Կաշառք
Կաշառք, նյութական կամ ոչ նյութական արտոնության առաջարկ, խոստում, ընդունում կամ տրամադրում՝ դրդելու անօրինական, ոչ էթիկական կամ վստահությունը խաթարող գործողությունների[1]։ Այն կարող է արտահայտվել նվերների, վարկերի, վճարների, պարգևների կամ այլ բարիքներիի (հարկեր, ծառայութններ, նվիրատվություններ և այլն) տեսքով[2]։
Կաշառքը անօրինական գործոություն է, որը տրված է ազդելու ստացողի վարքագծի վրա։ Դա կարող է լինել փող, ապրանքներ, սեփականություն, արտոնություն, վարձատրություն, արժեքավոր իրեր, առավելություններ կամ պարզապես խոստում դրդել կամ ազդել անձի գործողությունների, քվեարկության կամ ազդեցության վրա պաշտոնական կամ հանրային կարգավիճակով[3]։
Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակ 16-ը նպատակ ունի էապես նվազեցնել կոռուպցիան և բոլոր ձևերի կաշառակերությունը՝ որպես միջազգային ջանքերի մի մաս, որն ուղղված է խաղաղության, արդարության և ամուր ինստիտուտների ապահովմանը[4]։
Հասարակությունը երբեմն անցնում է փոփոխությունների միջով, որոնք բերում են երկարատև դրական կամ բացասական բարդություններ։ Նույնը եղել է կաշառակերության դեպքում,որը բացասական փոփոխություններ է բերել հասարակական նորմերին։ Հետազոտողները պարզել են, որ երբ կաշառակերությունը դառնում է սոցիալական նորմերի մաս, մեկ մոտեցումը բավարար չէ կաշառակերության դեմ պայքարելու համար[5]։ Եթե դաժան պատիժը գործում է մի երկրում, դա չի նշանակում, որ խիստ պատիժը կաշխատի մեկ այլ երկրում՝ կաշառքը կանխելու համար[6]։
Բացի այդ, հետազոտությունը պարզել է, որ կաշառակերությունը զգալի դեր խաղում ամբողջ աշխարհում պետական և մասնավոր ընկերություններում[7]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վճարումների շատ տեսակներ կարող են արդարացիորեն կամ անարդարացիորեն պիտակավորվել որպես կաշառք՝ թեյավճար, նվեր, պարգև, արտոնություն, նպաստ, զեղչ, անվճար սնունդ, անվճար գովազդ, անվճար ճանապարհորդություն, անվճար տոմսեր, ֆինանսավորում, օբյեկտի կամ գույքի ուռճացված վաճառք, շահութաբեր պայմանագիր, նվիրատվություն, դրամահավաք, աջակցություն, ավելի բարձր վարձատրվող աշխատանք։
Կաշառքը քննելիս պետք է զգուշանալ սոցիալական և մշակութային տարբեր նորմերից։ Ակնկալիքները, թե երբ է դրամական գործարքը տեղին, կարող են տարբեր լինել տարբեր մշակույթներում: Օրինակ՝ կանխիկ դրամի տեսքով քաղաքական քարոզարշավի համար կատարվող ներդրումները որոշ երկրներում համարվում են կաշառակերության հանցավոր գործողություններ, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե դրանք պահպանեն ընտրական օրենսդրությունը, օրինական են: Թեյավճարը, օրինակ, որոշ հասարակություններում համարվում է կաշառք, մինչդեռ մյուսներում այդ երկու հասկացությունները կարող են փոխադարձ փոխարինելի չլինել[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ What is bribery?, Black's Law Dictionary, 4 November 2011, Արխիվացված օրիգինալից October 1, 2015-ին, Վերցված է September 30, 2015-ին
- ↑ LII Staff (6 August 2007). «Bribery». LII / Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 8 March 2018-ին. Վերցված է 8 May 2018-ին.
- ↑ See generally T. Markus Funk, "Don't Pay for the Misdeeds of Others: Intro to Avoiding Third-Party FCPA Liability," 6 BNA White Collar Crime Report 33 (January 13, 2011) Արխիվացված Մարտ 16, 2014 Wayback Machine (discussing bribery in the context of the Foreign Corrupt Practices Act).
- ↑ Doss, Eric. «Sustainable Development Goal 16». United Nations and the Rule of Law (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-09-25-ին.
- ↑ Tiki, Samson; Luke, Belinda; Mack, Janet (October 2021). «Perceptions of bribery in Papua New Guinea's public sector: Agency and structural influences» (PDF). Public Administration and Development (անգլերեն). 41 (4): 217–227. doi:10.1002/pad.1913. ISSN 0271-2075. S2CID 236221436.
- ↑ Rimskii, Vladimir (2013-07-01). «Bribery as a Norm for Citizens Settling Problems in Government and Budget-Funded Organizations». Russian Politics and Law. 51 (4): 8–24. doi:10.2753/RUP1061-1940510401. ISSN 1061-1940. S2CID 197656271.
- ↑ Lee, Seung-Hyun; Weng, David H. (December 2013). «Does bribery in the home country promote or dampen firm exports?: Does Bribery Promote or Dampen Firm Exports?». Strategic Management Journal (անգլերեն). 34 (12): 1472–1487. doi:10.1002/smj.2075.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=90676. Վերցված է 2024-12-28-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)