Jump to content

Կալիքսթ Բեյալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիքսթ Բեյալա
ֆր.՝ Calixthe Beyala
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1961(1961-10-26)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԴուալա[1][2]
Քաղաքացիություն Կամերուն և  Ֆրանսիա
Մայրենի լեզուEton?
ԵրկերQ2868339? և Q3233239?
Մասնագիտությունգրող, վիպասան և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcalixthe.beyala.free.fr
 Calixthe Beyala Վիքիպահեստում

Կալիքսթ Բեյալա (ֆր.՝ Calixthe Beyala, հոկտեմբերի 26, 1961(1961-10-26)[1], Դուալա[1][2]), Կամերունում ծնված ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյալան ծնվել է Կամերունի Դուալա քաղաքում գտնվող բամիլեկե և բեթի ժողովուրդների ներկայացուցիչների ընտանիքում։ Կրթություն է ստացել տեղի դպրոցում, այնուհետև Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Բանգուի քաղաքի ճեմարանում, որից հետո՝ տասնյոթ տարեկան հասակում նա շահել է կրթաթոշակ Փարիզում սովորելու համար և տեղափոխվել Եվրոպա։ Հյուսիսային Փարիզի Սորբոնի համալսարանից ստացել է ժամանակակից գրականության բակալավրի աստիճան։ 2005-2012 թվականներին եղել է «Afrique magazine» ֆրանկոֆոն ամսագրի սյունակագիր։ Ամսագիրը նվիրված է Աֆրիկա մայրցամաքին։

Զբաղվում է գրական գործունեությամբ, Մի քանի տարի Իսպանիայում մնալուց հետո նա 23 տարեկան հրատարակել է իր առաջին գիրքը՝ «C'est le soleil qui m'a brûlée»[7]: 1996 թվականին արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի գլխավոր մրցանակի՝ «Կորցրած պատիվը» (ֆր.՝ Les Honneurs perdus) վեպի համար։

Իր ստեղծագործություններում Բեյալան ոգեշնչված է եղել մորաքրոջ և տատի կյանքի պատմություններից և Կամերունի ժողովուրդների բանահյուսությունից։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Beyala C. C'est le soleil qui m'a brûlée (фр.). — Paris: Stock, 1987. — 174 с.
  • Beyala C. Tu t'appelleras Tanga (фр.). — Paris: Stock, 1988. — 202 с.
  • Beyala C. Les Honneurs perdus (фр.). — Paris: Albin Michel, 1996. — 411 с.
  • Beyala C. La Petite Fille du réverbère (фр.). — Paris: Albin Michel, 1998. — 412 с.
  • Beyala C. Lettre d'une Afro-Française à ses compatriotes (фр.). — Paris: Mango, 2000. — 96 с.
  • Beyala C. La Plantation (фр.). — Paris: Albin Michel, 2005. — 464 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. 2,0 2,1 2,2 https://www.franceinter.fr/personnes/calixthe-beyala
  3. Académie française (ֆր.)
  4. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  5. https://www.jeuneafrique.com/184930/culture/la-l-gion-d-honneur-manu-dibango/
  6. «De Douala à Belleville». Jeune Afrique (ֆրանսերեն). 2005 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. DeLancey, Mark Dike; Mbuh, Rebecca; Delancey, Mark W. (2010). Historical Dictionary of the Republic of Cameroon. Scarecrow Press. էջ 69. ISBN 978-0-8108-7399-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիքսթ Բեյալա» հոդվածին։