք Կոստա Ռիկայի կենտրոնական հատվածում, համանուն նահանգի և կանտոնի վարչական կենտրոնը։ Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է 177 130 մարդ[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1435 մետր։ Տարածքը՝ 158.68 կմ²։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը սկիզբ է առնում Իսպանիայի գաղութային նվաճման դարաշրջանից։ 1540-1573 թվականների ներկայիս Կոստա Ռիկայի տարածքում, Նիկարագուայի ատլանտիկական ափին, Հոնդուրասի և Պանամայի հատվածում էր գտնվում Կարտագո նահանգը, որը մտնում էր Նոր Իսպանիա կոլոնիյայի մեջ։ Նահանգը հիմնվել է 1540 թվականի նոյեմբերի 29-ին Կարլոս 5-ի կողմից, և անվանումն ստացել է հնագույն քաղաք Կարթագենի պատվին[2]։

Քաղաքն ունի երկու մականուն՝ «Հին մայրաքաղաք», որը հղում է այն դարաշրջանին, երբ Կարտագոն Կոստա Ռիկայի մայրաքաղաքն էր, և «Խիտ մշուշների քաղաք»։

Պաշտոնական տեղաբնականունը «կարթագենացի» է, ինչպես Կարթագենի բնակիչներին էին անվանում, թեև ավելի տարածված և հայտնի է «կարթագոս» տերմինը։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Գուարկոյի հարթավայրում, երկու լեռնաշղթաների միջև՝ Կենտրոնական Կորդիլերների, որտեղ գտնվում են երկրի ամենաբարձր հրաբուխները՝ Իրասուն և Տուրիալբան, և Կորդիլերներ Դե Տալամանկայի, որտեղ գտնվում է երկրի ամենաբարձր կետը՝ Չիրիպոն (բարձրությունը ծովի մակարդակից՝ 3819 մետր)։ Հարթավայրով հոսում են մի քանի փոքր գետեր՝ Ռեվենտադոն, Ռեվենտասոնը, Պալոմոն, Գրանդե Դե Օրոսին, Մաչոն, Տիրիբին, Պակուարեն և Չիրիպոն։ Քաղաքը հիմնականում մատակարարվում է Ռեվենտասոնի կողմից։

Կլիման արևադարձային է, խոնավ։ Ջերմաստիճանը տատանվում է 26 °C-15 °C-ի միջև[3]։ Տարվա ընթացքում տեղումների քանակը մոտավորապես 2000 մմ է։ Քաղաքում հաճախ մշուշ է, ինչի պատճառով այն ստացել է «Խիտ մշուշների քաղաք» մականունը։

Հիմնադրվել է 1563 թվականին՝ իսպանացի կոնկիստադոր Խուան Վասկես դե Կորոնադոյի կողմից։ Հիմնադրման պահից համարվել է իսպանացի նահանգապետերի նստավայրը և մինչև 1823 թվականը եղել է Կոստա Ռիկայի մայրաքաղաքը։

Երկրաշարժերը բազմիցս են ոչնչացրել քաղաքը։ Առաջինը տեղի է ունեցել 1822 թվականին։ Երկրորդ անգամ եղել է 1841 թվականի սեպտեմբերի 2-ին, որի հետևանքով քաղաքն ամբողջովին ոչնչացել է, թեև մահացել է 16 մարդ։ Հաջորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1910 թվականի մայիսի 4-ին։ Այն նորից մեծ ավերածություններ պատճառեց, մահացան հարյուրավոր մարդիկ և շատերը վիրավորվեցին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Բասիլիկա դե Նուեստրա Սենիորա դե լոս Անխելեսն է (Տիրամայր հրեշտակների բազիլիկը), որը կառուցված է բյուզանդական և գաղութային ոճով[4]։ Բազիլիկը Կոստա Ռիկայի համար սուրբ է։ Ըստ լեգենդի, 400 տարի առաջ հնդիկ մի աղջիկ այստեղ Տիրամոր պատկերաքանդակ է գտել։ Դա վերևից ուղարկված նշան էր և տաճարի շինարարության կոչ էր անում։ Հիմա պատկերաքնդակը պահվում է տաճարի սեղանի բեմում, և մուգ գույնի համար այն անվանում են Լա Նեգրիտա։ Նրա առջև խոնարհվելու համար մարդիկ են գալիս ամբողջ Կոստա Ռիկայից, նաև Նիկարագուայից և Պանամայից։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]