Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 24
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 24
- 1725 թ. – մահացել է Ալեսանդրո Սկարլատին, իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ (ծն. 1660 թ.):
- 1813 թ. – ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
- 1854 թ. – ծնվել է Արթյուր Ռեմբոն, ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։ (մահ. 1891 թ.):
- 1888 թ. – ծնվել է Լեռ Կամսարը, հայ գրող, երգիշաբան (մահ. 1965 թ.):
- 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Կովկասյան արշավանքը:
- 1929 թ. – ծնվել է Սոս Սարգսյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան (մահ. 2013 թ.):
- 1929 թ. – «սև հինգշաբթի»-ից հետո սկսվեց Մեծ Ճգնաժամը:
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով հակահարձակում սկսեցին և Ադրբեջանից մեկուսացրեցին Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը:
- 1987 թ. – Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսեց «Անկախություն» թերթի տպագրությունը:
- 2008 թ. – հիմնադրվեց Համահայկական էլեկտրոնային գրադարանը: