Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձրությունը՝ մինչև 1,5 մ։ Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկսերմ տուփիկ է։
Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արտադրության, օծանելիքի արտադրության մեջ)։ Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։