Կաղապար:Այսօր/Փետրվարի 9
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 9
- 1872 թ. – ծնվել է Արմեն Գարոն, հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը։
- 1885 թ. – ծնվել է Ալբան Բերգը, ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ (մահ. 1935)
- 1886 թ. – ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը, հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ (մահ. 1925 թ.)։
- 1895 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը։
- 1920 թ. – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։
- 1924 թ. – կազմավորվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որ մտավ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։
- 1960 թ. – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը։
- 1998 թ. – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը։
- 2010 թ. – Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։