Կարիսմա Կապուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարիսմա Կապուր անգլ.՝ Karisma Kapoor | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | Cathedral and John Connon School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Ընտրանի | Raja Hindustani?, Dil To Pagal Hai?, Biwi No.1?, Մեզ չեք բաժանի, Եղբոր որոնումը, Zubeidaa? և Mentalhood? |
Ծնողներ | հայր՝ Ռանդհիր Կապուր, մայր՝ Բաբիտա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարիսմա Կապուր (հինդի` करिश्मा कपूर, հունիսի 25, 1974[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի։ Նկարահանվել է մոտ 60 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Արժանացել է Filmfare Awards-ի մրցանակների` գլխավոր և երկրորդական դերերի համար, ինչպես նաև Ազգային կինոմրցանակի՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիսմա Կապուրը Կապուրների դերասանական դինաստիայի ներկայացուցիչներից մեկն է։ Ծնվել է դերասան Ռանդհիր Կապուրի և դերասանուհի Բաբիտայի ընտանիքում։ Ռաջ Կապուրի թոռնուհին է։ Նրա հորեղբայրներն են դերասաններ Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրը։ Կրտսեր քույրը դերասանուհի Կարինա Կապուրն է։
Կարիսման կրթությունն ստացել է Մումբայի լավագույն Ջոն Կոնոնի՝ տաճարին կից դպրոցում և շարունակել է Մումբայի համալսարանին պատկանող Սոֆիայի օրիորդաց քոլեջում։ Կինոդեբյուտը կայացել է 1991 թվականին՝ «Սիրո կալանավորը» ֆիլմում։ Դրան հաջորդել են հիմնականում կատակերգական բնույթի ֆիլմեր այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Սալման Խանն ու Գովինդան։ Քիչ թե շատ առաջին հաջողված ֆիլմը 1996 թվականին նկարահանված «Ռաջա Հինդուստանի» կինոնկարն է, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Այս ֆիլմի համար Կարիսման ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Երկրորդ անգամ մրցանակը նա ստացել է 2001 թվականին՝ «Եղբորը որոնելիս» ֆիլմի համար։ Յաշ Չոպրայի կողմից 1997 թվականին նկարահանված «Խելագար սիրտը» կինոնկարի համար Կարիսման ստացել է Ազգային կինոմրցանակ և Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Արժե նշել նաև նրա դերերը «Որոշում» (1992 թ.), «Ճանապարհ դեպի նոր կյանք» (1993 թ.), «Ռաջա Բաբու» (1994 թ.), «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ դստեր հետ» (1994 թ.), «Հանցագործի սերը» (1996 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.), «Զուբեյդա» (2001 թ.), «Վտանգավոր սեր» (2012 թ.) և այլ ֆիլմերում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1995 թվականներին Կարիսման սիրավեպ է ունեցել դերասան Աջայ Դևգանի հետ։ 2002 թվականին հայտարարվել էր Կարիսմայի և Աբհիշեկ Բաչչանի ամուսնության մասին, սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին։ 2003 թվականին Կարիսման ամուսնացել է ձեռնարկատիրությամբ զբաղվող Սանջայ Կապուրի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ամուսնալուծվել են 2014 թվականին։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1991 | Սիրո կալանավորը | Prem Qaidi | Նիլիմա |
1992 | Ոստիկանը | Police Officer | Բիջալի |
1992 | Որոշում | Nishchaiy | Պայալ Սինգհ |
1992 | Սիրո ջրվեժը | Deedar | Սապնա Սաքսենա |
1992 | Առնական սիրտը | Jigar | Սուման |
1993 | Ճանապարհ դեպի նոր կյանք | Jaagruti | Շալու |
1993 | Դիմակայում | Muqabla | Կարիսմա |
1993 | Հզորագույնը. Երջանկություն` պարտքով | Shaktiman | Պրիյա |
1993 | Հարուստը | Dhanwaan | Անջալի Չոպրա |
1993 | Սերն աստծո պարգև է | Sangram | Մադհու Սինգհ |
1994 | Ռաջա Բաբու | Raja Babu | Մադհուբալա |
1994 | Սիրելին | Dulaara | Պրիյա Չաուհան |
1994 | Սիրային ուժ | Prem Shakti | Գաուրի, Կարիսմա |
1994 | Վրեժխնդրություն | Aatish: Feel the Fire | Պուջա |
1994 | Անհաջող ամուսնություն | Suhaag | Պուջա |
1994 | Ուզում եմ ամուսնանալ միլիոնատերի դստեր հետ | Andaz Apna Apna | Կարիսմա |
1994 | Հավատալ ինքն իրեն | Khuddar | Պուջա |
1994 | Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմ | Andaz | Ջայա |
1995 | Որդեգրված դուստրը | Jawab | Սուման |
1995 | Մարտադաշտ | Maidan-E-Jung | Տուլսի |
1995 | Բեռնակիր № 1 | Coolie No. 1 | Մալտի |
1996 | Ճակատագրի փոփոխականություններ | Saajan Chale Sasural | Պուջա |
1996 | Կրիշնա | Krishna | Ռաշմի |
1996 | Հանցագործի սերը | Jeet | Կաջալ Շարմա |
1996 | Բարեպաշտը | Bal Bramhachari | Աշա Ռանա |
1996 | Ռաջա Հինդուստանի | Raja Hindustani | Աարտի Սեհգալ |
1996 | Ամենահաղթ սերը | Ajay | Մանորամա, «Ռամա» |
1997 | Անհոգ երկվորյակները | Judwaa | Մալա |
1997 | Հերոս № 1 | Hero No. 1 | Մինա Նաթհ |
1997 | Արյան երկու գույնը | Lahoo Ke Do Rang | Հինա |
1997 | Մահվան հրեշտակը | Mrityudaata | Ռենուկա Ջայն |
1997 | Խելագար սիրտը | Dil To Pagal Hai | Նիշա |
1999 | Խայծ | Silsila Hai Pyar Ka | Վանշիկհա Մաթհուր |
1999 | Համար մեկ կինը | Biwi No. 1 | Պուջա Մեհրա |
1999 | Մեզ չեն բաժանի | Hum Saath-Saath Hain: We Stand United | Սապնա |
1999 | Գազանը | Jaanwar | Սապնա |
2000 | Մրցակից եղբայրներ | Chal Mere Bhai | Սապնա Մեհրա |
2000 | Սիրո մոգությունը | Hum To Mohabbat Karega | Գիտա Կապուր |
2000 | Եղբորը որոնելիս | Fiza | Ֆիզա |
2000 | Արյունախումը | Shikari | Ռաջեշվարի Ռավալ |
2001 | Զուբեյդա (Ճակատագրական սեր) | Zubeidaa | Զուբեյդա |
2001 | Սիրելիի առևանգումը | Aashiq | Պուջա |
2001 | Սիրո կապանքները | Ek Rishtaa: The Bond of Love | Նիշա Թհապար |
2002 | Այո, ես էլ եմ քեզ սիրում | Haan Maine Bhi Pyaar Kiya | Պուջա Կաշյապ |
2002 | Վերադարձնել որդուն | Shakthi: The Power | Նանդինի |
2002 | Հարազատ արյուն | Rishtey | Կոմալ Սինգհ |
2003 | Փոխակերպուկը | Baaz: A Bird in Danger | Նեհա Չոպրա |
2006 | Գժտություն | Mere Jeevan Saathi | Նատաշա |
2010 | Եվ արդարություն բոլորի համար | Zamaanat | Կաջոլ |
2012 | Վտանգավոր սեր | Dangerous Ishhq | Սանջանա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #136393004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիսմա Կապուր» հոդվածին։ |
|