Jump to content

Կարլ Լեյխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լեյխտեր
էստ․՝ Karl Leichter
Ծնվել է30 սեպտեմբերի (13 հոկտեմբերի), 1902
Նյապի
Մահացել էմարտի 7, 1987(1987-03-07) (տարիքը 84)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ՔաղաքացիությունԷստոնիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգությունէստոնացի
Մասնագիտություներաժշտագիտություն
Հաստատություն(ներ)Տալլինի կոնսերվատորիա
Գործունեության ոլորտԵրաժշտագիտություն[1], երաժշտական քննադատություն[1] և Երաժշտության պատմություն[1]
ԱնդամակցությունTartu School of Composition?[2]
Ալմա մատերՏարտուի համալսարան
Տիրապետում է լեզուներինէստոներեն[1] և ռուսերեն[1]
Ամուսին(ներ)Laine Leichter?
 Karl Leichter Վիքիպահեստում

Կարլ Լեյխտեր (էստ․՝ Karl Leichter, 30 սեպտեմբերի (13 հոկտեմբերի), 1902, Նյապի - 7 մարտի, 1987, Տալլին), էստոնացի խորհրդային երաժշտագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Լեյխտերը ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 30-ին (հոկտեմբերի 13-ին) Նյապի գյուղում[3] (ներկայում՝ Սիմեռպալու, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա)։ 1929 թվականին ավարտել է Տարտուի բարձրագույն երաժշտական դպրոցը կոմպոզիցիայի դասարանը, որտեղ սովորել է Հեյնո Էլլերի մոտ։ Նրա հետ միասին սովորել են նաև Էդուարդ Տուբինը, Ալֆրեդ Կարինդին, Էդուարդ Օյան ու Օլավ Ռոոտսը։ 1931 թվականին նա ավարտել է Տարտուի համալսարան փիլիսոփայության ֆակուլտետի «երաժշտական գեղագիտություն» բաժինը[4]:Պաշտպանել է մակիստրոսական ատենախոսություն «Ռ. Վագների ստեղծագործության փիլիսոփայական-գեղագիտական հիմունքները»[5]։

1929-1931 թվականներին Կարլ Լեյխտերն աշխատել է Էստոնիայի ազգային թանգարանին կից գործող Էստոնական բանահյությության արխիվում[6]։ 1930-1934 թվականներին նա եղել է Տարտուում հրատարակվող «Nädala Postimess» թերթի երաժշտական քննադատը։ 1938-1940 թվականներին Տալլինում աշխատել է որպես երաժշտական հրատարակչության խմբագիր։ 1940 թվականից երաժշտության պատմություն է դասավանդել Տալլինի կոնսերվատորիայում (1946 թվականից եղել է դոցենտ)[3]։ 1941 և 1944-1947 թվականներին եղել է դեկան։ 1946-1949 թվականներին եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, 1961-1962 թվականներին՝ երաժշտագիտության ամբիոնի, 1966-1968 թվականներին՝ կոմպոզիցիայի ու երաժշտագիտության ամբիոնի վարիչ[5]։

Կարլ Լեյխտերը գրել է էստոնական երաժշտության պատմությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են Էստոնիայի տարբեր պարբերականներում[3], մասնավորապես նրա հոդվածներից են՝ «Էստոնիայի երաժշտական մշակույթն սկսած XIII դարից», «Էստոնական խորհրդային սիմֆոնիկ երաժշտությունը», «Էստոնական կամերային երաժշտության զարգացման ուղիները» (Յաան Ռյաետսի հետ համատեղ), «Նշումներ էստոնական երգչախմբային երգի զարգացման ուղիների մասին», «Էստոնիայում ժողովրդական մեղեդիների հավաքման մասին», «Էստոնական երաժշտական մշակույթը XIX դարի առաջին կեսին»[4]։

Կարլ Լեյխտերը մահացել է 1987 թվականի մարտի 7-ին Տալլինում[7]։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։

Ալատսկիվի ամրոցում՝ Էդուարդ Տուբինի թանգարանում, պահվում են բազմաթիվ իրեր՝ կապված Լեյխտերի ու նրա գործընկերների հետ, ովքեր միասին սովորել են Տարտուի երաժշտական ուսումնարանում[6]։ Լեյխտերի նամակագրությունը, որում ընդգրկված են նրա բազմաթիվ նամակները՝ ուղղված էստոնացի ու արտասահմանյան երաժիշտներին, նրա այրին 1990-ական թվականներին փոխանցել է Էստոնիայի թատրոնի և երաժշտության թանգարանին[8]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Wagner. Tartu, 1934
  • 20 aastat eesti muusikat. Tallinn, 1938
  • Mart Saar. Tallinn, 1964
  • Кaasaja muusikast. Tallinn, 1970
  • Анатолий Гаршнек. М., 1958
  • Март Саар. М., 1960

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. http://www.ooper.parnu.ee/emf/EMF_tekst/HUMAL_HEINO_ELLER_JA_TARTU_KOOLKOND.htm
  3. 3,0 3,1 3,2 Лейхтер Карл Юрьевич // Музыкальная энциклопедия. Т. 3 (1976). Корто — Октоль.
  4. 4,0 4,1 Памяти ушедших // Советская музыка]], Выпуски 7-12. 1987. С. 128
  5. 5,0 5,1 Лейхтер Карл Юрьевич // Большая биографическая энциклопедия. 2009.
  6. 6,0 6,1 «Eduard Tubin – a honorary guest of Alatskivi castle» (անգլերեն). Alatskivi Loss. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «LEICHTER, KARL» (անգլերեն). Eesti biograafiline andmebaas ISIK. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Elmar Arro's letters to Karl Leichter» (PDF) (անգլերեն). University of Leipzig. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լեյխտեր» հոդվածին։