Կառլեն Թոփչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Թոփչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 14, 1937[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | ապրիլի 11, 2017[2] (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահար և մանկավարժ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կառլեն Խաչատուրի Թոփչյան (փետրվարի 14, 1937[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2017[2], Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ։ ՀՀ վաստակավոր արտիստ (1977), պրոֆեսոր (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականին Գյումրիում։
1951-54 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ավարտել Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի, 1960 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի (Ռ. Անդրիասյանի դասարան) դաշնամուրի բաժինները։ 1958–1962 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի, իսկ 1962–1978 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախմբի կոնցերտմայստեր։ 2002 թվականից պրոֆեսոր է։
1978–1981 թվականներին ապրել է Եգիպտոսում։
1981–2017 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում որպես նվագարանների ամբիոնի վարիչ[3]։ 1868-2006 թվականներին եղել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գործիքային ամբիոնի վարիչ։ Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցյանի, Զարուհի Դոլուխանյանի, Միհրան Երկաթի, Մարիա Բիեշուի, Ժ. Հեյնե-Վագներեի, Լուսինե Զաքարյանի և ուրիշների հետ որպես կոնցերտմայստեր շրջագայել է մի շարք երկրներում։
Կազմել և հրատարակել է դաշնամուրի ձեռնարկներ («Երաժշտական երկերի քրեստոմատիա», 1998, համահեղինակ՝ Հ. Իսպիրյան, «Հայկական մեղեդիների մշակումներ և փոխադրումներ դաշնամուրի համար», 2008, «Դաշնամուրի ձեռնարկ երաժշտական դպրոցների I–VII դասարանների համար», 1998)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://arar.sci.am/dlibra/publication/351713/edition/324013/content էջ 266
- ↑ 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը
- ↑ «Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը». aspu.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |