Jump to content

Կառլեն Նուրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլեն Նուրիջանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1929(1929-10-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 25, 1982(1982-02-25) (52 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)
Ստեղծագործություն(ներ)Տորք Անգեղի հուշարձան, Վահագն Վիշապաքաղի հուշարձան, Հայկ նահապետի արձան և Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
Մասնագիտությունքանդակագործ
 Karlen Nurijanyan Վիքիպահեստում

Կառլեն Արսենի Նուրիջանյան (հոկտեմբերի 2, 1929(1929-10-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 25, 1982(1982-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Նուրիջանյանի հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը[2][3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մովսես Խորենացի» (ավարտական աշխատանք)՚ 1956 ՚ գիպս
  • «Արծիվ», 1969, դրվագված ալյումին, Քանաքեռի ալյումինի գործարանի պուրակ
  • «Վահագն Վիշապաքաղ», 1968, դրվագված պղինձ, Էջմիածնի խճուղի
  • «Հայկ Նահապետ», 1970, դրվագված պղինձ, Նոր Նորքի 2-րդ զանգված
  • «Տրդատ արքան տապալում է ցլին», 1977, դրվագված պղինձ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամաս
  • «Տորք Անգեղ», 1982, կոփածո պղինձ, Նոր Նորքի 2-րդ զանգված
  • «Արև նվիրողը» («Բարի գալուստ», դրվագված ալյումին, Ծաղկաձոր, 1968)
  • «Զորավար Անդրանիկ» (դրվագված պղինձ, Թալին, գ. Վերին Սասնաշեն) 1979
  • «Նվարդ, Արա Գեղեցիկ և Շամիրամ» (գիպս)
  • «Արտավազդ»
  • «Արտաշես և Սաթենիկ»
  • «Առատություն» (տուֆ, Դիլիջան, 1960)
  • «Հավերժ Փառք» (Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան Զոլաքարում (բազալտ, 1965)
  • Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան Գայ գյուղում (Ներքին Խաթունարխ, (դրվագված պղինձ, բազալտ) 1969
  • «Երկվորյակներ» (հաստոցային քանդակ, Դիլիջանի երկրագիտական թանգարան) 1967
  • «Շամիրամ» (պլաստիլին, Կառլեն Նուրիջանյանի վերջին աշխատանքը)

Նուրիջանյանը քանիցս անդրադարձել է Կոմիտասի կերպարին «Կոմիտաս» (ք. Ախուրյան, 1969), «Կոմիտաս» (դիմաքանդակ, գիպս)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սոնա Ղազանչյան (1979 թ). «Արձանացված հերոսապատումներ». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 16, 17.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Արմեն Առուստամյան. «Քանդակագործ, ով արարեց էպիկական կերպարներ»։ (2016 թ)։ «Գարուն» ամսագիր, թիվ 2։ էջ 55-56

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]