Կառլո Մադեռնա
Կառլո Մադերնա Carlo Maderno | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1556[1] |
Ծննդավայր | Կապոլագո, Mendrisio, Տիչինո, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 30, 1629[2][3][4] (72 տարեկան) |
Վախճանի վայրը | Հռոմ, Պապական մարզ[5] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ուսուցիչ | Դոմենիկո Ֆոնտանա |
Ստեղծագործություն(ներ) | Պալացցո Բարբերինի և Սանտա Սուսաննա |
Ոճ | բարոկկո |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Carlo Maderno Վիքիպահեստում |
Կառլո Մադերնա, Մադերնո (իտալ.՝ Carlo Maderno, մայիսի 14, 1556[1], Կապոլագո, Mendrisio, Տիչինո, Շվեյցարիա - հունվարի 30, 1629[2][3][4], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի ճարտարապետ[6], բարոկկո ճարտարապետության հիմնադիրներից։ Նրա աշխատանքներից են Սանտա Սուսաննայի, Սուրբ Պետրոսի տաճարի և Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցիների ճակատամասը իտալական բարոկկոյի զարգացման կարևորագույն հիմքերից են։ Համարվում է, որ նա քանդակագործ Ստեֆանո Մադերնայի եղբայրն է եղել, բայց փաստը հերքելի է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադերնան ծնվել է Կապոլագո՝ ներկայիս Տիչինո քաղաքում։ Նա սկսել է իր կարիերան մարմարի հանքերում, և նախքան Հռոմ տեղափոխվելը 1588 թվականին, եղբայրների հետ աջակցում է մորեղբորը՝ Դոմենիկո Ֆոնտանային։ Վերջինս ևս աշխատում էր որպես քանդակագործ, ինչը հետագայում օգնել է իրեն ճարտարապետության մեջ։ Կառլո Մադերնայի առաջին նախագիծը եղել է Սանտա Սուսաննայի ճակատամասի կառուցումը (1597–1603)։ Այն առաջին բարոկկո ճակատամասերից էր, որը բեկանում էր մաներիստական սովորույթները։ Դա հետագայում օրինակ է հանդիսանում Ջեզու եկեղեցու ձևավորման համար։
Սանտա Սուսաննայի ճակատամասը գրավել է Պողոս V Պապի ուշադրությունը, և նա 1603 թվականին նշանակում է Կառլո Մադերնային Սուրբ Պետրոսի ճարտարապետ։ Մադերնոն ստիպված էր փոխել Միքելանջելոյի պլանները, և նախագծում է լայնածավալ նավ՝ շքեղ ճակատամասին համահունչ։ Այն ավարտուն տեսք է ստանում 1612 թվականին։ Սակայն բազիլիկի ընդլայնումը (ըստ Միքելանջելոյի եկեղեցին պետք է ունենար հունական խաչի հատակագիծ, ինչը փոխարինվում է լատինական խաչով) արժանանում է քննադատության, քանի որ Սուրբ Պետրոսի հրապարակից այդուհանդերձ գմբեթը դառնում է անտեսանելի։ Մադերնոն այս կառույցը ձևավորելիս չուներ այնքան ազատություն, որքան մյուս շինությունների դեպքում։
Մադերնայի աշխատանքները շարունակում էին մնալ արդեն առկա կառույցների ձևափոխումը։ Միակ շինությունը, որ ամբողջովին նախագծվել է նրա կողմից, Սանտա Մարիա դելա Վիտտորիա փոքրիկ եկեղեցին էր։ Եկեղեցին հայտնի է նաև Լորենցո Բերնինիի «Transverberazione di santa Teresa d'Avila» (Սուրբ Թերեզայի զմայլանքը) աշխատանքով, որը համարվում է բարոկկո արվեստի հաղթանակը։ Նրա պատճառով է, որ անտեսվում է Մադերնայի գլուխգործոցը։
Նույնիսկ Մադերնայի մեկ այլ գլուխգործոցը՝ Սանտ Անդրեա դելա Վալեն, ամբողջովին նրա աշխատանքը չի։ Այնտեղ նա ձևավորել է ճակատամասը և ձևավորել է գմբեթը՝ մեծությամբ երկրորդը Հռոմում։ Եկեղեցին ձևավորվել է Տեատինյան միաբանության համար Ջուզեպպե Ֆրանչեսկո Ջրիմալդիի և Ջակոմո դելլա Պորտայի կողմից 1540 թվականին։ Այն կրկնում է ճիզվիտական նախագիծը՝ խաչաձև հատակագիծ, առանց միջանցքների նավ և կողային կամարակապ բացվածքներում մատուռներ։ Թեև կառույցի նախագիծն արվել է 1608 թվականին, սակայն շինարարությունը իրակացվել է 1621-1625 թվականներին։ Մադերնոյի մահից հետո անավարտ եկեղեցին շարունակում է Կառլո Ֆոնտանան։
Նրա մյուս աշխատանքներն են Ջեզու է Մարի, Սան Ջիակոմո ին Ավգուստա, Սելչիի Սանտա Լուսիա և Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցիները։ Վերջինում ամփոփված է նրա մարմինը։ Նա նաև աշխատել է Քուիրինալյան պալատում, Կաստել-Գանդոլֆոյի պապական պալատում և Պալացցո Բարբերինիում։ Մադերնայի պալատների ձևավորումների լավագույն աշխատանքը ներկայացված է Մատտեի պալատում (1598–1616)։
Մադերնան նաև ձևավորել է մի շարք կապելլաներ, որոնցից են Սան Պաոլո ֆուորի լե Մուրա եկեղեցու Սան Լորենցոյի մատուռը և Սանտա Պուդենցիանա եկեղեցու Կաետանի մատուռը։
Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու առջև վեր է խոյանում Ժանտախտի սյունը, որի պատվանդանը ևս ձևավորել է Կառլո Մադերնան։ Այն օրինակ է հանդիսացել կաթոլիկ երկրների բազմաթիվ ժանտախտի սյուներ համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջեզու և Մարիա եկեղեցի
-
Սելչիի Սանտա Լուսիա եկեղեցի
-
Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցի
-
Հռոմի Սան Ջիակոմո ին Ավգուստա եկեղեցի
-
Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցի
-
Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/355740/Carlo-Maderno
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Мадерна Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ "Carlo Maderno". Encyclopædia Britannica. Web. 18 Jun. 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by or about Carlo Maderno in libraries (WorldCat catalog) Արխիվացված 2016-09-30 Wayback Machine
- Hibbard, Howard (1972). Carlo Maderno and Roman Architecture 1580–1630.
- Vitruvio site: Արխիվացված 2007-10-27 Wayback Machine Carlo Maderno
- Wittkower, Rudolf (1993). Pelican History of Art, Art and Architecture Italy, 1600-1750. 1980. Penguin Books Ltd. pp. 110–115.
- "Carlo Maderna". Catholic Encyclopedia.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Մադեռնա» հոդվածին։ |
|