Jump to content

Կալուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալուգա (այլ կիրառումներ)
Քաղաք
Կալուգա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզԿալուգայի
ՀամայնքKaluga Urban Okrug?[1]
Ներքին բաժանում3 շրջան
ՔաղաքապետՆիկոլայ Պոլեժաև[2]
Առաջին հիշատակում1371
Մակերես168,8±0,1 կմ²
ԲԾՄ190 մետր
Բնակչություն331 842 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ագլոմերացիա341 700
Ժամային գոտիUTC 3
Հեռախոսային կոդ4842
Փոստային դասիչ248xxx
ՕԿԱՏՕ29401
Պաշտոնական կայքkaluga-gov.ru(ռուս.)
Կալուգա (Ռուսաստան)##
Կալուգա (Ռուսաստան)

Կալուգա (ռուս.՝ Калуга), Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի կենտրոնն է։ Նավակայան է Օկա գետի ափին։

Հայտնի է 1371 թվականից։ Առաջարկված են անվանման մի քանի ստուգաբանություններ․

  1. հին ռուսերեն Կալիգա՝ «ցանկապատ» կամ «փողոց» բառից
  2. թուրքերեն Կալինգա «ելուստ, բարձրություն» բառից
  3. ուգրո-ֆիննական լեզուների Կուլիգա «խուլ տեղ անտառում» բառից
  4. ռուսերեն բարբառային Կալուգա «ճահիճ» բառից[4]։

Ժամային գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալուգան գտնվում է Մոսկվայի ժամային գոտում[5]։

Կալուգան ունենում է խոնավ, մեղմ, կոնտինենտալ (Köppen climate classification: Dfb), տաք և անձրևոտ ամառ, երկար, սառը և ձնառատ ձմեռներ։ Ձմեռային ծայրահեղ գրառումները կարող են լինել ցածր -45 °C (-49 °F), իսկ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 40 °C (104 °F), բայց սովորաբար այն կազմում է -5 °C (23 °F) -20 °C (-4 °F) ձմռանը, և 15 °C (59 °F) - 30 °C (86 °F) ամռանը։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կալուգաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

1971 թվականին, իր ծննդյան 600-ամյակին, Կալուգան պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Կալուգա

Կալուգա Քաղաքի օր — ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է օգոստոսի վերջին շաբաթ օրը, սկսած 2009 թվականից։ Այդ օրը ողջ քաղաքը ստանում է տոնական տեսք, անցկացվում են տոնական միջոցառումներ. համերգներ, ցուցահանդեսներ, զվարճալի միջոցռումներ ինչպես երեխզների, յնպես էլ մեծհասակների համար, մրցույթներ։ Օրվա ավանդույթի համաձայն, անցկացվում են մանկական սալյակների շքերթներ [6]։ Քաղաքի տոնակատարությունն ավարտվում է տոնական հրավառությամբ։ 1987-2008 թթ. Ներառյալ, Կալուգայի քաղաքի օրը նշվում էր սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը։

Տոնակատարությունը սեպտեմբերի սկզբից օգոստոսի վերջը տեղափոխելու որոշումն ընդունել է Կալուգայի քաղաքային դուման 2009 թ. մարտին։ 2015 թ.-ին Կալուգայի տոնն անցկացվեց օգոստոսի 22-ին և նվիրված էր Կալուագա քաղաքի Սուրբ Լորենսի սրբերի հիշատակին։

2021 թ.-ին Կալուգան կնշի իր 650-ամյակը։ Տոնական միջոցառումները տեղի կունենան օգոստոսի 28-ին։

Պատվավոր քաղաքացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալուգա: Պիլոտ-կործանիչ Ա. Տ. Կարպովի հուշարձանը

Կալուգա քաղաքի պատվավոր քաղաքացիների շարքում են[7]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալուգայի քույր քաղաքներն են՝

Բացի այդ, Կալուգան ունի ինը համագործակցող քաղաքներ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 179/2016. Центральный ФО
  2. «Քաղաքագլուխ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  3. https://www.citypopulation.de/en/russia/cities/central/
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. «Время в Калуге, Калужская область, Россия. Сколько сейчас времени в Калуге» (ռուսերեն). dateandtime.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Конкурс-парад детских колясок
  7. Список Почётных граждан города Калуги на Официальном сайте городской управы города Калуги Արխիվացված 2021-01-22 Wayback Machine՝
  8. «Patengemeinden». Binningen.ch. 2014 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Официальный сайт Городской Управы Калуги. Города-побратимы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալուգա» հոդվածին։

[[[Սպասարկող:Ներդրումները/212.42.206.2|212.42.206.2]] 13:39, 3 Հունիսի 2018 (UTC)]