Jump to content

Կապույտ լապտեր (ժողովածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ լապտեր (այլ կիրառումներ)
Կապույտ լապտեր
ռուս.՝ Синий фонарь
ՀեղինակՎիկտոր Պելևին
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր317
ՀրատարակիչՏեքստ
Հրատարակման տարեթիվ1991

«Կապույտ լապտեր» (ռուս.՝ «Синий фонарь»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքների առաջին ժողովածուն է, որը լույս է տեսել 1991 թվականին[1]։ Անվանվել է ժողովածուում ընդգրկված «Կապույտ լապտեր» պատմվածքի անունով[2]։ Ժողովածուն ներառում է Պելևինի՝ նախկինում հրապարակված գործերի մեծ մասը, ինչպես նաև մի քանի չհրապարակված գործեր[3]։ 1993 թվականին Վիկտոր Պելևինը «Կապույտ լապտեր» պատմվածքների ժողովածուի համար արժանացել է «Փոքր Բուկեր» գրական մրցանակի[4]։

Ընդհանուր թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագետ Տատյանա Շչուչկինան նշում է, որ «Կապույտ լապտեր» ժողովածուի պատմվածքներին բնորոշ է ընդհանուր սուբյեկտիվ միստիկական-փիլիսոփայական ուղղվածությունը։ Ժողովածուի ստեղծագործությունների մեծ մասում առկա է կապույտ լապտերի պատկերը, որը խորհրդանշում է մեր աշխարհի և հանդերձյալ աշխարհի սահմանը։ Ժողովածուի պատմվածքների միստիկան հիմնականում հիմնված է բուդդայականության սկզբունքների վրա։ Մասնավորապես, որ մեր կյանքում կա տառապանք, որից կարելի է խուսափել՝ անցնելով ավելի բարձր աշխարհ։ Պատմվածքների մեծ մասի թեման է մահվան գիտակցումը որպես վերածնունդ և նոր կյանքի սկիզբ[2]։

Գրող Եվգենի Նեկրասովի կարծիքով՝ «Կապույտ լապտեր» ժողովածուի պատմվածքներում Պելևինը ֆանտաստիկան օգտագործում է որպես գրական հնարք, այլ ոչ թե որպես ժանր։ Նրա կարծիքով՝ հեղինակը ձգտել է «հայելին կորացնել այնպես, որ մարդը տեսնի աղավաղված, բայց իր իսկ գծերը, որոնք ուշադրություն չէին գրավում, քանի որ սովորական էին»։ Քննադատները նաև նշել են, որ ժողովածուի ստեղծագործությունների տարրերը հիմնականում ստատիկ են. հերոսները հիմնականում զբաղված են ոչ թե գործողություններով, այլ իմաստավորմամբ[5]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1. Պետպլանի արքայազնը

Մաս 2. Քնիր

Մաս 3. Բուլդոզերավարի օրը

Մաս 4. Ուխրյաբ

Մաս 5. Կրակե տարիների հիշողությունը

Պելևինի անդրանիկ ժողովածուն սիրվեց ռուսական հասարակության կողմից, որը մահացու տանջված էր դիալեկտիկական մատերիալիզմով։ Դհյանայի և սատորիի ակնարկները շոյում էին կարգախոսներից խլացած ականջը։ Չոր լեզուն, ոճի թերություններն ու ստվարաթղթե գործող անձինք այս ֆոնի վրա համակրելի և բավականին ներելի էին թվում։ Իսկ անպարկեշտ բառախաղերը ավելի քաղցր հրճվանքի մեջ էին գցում։ Առաջին անգամ կիսակրթված մարդկանց հետ խոսում էին նրա իսկ լեզվով՝ կիսահայհոյական, կիսաէզոթերիկ։ Կիսակրթվածները թալկտում էին՝ օ՜, Պելևի՜նը... ըըը, հըմ, իհարկե։ Այսպես ծնվեց Ռուսաց Հողի Մեծ գրողը[6]։
- Ալեքսանդր Կուզմենկով, «Պելևին։ Մթնշաղ։ Խավարում», 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Виктор Пелевин Синий фонарь. Рассказы. — М., «Текст», 1991.
  2. 2,0 2,1 Щучкина Т. В. Циклическое единство малой прозы В. Пелевина (сборник рассказов «Синий фонарь») // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. 2009.
  3. Сергеева Е. Е. 2011. 02. 028. Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. - СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. - 60 с. - (Сер. "лит. Направления и течения"; Вып. 37) // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Сер. 7, Литературоведение: Реферативный журнал. 2011.
  4. Пелевин, Виктор Олегович — ПЕРСОНА ТАСС
  5. Пальчик Ю. В. Диссертация на тему «Взаимодействие эпических жанров в прозе Виктора Пелевина». 2003
  6. Урал. — 2013. — №6.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Некрасов Е. Виктор Пелевин. Синий фонарь // Октябрь. 1993. № 5. С. 185.
  • Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. — (Сер. «Лит. направления и течения»; Вып. 37)