Կաղապար:Այսօր/Ապրիլի 24
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 24
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները՝ Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ։ Հայաստանում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից։ Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
- մ. թ. ա. 1184 թ. – ըստ լեգենդի այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտան Տրոյա։
- 775 թ. – Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը, հայկական և արաբական զորքերի միջև։
- 1878 թ. – Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտատարեց։
- 1945 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ Խորհրդային բանակը շրջափակման մեջ վերցրեց Բեռլինը։
- 1959 թ. – մահացել է Հակոբ Կոջոյանը, հայ նշանավոր նկարիչ, Սասնա ծռեր էպոսի նկարազարդող, Ալեքսանդր Թամանյանի հետ Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակն է (ծն. 1883 թ.)։
- 1966 թ. – հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը։
- 1980 թ. – ծնվել է Կարեն Ասրյանը, հայ շախմատիստ, միջազգային կարգի գրոսմայստեր (մահ. 2008 թ.)։
- 2003 թ. – Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը։
- 2005 թ. – Կորեացի գիտնական Հվան Ու Սոկը կլոնավորեց առաջին շունը։