Jump to content

Կանաչ տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանաչ տնտեսություն, տնտեսություն, որը նպատակ ունի նվազեցնելու բնապահպանական ռիսկերը և էկոլոգիական սակավությունները։ Այդ նպատակը կայուն զարգացումն է՝ առանց շրջակա միջավայրի վնասման։ Այն սերտորեն կապված է էկոլոգիական տնտեսագիտության հետ, բայց ունի քաղաքականապես ավելի մեծ կիրառական ուղղվածություն[1][2]։ 2011 թվականի Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի (UNEP)՝ Կանաչ տնտեսության զեկույցը պնդում է․ «Որպեսզի տնտեսությունը համարվի կանաչ, պետք է լինի ոչ միայն արդյունավետ, այլև արդար։ Արդարությունը ենթադրում է սեփական կապիտալի ճանաչումը ամբողջ աշխարհի և երկրների մակարդակով։ Մասնավորապես՝ ապահովել արդար անցում դեպի մի տնտեսություն, որն ունի ածխածնի ցածր պաշարներ և ռեսուրսների արդյունավետ օգտագործում»[3]։

Մնացած տնտեսական ռեժիմներից տարբերակող իր հատկանիշը բնական կապիտալի և էկոլոգիական ծառայությունների ուղղակի գնահատումն է որպես տնտեսական արժեք և ծախսերի ամբողջական հաշվառման ռեժիմ, որի մեջ հասարակության ծախսերը էկոհամակարգերի միջոցով հուսալիորեն հետ են վերադարձվում և հաշվարկվում որպես պարտավորություններ այն սուբյեկտի համար, ով վնաս է հասցրել[4]։

Կանաչ կպչուն պիտակները շրջակա միջավայրի պահպանման խորհրդանիշեր են, որոնք սկսել են կիրառել շատ արդյունաբերական ընկերություններ՝ խթանելով իրենց կանաչապատման գործընթացը համաշխարհայնացվող տնտեսություն մեջ։ Այդ համանմուշները խորհրդանշում են, որ գնված ապրանքները չեն վնասում շրջակա միջավայրը և այն մարկանց, ովքեր մասնակցում են արտադրման գործընթացին։ Այդ համանմուշների թիվը վերջերս աճել է, և դրանք այժմ օգնում են կառուցել մի նոր, ավելի կանաչ տնտեսություն։ Դրանք կենտրոնանում են ավելի տնտեսական սեկտորների վրա, ինչպիսիք են անտառտնտեսությունը, հողագործությունը, հանքարդյունաբերությունը, ձկնորսությունը։ Կենտրոնանում են բնապահպանական գործոնների վրա, ինչպիսիք են ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանությունը, ջերմային գազերի արտանետումների կրճատումը, սոցիալական պաշտպանությունը կամ աշխատողների իրավունքներին աջակցությունը[5]։

«Կանաչ» տնտեսագետներ և տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ տնտեսությունը հստակորեն կապված է էկոհամակարգի մաս համարվող ցանակացած տնտեսագիտական տեսության հետ։ Սակայն ֆեմինիզմի, պոստմոդեռնիզմի, բնապահպանական շարժման, խաղաղության շարժման, կանաչ քաղաքականության, կանաչ անարխիզմի և հակագլոբալիզացիայի կողմնակիցները եզրույթն օգտագործել են շատ տարբեր գաղափարներ նկարագրելու համար, որոնք բոլորն էլ դուրս են հիմնական տնտեսագիտությունից։

Եզրույթի օգտագործումը ավելի անորոշ է դառնում քաղաքական համատեքստում Կանաչ կուսակցությունների վերաբերյալ, որոնք հիմնվել են պաշտոնապես և պահանջել են մեծատառով Կանաչ եզրույթը՝ որպես եզակի և տարբերակող նշան։ Այսպիսով, կարելի է անցնել «կանաչ տնտեսագետների» ազատ դպրոցին․ նրանք, ընդհանուր առմամբ, կողմնակից են կանաչ տնտեսությանը, biomimetics-ին (մարդու կողմից ստեղծված գործընթացներ, նյութեր, սարքեր կամ համակարգեր, որոնք ընդօրինակում են բնությունը) և կենսաբազմազանության առավել ամբողջական հաշվառմանը։

Շատ տնտեսագետներ կանաչ տնտեսությունը դիտարկում են որպես ավելի հաստատված դպրոցների ճյուղեր կամ ենթադաշտեր։ Օրինակ՝ այն համարվում է դասական տնտեսագիտության մաս, որտեղ ավանդական հողը հիմնականում նույնացվում է բնական կապիտալի հետ և ունի շատ նման հատկանիշներ աշխատուժի կամ ֆիզիկական կապիտալի հետ (քանի որ բնական կապիտաները, ինչպիսիք են գետերը, ուղղակիորեն փոխարինում են տեխնածիններին, ինչպիսիք են ջրանցքները)։ Սա դիտարկվում է նաև որպես Մարքսյան տնտեսագիտության մաս, որտեղ բնությունը ներկայացվում է լյումպեն-պրոլետարիատի ձևով․ ոչ մարդկային աշխատողների շահագործող բազա, որը հավելյալ արժեք է ապահովում մարդկային տնտեսությանը։ Կամ որպես նորդասական տնտեսագիտության մաս, որտեղ կյանքի գինը զարգացող և զարգացած ազգերի միջև կայուն է պահվում ուժերի հավասարակշռության հարաբերակցությամբ, և որտեղ ոչ մարդկային կյանքը շատ ցածր է։

Որպես աճող պարտավորություն՝ UNEP-ի (և ազգային կառավարությունների, ինչպիսին է Մեծ Բրիտանիայինը) կողմից «բնական կապիտալ» և «լրիվ ծախսերի հաշվառում» գաղափարները «կանաչ տնտեսություն» դրոշի ներքո կարող են խառնաշփոթ առաջացնել և վերասահմանվել որպես կանաչ տնտեսության շեղումներ։ 2010 թվականի դրությամբ Բրետոն Վուդսի հաստատությունները (հատկապես Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը՝ իր «Կանաչ հիմնադրամ» նախաձեռնության միջոցով) հայտարարել են կենսաբազմազանության գնահատման և ավելի պաշտոնական և համընդհանուր ֆինանսավորման ուղղությամբ շարժվելու հստակ մտադրության մասին։ Սրանք, զրոյական արտանետումները և թափոնները նպաստում են Զրոյական արտանետումների հետազոտության նախաձեռնությունների առաջացմանը։ UNEP-ի՝ 2011 թվականի Կանաչ տնտեսության զեկույցը տեղեկացնում է․ «Հիմնվելով առկա ուսումնասիրությունների վրա՝ տարեկան ֆինանսավորման համաշխարհային տնտեսության կանաչապատման համար գնահատվում է 1.05-ից մինչև 2.59 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում է ընդհանուր համաշխարհային տարեկան ներդրումների մեկ տասներորդը՝ չափված համաշխարհային համախառն կապիտալով[3]»։

Կարլ Բուրկարտը կանաչ տնտեսությունը սահմանել է՝ հիմնվելով վեց հիմնական սեկտորների վրա[6]

EnvironmentEquitableSustainableBearable (Social ecology)Viable (Environmental economics)EconomicSocial
Կայունության երեք գործոնները

Միջազգային առևտրային պալատը (ՄԱՊ)՝ որպես համաշխարհայի բիզնես, կանաչ տնտեսությունը սահմանում է որպես «տնտեսություն, որտեղ տնտեսական աճը և բնապահպանական պատասխանատվությունը, փոխադարձաբար միմյանց ամրապնդելով, աշխատում են միասին՝ միաժամանակ աջակցելով սոցիալական զարգացմանը[7][8]»։

2012 թվականին ՄԱՊ-ը հրատարակել է Կանաչ տնտեսության ճանապարհի քարտեզը, որը մշակվում է միջազգային փորձագետների կողմից երկու տարին մեկ անգամ։ Ճանապարհային քարտեզը ներկայացնում է համապարփակ և բազմամասնագիտացված տեղեկատվություն «կանաչ տնտեսություն» եզրույթը սահմանելու և հստակեցնելու համար։ Այն ընդգծում է գլոբալ մարտահրավերներին լուծումներ տալու գործում բիզնեսի ունեցած դերը։ Սահմանում է հետևյալ 10 պայմանները, որոնք վերաբերում են բիզնեսին/ներարդյունաբերությանը և համագործակցային գործողություններին կանաչ տնտեսությանը անցնելու համար.

  • բաց և մրցակցային շուկաներ,
  • չափումներ, հաշվապահական հաշվառում և հաշվետվություններ,
  • ֆինանսներ և ներդրումներ,
  • իրազեկում,
  • կյանքի ցիկլի մոտեցում,
  • ռեսուրսների արդյունավետություն և անջատում,
  • զբաղվածություն,
  • կրթություն և հմտություններ,
  • կառավարում և համագործակցություն,
  • ինտեգրված քաղաքականություն և որոշումների կայացում։

Ֆինանսներ և ներդրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոներդրումները կամ «կանաչ» ներդրումները սոցիալական ներդրումների ձևեր են, երբ ներդրումներ են կատարվում այնպիսի ընկերություններում, որոնք աջակցում կամ տրամադրում են էկոլոգիապես մաքուր արտադրանքներ։ Այդ ընկերությունները խրախուսում են նոր տեխնոլոգիաները, որոնք աջակցում են ածխածնային կախվածությունից ավելի կայուն այլընտրանքների անցմանը[9]։ Կանաչ ֆինանսը ցանկացած ֆինանսական ակտիվ է, որը ստեղծվել է բնապահպանական ավելի լավ արդյունք ապահովելու համար[10]։

Քանի որ արտադրությունների՝ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցություններն ավելի ակնհայտ են դառնում, «կանաչ թեմաները» ոչ միայն կենտրոնական տեղ են գրավել փոփ մշակույթում, այլ նաև ֆինանսական աշխարհում։ 1990-ական թվականներին շատ ներդրողներ «սկսեցին փնտրել այն ընկերություններին, որոնք շրջակա միջավայրի վրա իրենց ունեցած ազդեցության կառավարման տեսանկյունից ավելի լավն էին, քան իրենց մրցակիցները»։ Մինչ որոշ ներդրողներ դեռ կենտրոնացնում են իրենց միջոցները «ամենասարսափելի աղտոտիչներից» խուսափելու համար, շատ ներդրողներ շեշտը դրել են «դրամական միջոցների օգտագործման ձևը փոխելուն[11]»։ Ներդրումներն այն ընկերություններում, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նվազեցնում են բնապահպանական կայուն ներդրումները[12]։

Կլիմայի գլոբալ բարգավաճման վարկանիշային աղյուսակը՝ մեկնարկված Ethical Markets Media-ի կողմից, գնահատում է ավելի քան 1,248 տրիլիոն դոլարի ներդրում արևային, հողմային, երկրաջերմային, օվկիանոսային (հիդրո) և այլ կանաչ հատվածների համար՝ սկսած 2007 թվականից։ Այս թիվը ներկայացնում է ներդրումները Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ինչպես նաև այլ զարգացող երկրներում[13]։

Կանաչ աճը եզրույթ է, որ ստեղծվել է բացատրելու համար տնտեսական աճի ենթադրյալ ճանապարհը, որը էկոլոգիապես կայուն է։ Այն հիմնված է այն ըմբռնման վրա, որ քանի դեռ տնտեսական աճը մնում է գերակա նպատակ, անհրաժեշտ է դրա անջատում ռեսուրսների օգտագործումից և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններից։ Որպես այդպիսին, կանաչ աճը սերտորեն կապված է կանաչ տնտեսության և ցածր ածխածնային կամ կայուն զարգացման հասկացությունների հետ։ Կանաչ աճի հիմնական շարժիչ ուժը անցում է դեպի էներգետիկ կայուն համակարգերին։ Կանաչ աճի քաղաքականության կողմնակիցները պնդում են, որ լավ իրականացվող կանաչ քաղաքականությունը կարող է ոլորտներում զբաղվածության տարբեր հնարավորություններ ստեղծել, ինչպես օրինակ՝ կանաչ գյուղատնտեսությունը կամ կայուն անտառտնտեսությունը։

Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD), Համաշխարհային բանկը և Միացյալ ազգերը[14] մշակել են կանաչ աճի ռազմավարություններ, իսկ ուրիշները (օր․՝ Կանաչ աճի գլոբալ ինստիտուտը) հատուկ են նվիրվել խնդրին։ Կանաչ աճ եզրույթը օգտագործվել է ազգային կամ միջազգային ռազմավարությունները նկարագրելու համար, օրինակ՝ COVID-19-ի անկումից տնտեսության վերականգնման համար, որը հաճախ ներկայացվում է որպես «կանաչ վերականգնում»։

Կանաչ աճի քննադատներն ընդգծում են, որ կանաչ աճի մոտեցումները լիովին հաշվի չեն առնում տնտեսական համակարգերի հիմքում ընկած փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լուծվեն մի շարք դեգրադացիաներ՝ կլիմայի ճգնաժամ, կենսաբազմազանության ճգնաժամ և շրջակա միջավայրի այլ խնդիրներ։ Փոխարենը քննադատները նշում են տնտեսական փոփոխությունների այլընտրանքներ, ինչպիսիք են շրջանաձև տնտեսությունը, ապաաճը կամ նմանատիպ հիմնարար փոփոխություններ, որոնք ավելի լավ են հաշվի առնում մոլորակների սահմանները։

Էկոլոգիական չափումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական արդյունքի չափումները և առաջխաղացումը իրականացվում են տնտեսական ինդեքսի ցուցանիշների կիրառմամբ։ Կանաչ ցուցանիշները առաջացել են մարդու էկոլոգիական ազդեցությունը չափելու անհրաժեշտությունից (չափել տրանսպորտի, էլեկտրական հոսանքի, շենք-շինությունների ու զբոսաշրջության արդյունավետությունը, ինչպես նաև ներդրումների հոսքերի արդյունավետությունը՝ ուղղված վերականգնվող էներգիային, մաքուր տեխնոլոգիաների նորարարությանը ևն)։

Էկոլոգիական հետքի չափումները մարդու թողած ազդեցությունը գնահատելու միջոց են, որ օգտագործվում են քաղաքային իշխանությունների կողմից[15]։

Կանաչ էներգիայի խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ տնտեսությունները պահանջում են անցում դեպի կանաչ էներգիայի արտադրությանը՝ հիմնվելով վերականգնվող էներգիայի վրա (փոխարինել հանածո վառելիքը վերականգնվող էներգիայիայով՝ պահպանելով այն և արդյունավետ օգտագործելով)։ Վերականգնվողները՝ արևային էներգիան և հողմային էներգիան, կարող են վերացնել հանածո վառելիքի օգտագործումը էներգիայի համար 2035 թվականից և մինչև 2050 թվականն ամբողջությամբ փոխարինել հանածո վառելիքի օգտագործմանը[16]։

Շուկայի ձախողումը, պատասխանելով բնապահպանության և կլիմայի պաշտպանության կարիքներին, կարող է վերագրվել արտաքին բարձր ծախսերով և հետազոտության համար սկզբնական ծախսերով (ծախսեր՝ զարգացման և կանաչ էներգիայի աղբյուրների ու կանաչ արտադրանքների գովազդի համար[17])։ Կանաչ տնտեսությունը՝ որպես շուկայի խթանիչ, կարող է ունենալ կառավարության սուբսիդիաների կարիքը մոտիվացնելու համար ընկերություններին ներդրումներ կատարել և արտադրել կանաչ արտադրանքներ և ծառայություններ։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների գերմանական օրենքը, Եվրոպական միության անդամ շատ այլ երկրների օրենսդրությունները և 2009 թվականի Ամերիկյան վերականգնման և վերաներդրման մասին օրենքը ապահովում են շուկայական նման խթաններ։ Այնուամենայնիվ, այլ փորձագետներ[18] պնդում են, որ կանաչ ռազմավարությունները կարող են շատ շահութաբեր լինել կորպորացիաների համար, որոնք հասկանում են բիզնեսի կայունությանը խնդիրը և կարող են շուկայավարել կանաչ ապրանքներն ու ծառայությունները ավանդական կանաչ սպառողից այլ կողմ։

1990-ական թվականների կեսերին Միացյալ նահանգներում թվում էր, թե միջուկային արդյունաբերությունը մոտենում է իր ավարտին։ 1977 թվականից մինչև 2013 թվականը այնտեղ ատոմային նոր կայաններ չեն կառուցվել։ Դրա պատճառներից մեկը եղել է էներգիայի աղբյուրների տնտեսական կախվածությունը՝ հիմնված հանածո վառելիքի վրա։ Բացի այդ, այնտեղի հասարակության մեջ կար վախ միջուկային էներգիայից Երեք մղոն կղզու և Չեռնոբիլի ատոմակայանի վթարների[19] պատճառով։ Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմն ընդունել է Էներգիայի քաղաքականության 2005 թվականի օրենքը, որը միջուկային արդյունաբերությանը տրամադրել է շուրջ 10 մլն դոլար հետազոտության խրախուսման և զարգացման ջանքերի համար[20]։ Կլիմայի փոփոխության աճող սպառնալիքի հետ միջուկային էներգիան ընդգծվել է որպես մթնոլորտի ածխաթթվացման և կլիմայի փոփոխությանը հակադարձելու համար անհրաժեշտ աշխատելու տարբերակ[21]։ Միջուկային էներգիան ստիպում է բնապահպաններին և քաղաքացիներին ամբողջ աշխարհում գնահատել միջուկային էներգիայի՝ որպես վերականգնվող էներգիայի աղբյուր օգտագործելու դրական և բացասական կողմերը։ Ատոմային էներգիայի հակասական կողմը արտահայտվում է կանաչ տնտեսության շարժման՝ երկու ճյուղերի (հակամիջուկային և համամիջուկային) բաժանումով։

Համաձայն Եվրոպական կլիմայական հետազոտության՝ ԵՄ բնակչության 63%-ը, բրիտանացիների 59%-ը, ամերիկացիների 50%-ը և չինացիների 60%-ը, ըստ հարցումների կողմ են վերականգնվող էներգիային անցմանը։ 2021 թվականի դրությամբ ամերիկացիների 18%-ը կողմ են բնական գազին՝ որպես էներգիայի աղբյուր։ Բրիտանացիների և ԵՄ բնակչության համար ատոմային էներգիան էներգիայի ավելի հայտնի այլընտրանք է[22]։

Կանաչ տնտեսության պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց կացարանները կամ փոխադրման միջոցները կարող են լինել ջերմոցային գազի արտանետման հիմնական աղբյուրները։ Եթե տվյալ երկրի հասարակությունը երթևեկում է հեծանվով, քայլելով, հասարակական տրանսպորտով, հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներով, արդեն իսկ նպաստում է կանաչ տնտեսությանը և մասնակցում է գլոբալ տաքացման դեմ պայքարին։ Մարդիկ կարող են քիչ վարել կամ փոխել իրենց փոխադրամիջոցը ավելի քիչ արտանետողներով։ Կանաչ էներգիային փոխադրումը կարող է կրճատել հանածո վառելիքի արտանետումները։ Եվ էլեկտրականությունը, որ ստացվում էր մաքուր էներգիայի աղբյուներից երկրի շատ վայրերում արդեն ստացվում է վերականգնվող էներգիայից։ Կանաչ տնտեությունը ուղղորդում է հասարակությանը օգտագործել կտորե տոպրակները՝ պլաստիկ կամ թղթե տոպրակների փոխարեն։ Շատ գաղափարներ կան ջրի արդյունավետ օգտագործման վերաբերյալ՝ փակել արտահոսքերը, ջրել ոռոգելի տարածքները առավոտյան կամ երեկոյան (երբ ավելի սառը օդը կպատճառի ավելի քիչ գոլոշացում) ևն[23]։

Զարգացման գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ տնտեսությունը ազդում է մարդկանց բարեկեցության և սոցիալական հավասարության աճի վրա՝ նվազեցնելով շրջակա միջավայրի սպառնալիքները և բնական ռեսուրսների օգտագործումը։ Երկրները, որոնք հակված են իրենց տնտեսությունների՝ ավելի կանաչ մոդելների փոփոխությանը, ստեղծում են նպաստավոր պայմաններ այդ վերափոխմանը աջակցելու համար։ Այնուամենայնիվ, կա կանաչ տնտեսության զարգացման գործոնների երկու հիմնական խումբ՝ նորարարական փոփոխության չափերը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Զարգացող երկրների կառավարությունները ավելի են պարտավորվում կանաչապատել իրենց տնտեսությունները, և գրեթե բոլոր երկրները համաձայնել են ստեղծել ածխաթթվացման դեմ հատուկ ուղեցույցներ։ Սակայն կան մտավախություններ, որ ավելի աղքատ երկրները չունեն ֆինանսական բավարար հնարավորություններ բնապահպանական ծախսերի համար, և իրենց տնտեսությունները հիմնականում պայմանավորված են գործոններով, հետևաբար բնապահպանական ծախսերի իրակացումը կարող է խաթարել նրանց մրցակցային առավելությունները նորարարության վրա հիմնված տնտեսությունների նկատմամբ։ Եվ այդ պատճառով բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքագետներ հավանություն են տալիս «առաջին հերթին աճել և հետո մաքրել» ռազմավարությանը։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաների նորարարությունը և դրանց կիրառման եղանակը առանցքային դեր ունեն արդյունաբերության և նոր բիզնես-արժեքներ ստեղծելու հարցում՝ միաժամանակ օգուտ բերելով մարդկանց և մոլորակին։ Նորարարությունը կարևոր դեր է խաղում առանձին ձեռնարկությունների, տարածաշրջանների կամ երկրների մրցակցային դիրքի և մրցունակության ձևավորման և պահպանման գործում[24]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք կազմակերպություններ և անհատներ քննադատել են կանաչ տնտեսության հայեցակետերը, մասնավորապես՝ դրա հիմնական գաղափարները՝ հիմնված բնության պաշտպանության համար գնային մեխանիզմների կիրառման վրա՝ պնդելով, որ դա կընդլայնի կորպորատիվ վերահսկողությունը նոր ոլորտներում՝ անտառտնտեսությունից մինչև ջուր։ Հետազոտական ETC Group կազմակերպությունը պնդում է, որ կորպորատիվի շեշտը կենսատնտեսության վրա «կխթանի կորպորատիվ ուժի էլ ավելի մեծ սերտաճմանը և կբացառի բնական ռեսուրսների շահագործումը վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում[25]։ Վենեսուելացի դասախոս Էդգարդո Լանդերն ասում է, որ UNEP-ի հոդվածը՝ Դեպի կանաչ տնտեսություն[26], լավ մտադրությամբ «արհամարհում է այն փաստը, որ գործող քաղաքական համակարգի՝ շուկաների ազատ գործունեության կանոնակարգեր և սահմանափակումներ սահմանելու կարողությունները լրջորեն սահմանափակված են կորպորացիաների քաղաքական և ֆինանսական հզորությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ բնակչության զգալի մասը կողմ է դրանց[27]»։

Ուլրիխ Հոֆմանը UNCTAD-ի համար նախատեսված հոդվածում նույնպես ասում է, որ կանաչ տնտեսության և կանաչ աճի կենտրոնացումը «հիմնված է էվոլուցիոն մոտեցման վրա և բավարար չի լինի հաղթահարելու կլիմայական փոփոխությունների բարդությունները և կարող է զուր հույսեր ու արդարացումներ տալ՝ իսկապես հիմնարար ոչինչ չանելով, ինչը կարող է հանգեցնել ջերմոցային գազերի արտանետումների համաշխարհային շրջադարձի[28]»։ Բնապահպան-տնտեսագետ Քլայվ Սփաշը քննադատել է շրջակա միջավայրի կորուստների[29] հաշվին տնտեսական աճը և պնդել է, որ կանաչ տնտեսությունը, պաշտպանվելով ՄԱԿ-ի կողմից, ամենևին էլ նոր մոտեցում չէ և ընդամենը շեղում է բնապահպանական ճգնաժամի իրական շարժիչներից[30]։ Նա նաև քննադատել է էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսագիտության վերաբերյալ ՄԱԿ-ի նախագիծը[31] և էկոհամակարգային ծառայությունները դրամական արտահայտությամբ գնահատելը[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «United Nations Environment Programme (UNEP)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  2. Lynn R. Kahle, Eda Gurel-Atay, Eds (2014). Communicating Sustainability for the Green Economy. New York: M.E. Sharpe. ISBN 978-0-7656-3680-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 UNEP, 2011, Towards a Green Economy: Pathways to Sustainable Development and Poverty Eradication, www.unep.org/greeneconomy
  4. Runnals, D. (2011) “Environment and economy: joined at the hip or just strange bedfellows?”. S.A.P.I.EN.S. 4 (1)
  5. «About UNFSS». UNFSS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  6. «What is Green Economy? Here's a Simple Explanation». Sociology Group: Sociology and Other Social Sciences Blog (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  7. «Green Economy Roadmap» (PDF). International Chamber of Commerce. 2012. էջ 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  8. UNDESA, (2012). A guidebook to the Green Economy. Արխիվացված 2013-01-27 Wayback Machine
  9. Henshaw, Mark (2010). "Eco Investor Guide" (PDF). Eco Investor Guide, Inc. Archived from the original (PDF) on 25 May 2010. Retrieved 11 June 2010.
  10. "What is green finance and why is it important?". World Economic Forum. Retrieved 2020-12-28.
  11. Keane, Robert F. (1 November 2009). "The Green Advisor: SRI & Green Investing Grow Up". Investment Advisor. Archived from the original on 22 July 2012. Retrieved 11 June 2010.
  12. "Climate Change 2022: Mitigation of Climate Change". www.ipcc.ch. Retrieved 2022-04-04.
  13. "New Global Climate Prosperity Scoreboard Finds Over $1 Trillion Invested in Green Since 2007". Green Money Journal. 2010. Archived from the original on 28 May 2010. Retrieved 11 June 2010.
  14. Allan, Bentley B.; Meckling, Jonas O. (2021). "Creative Learning and Policy Ideas: The Global Rise of Green Growth". Perspectives on Politics: 1–19. doi:10.1017/S1537592721000037. ISSN 1537-5927. S2CID 234862347
  15. http://www.fcm.ca/Documents/reports/Ecological_Footprints_of_Canadian_Municipalities_and_Regions_EN.pdf Կաղապար:Bare URL PDF
  16. Vetter, David. «How Renewables Could Kill Off Fossil Fuel Electricity By 2035: New Report». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. (Reinhardt, 1999; King and Lenox, 2002; Wagner, 203; Wagner, et al., 2005)
  18. Amory Lovins, Hunter Lovins, and Paul Hawken, authors of Natural Capitalism: Creating the Next Industrial Revolution, and Jay Conrad Levinson and Shel Horowitz, authors of Guerrilla Marketing Goes Green
  19. «Nuclear Power in the USA - World Nuclear Association». www.world-nuclear.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  20. Kessler, Günter (2012), «The Development of Nuclear Energy in the World», Sustainable and Safe Nuclear Fission Energy, Power Systems, Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg, էջեր 1–13, doi:10.1007/978-3-642-11990-3_1, ISBN 978-3-642-11989-7, Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին
  21. «Which Technology Will Most Impact The Future Of Energy? 18 Experts Share Their Insights». Disruptor Daily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  22. «2021-2022 EIB Climate Survey, part 1 of 3: Europeans sceptical about successfully reducing carbon emissions by 2050, American and Chinese respondents more confident». EIB.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  23. Հարութունյան, "BUSINESS ENGLISH" (2019), http://library.asue.am/open/6346.pdf
  24. Adam Sulich, "The Green Economy Development Factors " 2020 https://wir.ue.wroc.pl/docstore/download/UEWRf0381dedbd9048cba3d01eb3eb108e7f/Sulich_The_Green_Economy_Development_Factors.pdf
  25. «New Report: Who Will Control the Green Economy? - ETC Group». 2012 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  26. «Green Economy - Green Economy Report». UNEP. 2011 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  27. «The Green Economy: the Wolf in Sheep's clothing». Transnational Institute. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  28. U.Hoffmann (2011), "Some reflections on climate change, green growth illusions and development space"
  29. Spash, C.L. 2007. Fallacies of economic growth in addressing environmental losses: Human induced climatic change. Newsletter of the Australia New Zealand Society for Ecological Economics (ANZSEE), no. May, 2-4 Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
  30. «EconPapers: Green Economy, Red Herring». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  31. Spash, Clive L. (2011 թ․ մայիսի 1). «Editorial: Terrible Economics, Ecosystems and Banking». Environmental Values (անգլերեն). 20 (2): 141–145. doi:10.3197/096327111X12997574391562.(չաշխատող հղում)
  32. Spash, C.L. 2008. How much is that ecosystem in the window? The one with the bio-diverse trail. Environmental Values, vol. 17, no. 2, 259-284 Արխիվացված 2014-11-27 Wayback Machine