Կանեի 120-միլիմետրանոց թնդանոթ
Կանեի 120-միլիմետրանոց թնդանոթ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | հրացանով բրիչով բեռնիչ |
Երկիր | Ֆրանսիա |
Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթ, 120 միլիմետր տրամաչափով ծովային թնդանոթ, որը մշակվել է ֆրանսիացի կոնստրուկտոր Գուստավ Կանեն և արտոնագրի հիման վրա արտադրվել է Ռուսաստանում՝ Օբուխովի և Պերմի գործարաններում։ Արտոնագրված արտադրության վերաբերյալ համաձայնությունը Forges et Chantiers de la Mediterranes ֆրանսիական ընկերության հետ կնքվել է 1891 թվականի օգոստոսի 10-ին[1]։ Ռուսաստանի կայսերական նավատորմի զենքերի շարքում ներառվել է 1892 թվականին։
Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթներով զինված են եղել այնպիսի զրահակիրներ, ինչպիսիք են «Անդրեյ Պերվոզվաննին» (2 միավոր), «Կայսր Ալեքսանդր II»-ը, «Три святителя», ափային պաշտպանության զրահակիրներ, ինչպիսին է «Ադմիրալ Սենյավինը» (3 միավոր)։ Դրանցով սպառազինվել են նաև «Ռյուրիկ», «Դմիտրի Դոնսկի», «Վլադիմիր Մոնոմախ» զրահակիր հածանավերը, «Ժեչուգ» (2 միավոր), «Նովիկ», «Բոյարին», «Ալմազ» տիպի զրահատախտակամածային հածանավեր, «Գիլյակ II» (4 միավոր) և «Կարս» (2 միավոր) տիպի հրետանավակներ և «Լեյտենանտ Շեստակով» տիպի էսկադրային ականակիրներ[2], ինչպես նաև արգենտինական «Ալմիրանտե Բրաուն» զրահակիրը[3]։ Դրանից բացի, թնդանոթն օգտագործվել է ափային պաշտպանության համար։ Թնդանոթներն օգտագործվել են ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում։
Ռազմամթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթի արկեր և բալիստիկա[4] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արկի տիպ | քաշ, կգ | երկարություն, տրամաչափ | ВВ քաշ, կգ | ВВ պարունակություն, % | սկզբնական արագություն, մ/վ | Առավելագույն հեռավորություն, մ/պտտման անկյան դեպքում° | ||||
Զրահահար 1895 թվականի նմուշի | 20,47 | 2,8 | ? | — | 823 | 10 065/18 | ||||
Ֆուգասային 1907 թվականի նմուշի | 20,48 | 3,55 | 2,56 | 10,3 | 823 | 11 306/25 | ||||
Բեկորային 1907 թվականի նմուշի | 23,0 | 4,38 | 2,87 | 12,47 | 731,5 | 12 810/25 | ||||
Ֆուգասային 1911 թվականի նմուշի | 28,97 | 5,0 | 3,73 | 12,8 | 686 | 13 176/25°28' | ||||
Գնդակային կոտորակառումբ | 20,41 | 3,73 | 0,29 | — | 823 | 10 085/17°46' | ||||
Սուզվող | 26,1 | 5,0 | 5,22 | 20,1 | 216,4 | 2379 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — С. 387.
- ↑ Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — С. 363. — ISBN 985-433-703-0
- ↑ «Казематный броненосец "Альмиранте Браун", Аргентина, 1882 г.». Боевые корабли мира // battleships.spb.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — С. 364.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — ISBN 985-433-703-0