Jump to content

Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո
Քարտեզ
Քարտեզ
Տեսակճանապարհ և trade route?
Ստեղծում1500
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  ԱՄՆ
Գտնվելու վայրՄեխիկո քաղաքի պատմական կենտրոն, Church of San Francisco Javier, Tepotzotlán?, Aculco Municipality?, Bridge of Atongo?, Stretch of the Camino Real between Aculco and San Juan del Río?, former convent of San Francisco in Tepeji del Río?, stretch of the Camino Real between the bridge of La Colmena and the former hacienda of La Cañada?, historic centre of San Juan del Río?, former hacienda of Chichimequillas?, chapel of the former hacienda of Buenavista?, Historic Monuments Zone of Querétaro?, bridge of El Fraile?, former royal hospital of San Juan de Dios?, bridge of San Rafael?, bridge La Quemada?, Protective town of San Miguel and the Sanctuary of Jesús Nazareno de Atotonilco?, Գուանախուատո, historic centre of Lagos de Moreno?, historic centre of Ojuelos?, bridge of Ojuelos?, former hacienda of Ciénega de Mata?, municipal cemetery of Encarnación de Díaz?, former hacienda of Peñuelas?, former hacienda of Cieneguilla?, historic centre of Aguascalientes?, museo de la Insurgencia?, chapel of San Nicolás Tolentino of the former hacienda of San Nicolás de Quijas?, Pinos?, church of Nuestra Señora de los Ángeles, Noria de Ángeles?, church of Nuestra Señora de los Dolores, Villa González Ortega?, Guadalupe regional museum?, historic centre of Sombrerete?, church of San Pantaleón Mártir, Noria de San Pantaleón?, Sierra de Órganos National Park?, architectonic ensemble of Chalchihuites?, stretch of the Camino Real between Ojocaliente and Zacatecas?, cave of Ávalos?, Historic centre of Zacatecas?, sanctuary of Plateros?, Centro?, Chapel of San Antonio of the former hacienda of Juana Guerra?, churches of Nombre de Dios?, former hacienda of San Diego de Navacoyán?, historic centre of Durango?, churches of Cuencamé and Cristo de Mapimí?, chapel of the Refugio of the former hacienda of Cuatillos?, church of San José de Avino?, chapel of the former hacienda of La Limpia Concepción de Palmitos de Abajo?, chapel of the former hacienda of La Inmaculada Concepción de Palmitos de Arriba?, architectonic ensemble of Nazas?, San Pedro del Gallo?, architectonic ensemble of Mapimí?, Indé Municipality?, chapel of San Mateo of the former hacienda of La Zarca?, former hacienda of Limpia Concepción of El Canutillo?, church of San Miguel, Villa Ocampo?, stretch of the Camino Real between Nazas and San Pedro del Gallo?, Ojuela mine?, cave of Las Mulas de Molino? և Valle de Ignacio Allende?
 El Camino Real de Tierra Adentro Վիքիպահեստում

Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո (իսպ.՝ El Camino Real de Tierra Adentro) պատմական հուշարձան, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև անցնող ճանապարհ, ընդհանուր երկարությունը շուրջ 2560 կմ է։ Անցնում է Մեխիկոյից մինչև Սանտա Ֆե։

XVI դարի կեսերին արծաթի հանքավայրերի հայտնագործումը և Նոր Իսպանիայի փոխարքայության հետագա գաղութացումը, նպաստեց նոր Իսպանիայի հիմնական հանքարդյունաբերական քաղաքները ինչպիսիք են Սակատեկաս, Պաչուկան, Սան Լուիսը, միացնող մեկ ուղու ստեղծմանը։ Ճանապարհը ոչ միայն ծառայել է արծաթը Մեխիկո տեղափոխմանը, այլ նաև ծառայել է որպես կարևորագույն առևտրային մայրուղի, որը հիմք հանդիսացավ ճանապարհի երկայնքով նոր բնակավայրերի զարգացմանը, որոնք հենակետեր դարձան ճանապարհորդների համար, որը պայմանավորված է օգտակար հանածոների նոր հանքավայրերի հայտնաբերմամբ, իսկ հետագայում նաև առևտրով։

2000 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ տարածքով անցնող 646 կիլոմետր երկարությամբ տարածություն ճանաչվեց որպես Ազգային պատմական ճանապարհ (National Historic Trail)։

2010 թվականի օգոստոսին 1400 կմ երկարությունը մեքսիկական տարածք`Մեխիկոյից մինչև Վալե դե Իգնասիո Ալենդե գյուղը, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Բացի այդ ճանապարհից, պաշտպանված են բազմաթիվ եկեղեցիներ, կամուրջներ, ճանապարհի երկայնքով տեղակայված պատմական բնակավայրեր։

1598 թվականին ապրիլին մի զինված ուժերի ջոկատ Ռիո Գրանդե գետ տանող ամենահարմար ուղու որոնումներով մոլորվում է ներկայիս Մեքսիկայի հյուսիսում տեղակայված անապատում։ Գերեվարված մի հնդիկ, որի անունը Մոմփիլ էր, ավազի վրա նկարեց միակ անվտանգ ճանապարհի քարտեզը, որը շուտով կազմում է Կամինո ռեալ դե Թիերա Ադենտրոնի մաս։

Պատմական ժամանակաշրջաններ[1].

  • 1598-1680 թվականներին Խուան դե Օնյատե և նրա հետևորդները ճանապարհ են հարթում գյուղից գյուղ
  • 1680-1693 թվականներին կարմրամորթ հնդկացիների ապստամբությունը, և իսպանացիների վտարումը 13 տարով
  • 1693-1821 թվականներին իսպանացիների վերադարձը, առևտրի, մշակութային զարգացման, պատերազմական նպատակներով ճանապարհի օգտագործումը
  • 1821-1880 թվականներին Ստանալով ՄԵքսիկան Մեքսիկայի անկախության պատերազմում առևտրի զարգացումը
  • 1846-1848 թվականներին Ամերիկա-մեքսիկական պատերազմ ում, հյուսիսային տարածքների դուրսբերումը դեպի ԱՄՆ
  • 1880 թվականին ի հայտ եկավ երկաթուղին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Snyder, Rachel Louise. «Camino Real Արխիվացված 2008-12-01 Wayback Machine» American Heritage, April/May 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամինո Ռեալ դե Թիերա Ադենտրո» հոդվածին։