1838-1840 թվականներին սովորել է Կառլի համալսարանում (Պրահա), ապա՝ հոգևոր ճեմարանում։ Հոդվածներում ձևակերպել է ավստրո-սլավիզմի գաղափարը, միաժամանակ պաշտպանել իռլանդացի ժողովրդի ազատագրական պայքարը։
1848 թվականի հեղափոխության առաջին իսկ օրերից հիմնադրել է «Նարոդնի նովինի» քաղաքական լրագիրը։ 1851 թվականին հրատարակել է բացարձակ միապետությունն ու եկեղեցին խարազանող «ժողովրդական լրագրի ոգին», «Կուտնա-Հորյան նամակներ» գրքերը։ Նույն թվականին աքսորվել է Բրիկսեն (Տիրոլ)։ Անբուժելի հիվանդ Կարել Հավլիչեկ-Բորովսկուն թույլատրվել է Պրահա վերադառնալ 1855 թվականին։ Գրել է երգիծական պոեմներ («Տիրոլյան եղերերգեր», հրատարակել է 1861, «Ս. Վլադիմիրի մկրտությունը», 1876, «Լավրի թագավորը», հրատարակել է 1870), բանաստեղծություններ և էպիգրամներ։ Հավլիչեկ-Բորովսկին նպաստել է ռեալիզմի հաստատմանը չեխական գրականության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 269)։