Կապֆենբերգ (գերմ.՝ Kapfenberg), քաղաք Ավստրիայի կենտրոնական մասում՝ Շտիրիա նահանգի Մուրի Բրուք շրջանում[2]։ Զբաղեցնում է 61,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 23.004[3]: Քաղաքի գլխավոր և խորհրդանշական տեսարժան վայրը Բուրգ Օբերքափենբերգ (Burg Oberkapfenberg) միջնադարյան ամրոցն է։ Դրա տարածքում ամեն տարի հունիսին կազմակերպվում է ասպետական փառատոն, որն այդ կարգի խոշորագույն միջոցառումներից մեկն է Ավստրիայում[4]։
Քաղաքում հիմնական գործատուն պողպատի արտադրությամբ զբաղվող Böhler ընկերությունն է։