Jump to content

Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
գերմ.՝ Karl Philipp zu Schwarzenberg
ապրիլի 15, 1771(1771-04-15)[1][2][3][…] - հոկտեմբերի 15, 1820(1820-10-15)[1][4][5][…] (49 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[6]
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[6]
ԳերեզմանSchwarzenberg Vault in Orlík nad Vltavou
Քաղաքացիություն Ավստրիա
ԿոչումՖելդմարշալ և field marshal?[3]
Մարտեր/
պատերազմներ
Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ, նապոլեոնյան պատերազմներ, Siege of Belgrade?, Battle of Jemappes?, Battle of Neerwinden? և Battle of Fleurus?
Պարգևներ

Կարլ I Ֆիլիպ ցու Շվարցենբերգ (գերմ.՝ Karl Philipp zu Schwarzenberg, ապրիլի 15, 1771(1771-04-15)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[6] - հոկտեմբերի 15, 1820(1820-10-15)[1][4][5][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[6]), Շվարցենբերգի իշխան, Կլետգաուի լանդգրաֆ, Զուլցի կոմս, ավստրիական ֆելդմարշալ և Հոֆկրիեգսրատի նախագահ (1814 թվականից)։ Եղել է դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար, ով Լայպցիգի ճակատամարտում կռվել է ընդդեմ Նապոլեոն I-ի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլի հայրը եղել է Յոհան Նեպոմուկ Անտոն Շվարցենբերգը, ով պատկանում էր ֆրանկյան և բոհեմյան հին Շվարցենբերգերների տոհմին։ Շվարցենբերգերների բազմաճյուղ տոհմը հայտնի է 12-րդ դարից, իսկ 1670 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ը Յոհան Անտոն Շվարցենբերգին դասում է կայսրության իշխանական պատվի։

1788 թվականից Շվարցենբերգը գտնվում էր ավստրիական զինվորական ծառայության՝ ունենալով կրտսեր լեյտենանտի զինվորական կաչում։ Մասնակցել է 1788-1789 թվականների թուրքական արշավին, ինչպես նաև և Յուզեֆ Պոնյատովսկու հետ Առաջին կոալիցիայի մի շարք ճակատամարտերի։ Շաբացի գրոհից հետո ստացել է կապիտան զինվորական կոչում։ Ծառայել է գծային ստորաբաժանումներում, այնուհետև՝ Գլխավոր շտաբում ֆելդմարշալ Էռնեստ Գիդեոն Լաուդոնի ենթակայությամբ։ 1790 թվականին արժանացել է մայոր զինվորական կոչման[8]։

Հեղափոխական պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգը մասնակցել է Ֆրանսիական հեղափոխական պատերազմներին, 1792 թվականի մայիսի 1-ին աչքի է ընկել Կեվրենի ճակատամարտում։ Նույն թվականին հաջողության է հասել Ֆիլիպսբուրգում և Էստրյոֆում, ինչի համար ստացել է փոխգնդապետ զինվորական կոչում և ստանձնել Ուլանների 2-րդ գունդը։ 1794 թվականին արքայազն Կոբուրգի զորքերի կազմում ղեկավարել է հեծելազորային էսկադրոնը։ Մասնակցել է Ներվինդենի (1793 թվականի մարտի 18) և Ֆամարի (1793 թվականի մայիսի 23)[9][10]։ Հետագայում աչքի է ընկել Վալանսյոնի 1973 թվականի և Լե-Կատո-Կամբրեզի 1794 թվականի ապրիլի 26-ի ճակատամարտերում։ Այդ ճակատամարտի համար հենց մարտի դաշտում Ֆրանց II կայսեր կողմից պարգևատրվել է Մարիա Թերեզայի զինվորական շքանշան[9](անգլ.)-11">[11]: 1796 թվականի սկզբին Կարլը արժանանում է գնդապետ զինվորական կոչման՝ նշանակվելով Բոհեմյան դրագունյան գնդի հրամանատար։ Գունդը տեղակայվել էր Վիեննայի մոտակայքում։ Ավելի ուշ Կառլը տեղափոխվում է Ցեշվիցայի կիրասիրյան գունդ՝ ցանկանալով ծառայել գործող բանակի կազմում։ 1795-1796 թվականների ընթացքում գտնվել է Վուրմզերի և էրցհերցոգ Կառլի զորքերում, մասնակցել Հռենոսի և Իտալիայի ճակատամարտերին[12]: 1796 թվականին Ամբերգ, այնուհետև Վյուրցբուրգի ճակատամարտերի ընթացքում ցուցաբերել է խիզախություն։ 1796 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Լիմբուրգի ճակատամարտում հաղթելուց հետո Կարլին շնորհվում է գեներալ-մայոր զինվորևական կոչում(անգլ.)-13">[13]: Այլ տվյալների համաձայն կոչումի շնորհումը տեղի է ունեցել 1796 թվականի օգոստոսի 10-ին Վյուրցբուրգի կռվից հետո։ 1797 թվականին Շվարցենբերգը կռվում էր Հռենոսում էրցհերցոգ Կառլի հրամանատարությամբ։ Հետագայում ֆելդմարշալ-լեյտենանտ ֆոն Գոթցեի հրամանատարությամբ մասնակցել է Կելի պաշարմանը։ Ավելի ուշ կրկին կռվել է Իտալիայում, որից հետո Մանհայմում(անգլ.)-14">[14]: 1799 թվականին ղեկավարել է էրցհերցոգ Կառլի բանակի առաջապահ ուժերի կազմում գտնվող դիվիզիան, կռվել Գերմանիայում և Շվեյցարիայում։ Գեիդելբերգի ճակատամարտի ժամանակ Շվարցենբերգի զորքերը հաջողությամբ կասեցնում են ֆրանսիական գեներալ Միշել Նեյի ուժերի առաջխաղացումը, որից հետո 1800 թվականի սեպտեմբերի 3-ինբարձրացվում է մինչև ֆելդմարշալ-լեյտենանտ կոչման։ Նույն թվականի վերջում Շվարցենբերգը գլխավորում է Ուլանների 2-րդ գունդը, որը այդ ժամանակվանից անվանվում է նրա պատվին։ Իր համար անհաջող ընթացք ունեցած Հոյենլինդենի ճակատամարտում (ընդդեմ ֆրանսիական բանակի) ղեկավարել է դիվիզիա և բանակի աջ թևի առաջին գիծը։

1802 թվականին Կարլ Ֆիլիպի ավագ եղբայր Իոսիֆ II ցու Շվարցենբերգը որպես ժառանգորդության հերթի մեջ երկրորդը գտնվողի՝ նրան է զիջում Ֆերդինանդ ցու Շվարցենբերգի կողմից ստեղծված Օռլիկ ամրոցը։ Արդյունքում Կարլ Ֆիլիպը ընդարձակում է իր տիրույթները և ձեռք բերում Զալուժանի, Զբելիցե և Բուկովինա ամրոցները[15]։

Նապոլեոնյան պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխան Շվարցենբերգի զինանշանը

1802 թվականի արշավի ժամանակ գլխավորել է գեներալ Մակի զորքերի կազմում գտնվող դիվիզիան, մասնակցել Ուլմի ճակատամարտին՝ 1805 թվականի հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղեկավարելով ավստրիական բանակի աջ թևը։ Այն բանից հետո, երբ գեներալ Մակը կապիտուլացիայի ենթարկվեց, Շվարցենբերգը հեծելազորի մի քանի գնդերի հետ, որոնք հաշվվում էին 6-ից 8 հազար մարդ, էրցհերցոգ Ֆերդինանդ Ավստրիացու հետ միասին կազմակերպված նահանջում է չեխական հողեր, որտեղ նույն թվականին նշանակվում է Հոֆկրիգսրատի փոխնախագահ։ 1807 թվականին Տիլզիտի հաշտության կնքումից հետո Պետերբուրգում դառնում է դեսպան, բանակցություններ վարում Ֆրանսիայի դեմ պատերազմում Ավստրիային Ռուսական կայսրության օգնության հարցի շուրջ։ Վահրամյան ճակատամարտից 2 օր առաջ վերադառնում է զինվորական ծառայության։ Այդ ճակատամարտի ժամանակ ղեկավարել է ավստրիական բանակի ձախ թևի հեծելազորը, իսկ նահանջից հետո ղեկավարել է առաջապահ ուժերը։ 1809 թվականի սեպտեմբերի 16-ին ստանում է հեծելազորի գեներալ զինվորական կոչում։ 1810 թվականին, երբ արդեն ստորագրվել էր Շյոնբուրգյան խաղաղության պայմանագիրը, Փարիզում դառնում է Ավստրիայի դեսպանը և գլխավորում Նապոլեոն Բոնապարտի և Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի դուստր էրցհերցոգ Մարիա-Լուիզա Ավստրիացու ամուսնության բանակցությունները։ Այդ բանակցությունների ընթացքում արժանանում է Նապոլեոնի վստահությանը։ Բանակցություններին խոչընդոտում է Փարիզում գտնվող ավստրիական դեսպանատանտ սկսված հրդեհը, որի հետևանքով զոհվում է դեսպան Պոլինա ֆոն Ագենբերգի կինը։ 1812 թվականի մարտի 14-ին ձեռք բերված համաձայնությամբ դաշինքում Ավստրիան տրամադրում է Մեծ բանակը Ֆրանսիային, որպեսզի մասնակցի սկսված պատերազմին որպես օժանդակ կորպուս շուրջ 30.000 թվաքանակով։ Կորպուսի հրամանատարությունը անձամբ Նապոլեոնի ցանկությամբ տրվում է Շվարցենբերգին։

Ռուսական արշավի ժամանակ իշխանը օժանդակ կորպուսը բերում է Լյուբլին, հաղթահարելում Բուգը և կանգնում Պինսկում։ 1812 թվականի հուլիսին նրա զորքերը գտնվում էին Բրեստի մոտ գտնվող Նապոլեոնի բանակի հարավային թևում։ Օգոստոսի 12-ին դեպի Կոբրին առաջխաղացումից հետո գեներալ Ժան Ռենեի հրամանատարությամբ գործող կորպուսի հետ մաիսին Գորոդեչնո և Պոդուբնի բնակավայրերի միջև ընկած շրջանում գրոհում են գեներալ Ալեքսանդր Պետրովիչ Տորմասովի ղեկավարած ռուսական 3-րդ բանակը, որը կազմված էր 18 հազար մարդուց։ Նապոլեոնի զորքերը այդ մարտում սահմանափակվում են հրետանային կրակով։ Արշավի ընթացքում Շվարցենբերգի գործողությունները ակնհայտորեն շատ զգուշավոր էին, այդ իսկ պատճառով հնարավոր եղավ խուսափել ռուսական բանակի հետ խոշոր բախումներից։ Սեպտեմբերի 18-ին, երբ Տորմոսովի ուժերին միացավ Պավել Վասիլևիչ Չիչագովի ղեկավարած Դունյան բանակը, Շվարցենբերգը ստիպված եղավ սկսել աստիճանական նահանջը դեպի Բուգ։ Բերեզինում ֆրանսիական հիմնական ուժերի պարտությունից հետո Շվարցենբերգը նոյեմբերին նահանջում է Բելոստոկ և Կրակով՝ ապահովելով Ռենեի կորպուսի նահանջը։ 1812 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Շվարցենբերգի կորպուսը հաջողությամբ հասնում է Գալիցիա, Նապոլեոնը Ֆրանց II-ին դիմում է նրան ֆելդմարշալ դարձնել։ Այնուհետև մի քանի ամիս անգործ է մնացել Պուլտուսկում։

Ռուսական կայսրության հետ կնքված զինադադարից հետո Շվարցենբերգը 1813 թվականի ապրիլի 17-ին ժամանում է Ֆրանսիա որպես ավստրիական դեսպան՝ ձեռնարկելով Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև խաղաղության կնքման փորձ։ Այդ առաքելությունը հաջողությամբ չի պսակվում, ինչից հետո նա լքում է Փարիզը և ստանձնում Բոհեմիայում զորքերի ղեկավարումը։ 1813 թվականի հունիսի վերջում Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխի դրդմամբ ստանձնում է Նապոլեոնի դեմ կռվող միացյալ զորքի հրամանատարությունը։ Սեպտեմբերի 12-ին, երբ Ավստրիան արդեն պաշտոնապես միացել էր հակաֆրանսիական դաշինքին, Շվարցենբերգը ստանձնում է Հյուսիսային Չեխիայում տեղակայված կիսով չափ ավստրիացիներից կազմված 225-230 հազարանոց բոհեմյան դաշնակցային զորքերի հրամանատարությունը։ Այդ զորքի մյուս մասը կազմում էին ռուս-պրուսիական ուժերը Բարկլայ-դե-Տոլիի հրամանատարությամբ։ Այդ զորամիավորման կազմում ռուսական զինվորները կազմում մոտ 48 հազար էին, որոնց շտաբի պետն էր լեյտենանտ-ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկիին։ Երեք միապետությունների միացյալ ուժերի ղեկավարումը Շվարցենբերգի համար բավականին բարդ էր. նրա գործողությունները իրար հակասող հրամանների պատճառով երբեմն կաթվածահար էին լինում։

Դեպի Սաքսոնիաարշավանքից հետո 1813 թվականի օգոստոսի 26-ին Բոհեմյան բանակը, Դրեզդենի ճակատամարտում Նապոլեոնյան զորքերի կողմից պարտվելով, ստիպված էր նահանջել ետ՝ դեպի Բոհեմիա՝ Օր լեռ, որտեղ մնաց մինչև հոկտեմբերի սկիզբ։ Այսպես կոչված «Ժողովուրդների ճակատամարտից» ոչ շատ առաջ Լայպցիգի մոտ պրուսական Ֆրիդրիխ Վիլհեյմ III թագավորը հոկտեմբերի 8-ին Շվարցենբերգին շնորհում է Սև արծվի շքանշան։ 1813 թվականի հոկտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Լայպցիգի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Շվարցենբերգը անձամբ ղեկավարում էր զորքերին հարավային ճակատում։ Միացյալ զորքերի մեծ մասը նախկինում գտնվում էր իր բանակի հրամանատարության ներքո, իսկ նա իշխանը փաստացի համարվում էր այդ զորքի գլխավոր հրամանատար։ Հոկտեմբերի 16-ին նրա զորքերը հանդիպում էն Նապոլեոնի զորքերին Վախաուի և Լիբերտվոլկվիցեմի միջև գտնվող տարածքում, և հոկտեմբերի 18-ին Կոնևիցի ու Պրոբստհայդոմի միջև հաղթանակ գրանցելով ու սեղմելով հակառակորդի հիմնական ուժերը Լայպցիգի ուղղությամբ։ Այդ պատերազմում Նապոլեոնի պարտությունը նշանակալի էր։ Ճակատամարտից հետո՝ հոկտեմբերի 20-ին, «1813 թվականի հոկտեմբերի 4-ին, 6-ին և 7-ին Լայպցիգի ճակատամարտում Նապոլեոնին պարտության մատնելու համար» Շվարցենբերգին շնորհվեց ռուսական Սուրբ Գեորգիի առաջին աստիճանի շքանշան:Այդ հաղթանակից հետո, սակայն, Շվարցենբերգը գոործեց որոշակիորեն անվճռական և չկազմակերպեց նահանջող նապոլեոնյան զորքերի արդյունավետ հետապնդում։

1813 թվականի հոկտեմբերի 11-ին Շվարցենբերգը պարգևատրվում է Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով[16]։

1814 թվականի արշավի ընթացքում Շվարցենբերգը շարունակում էր գործել զգուշորեն։ Փետրվարին նա գրոհում է Նոժան քաղաքը, սակայն ետ է շպրտվում քաղաքը պաշտպանող 1200 զինվորից կազմված կայազորի կողմից։ Փետրվարի 17-ին մի քանի անհաջող զորաշարժերից ու նախաձեռնողականության անկումից հետո որոշում է զինադադար խնդրել։ Փետրվարի 18-ին Նապոլեոնը Մոնտրոյի ճակատամարտում հաղթանակ է գրանցում արքայազն Վյուրտեմբերգցու նկատմամբ։ Այդ կռվում դաշնակիցները կորուստներն էին 6 հազար սպանված և 15 հրանոթ։ Այդ իրադարձությունից հետո Շվարցենբերգը հեռանում է Տրուա՝ միաժամանակ կարգադրելով Բլուհերին իրեն միանալ Մերի-սյուր-Սեն շրջանում։

Ֆելդմարշալ Շվարցենբերգի հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում

Միացումից մի քանի օր անց՝ փետրվարի 22-ի ռազմական ժողովի ժամանակ, Շվարցենբերգը իր ելույթում հակառակորդի ուժերը գրեթե երեք անգամ ավել է ներկայացնում և կարգադրում շարունակել նահանջը։ Նույնօրը նա հրամայում է կրկին առանձնացնել Բոհեմյան և Սիլեզյան բանակները և միայն փետրվարի 26-ին, հայտնվելով միաժամանակ կայսր Ալեքսանդր I-ի և թագավոր Ֆրիդրիխ Վիլհեյմ III-ի ճնշման տակ, Բար-սյուր-Օբե շրջանում սկսեց դանդաղ առաջխաղացում, որտեղ հաղթեց [[Շառլ Նիկոլա Ուդինո|Շառլ Ուինոյի]ն]։ Նապոլեոնի կողմից Ռեյմսը նվաճվելուց հետո Սենի գրոհը անմիջապես դադարեցվում ։ Մարտի 17-ին Շվարցենբերգի հրամանով զորքերը սկսեցին հեռանալ դեպի Տրու։ Արսի սյուր Օբի ճակատամարտում նա կարողանում է ճիշտ տեղաշորժել իր զորքերը և վերջիվերջո, հաղթանակ տանել՝ չնայած սկզբնական շրջանում անհաջողության էր մատնվել և հրամաններ արձակելու իր դանդաղկոտությունը հակառակորդին հնարավորություն էր տվել խուսափել ամբողջական ոչնչացումից։ Մարտի 24-ին, կրկին ճնշվելով ռուսական կայսեր կողմի, Շվարցենբերգը սկսեց դեպի Փարիզ առաջխաղացում։ Մարտի 25-ին ֆրանսիական զորքերը Պեր-Շամպենուազեի մոտ պարտություն են կրում, իսկ երեք օր անց՝ մարտի 28-ին, դաշնակիցների երկու բանակները միավորվում են Փարիզի մոտ։ 1814 թվականի մարտի 31-ին Շավրցենբերգը, որպես այդ զորքերի հրամանատար, մտնում է Ֆրանսիայի մայրաքաղաք։ Նա բավականին ճոխ ձևով պարգևատրվում է երեք միապետների կողմից և Ֆրանց II-ի կողմից նշանակվում Հոֆկրիգսրատի նախագահ, Ավստրիական կայսրության ռազմական խորհրդատու։ 1814 թվականի մայիսի 5-ին Շվարցբերգենը հեռանում է դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և վերադառնում Բոհեմիայի իր տիրույթները։

Նապոլեոնի՝ Էլբա կղզի վտարվելուց և վերադառնալուց հետո՝ այսպես կոչված Հարյուր օրվա ժամանակաշրջանում, Շվարցենբերգը կրկին գլխավորում է ավստրիական բանակը, որը դեռևս կանգնած էր Հեյլբրոնում՝ Վերին Հռենոսի շրջանում։ 210 հազարանոց բանակը առաջնորդելով՝ նա սկսեց անցնել Հռենոսը, սակայն Լե-Սուֆելի մոտ կանգնեցվեց գեներալ Ռապ Ժանի ոչ մեծ ստորաբաժանման կողմից։ Այդ իրադարձությունից հետո երկրորդ անգամ Նապոլեոնը լքեց ֆրանսիական գահը, և այդ կերպ Շվարցենբերգի զորքերը կայսեր վերջին ֆրանսիական արշավանքին մեծ դեր չխաղացին։ Հուլիսի 17-ին նա մասնակցեց դաշնակից զորքերի՝ դեպի Փարիզ մտնելուն, ինչից հետո կրկին վերադարձավ Օռլիկի իր կալվածքներ։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցենբերգի առողջական վիճակը նրա քույր Կառոլինայի մահից հետո վատթարացավ։ 1817 թվականի հունվարի 13-ին նրա մոտ արձանագրվեց կաթված, ինչից հետո թոշակի անցավ և որոշ ժամանակ բուժման նպատակով բնակվեց Կառլսբադում։ Իր կյանքի վերջին տարիներին նա ավելի շատ էր տառապում կաթվածից։ 1820 թվականի հոկտեմբերին՝ Լայպցիգում գտնվելու ժամանակ, նրա մոտ գրանցվեց երկրորդ կաթվածը, ինչը լրջորեն վատթարացրեց նրա առողջական վիճակը։ 1820 թվականի հոկտեմբերի 20-ին Շվարցբերգենը մահացավ։ Նրա աճյունը թագավորական սաքսոնական զինվորների ուղեկցությամբ տեղափոխվեց մինչև սահման, որտեղ նրա մարմինը հանձնեցին ավստրիական զինվորներին։ Վերջիններս այն տեղափոխեցին Վիտինգաույում գտնվող Շվարցենբերգների տոհմական գերեզմանոց։ Ավստրիականմկայսր Ֆրանց I-ը, որպես հարգանքի տուրք, երկրում հայտարարեց երեքօրյա ազգային սուգ։ Ավելի ուշ Շվարցենբերգի սարկոֆագը թաղվում է Օռլիկում գտնվող Շվարցբերգերների գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Шварценберг, Карл-Филипп». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Wurzbach, Constantin. Schwarzenberg, Karl Philipp Fürst // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — 1877. — Bd. 33. — S. 94ff.
  • Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь. — М., 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Wurzbach D. C. v. Schwarzenberg, Karl Philipp Fürst (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 33. — S. 94.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Deutsche Nationalbibliothek Record #118763032 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. https://www.defensie.nl/onderwerpen/onderscheidingen/dapperheidsonderscheidingen/databank-dapperheidsonderscheidingen/1815/08/27/schwarzenberg-karl-phillip-f-rst-zu
  8. Wurzbach, 1877, էջ 95
  9. 9,0 9,1 «Charles Philippe Schwarzenberg. Feldmarschall (1771 - 1820)» (ֆրանսերեն). Histoire-Empire.Org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.(գերմ.)
  10. «Feldmarschall Fürst von Schwarzenberg» (գերմաներեն). Napoleon-Online.De. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.(գերմ.)
  11. (անգլ.)_11-0">↑ Wurzbach, 1877, էջ 96(անգլ.)
  12. Залесский, 2003
  13. (անգլ.)_13-0">↑ Wurzbach, 1877, էջ 97(անգլ.)
  14. (անգլ.)_14-0">↑ Wurzbach, 1877, էջ 98(անգլ.)
  15. Johann Gottfried Sommer] Das Königreich Böhmen, Bd. 9 Budweiser Kreis, 1840, S. 44.(գերմ.)
  16. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»).(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]