Կաղապար:Այսօր/Հունիսի 4
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 4
- 1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավերեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։
- 1878 թ. – Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։
- 1905 թ. – ծնվել է Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ. 1977 թ.)։
- 1918 թ. – Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։
- 1925 թ. – տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա՝ «Կանչ»։
- 1934 թ. – մահացել է Մարիա Կյուրին, ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծն. 1867 թ.)։
- 1975 թ. – ծնվել է Անջելինա Ջոլին, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի։
- 1989 թ. – Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։ Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։
- 2002 թ. – հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։