Կալահարի
Կալահարի | |
---|---|
Տեսակ | անապատ և deserts and xeric shrublands? |
Մայրցամաք | Աֆրիկա |
Երկիր | Բոտսվանա, Նամիբիա և Անգոլա |
Երկարություն | 4000 կմ |
Ամենաբարձր կետ | Բրանդբերգ |
ԲԾՄ | 1168 մետր[1] |
Մակերես | 930 000 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Կալահարի |
Ջրլիցի ափին | Օրանժ |
Կաահարի, բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900-1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հազար կմ2։
Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է ավազով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։ Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ֊ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։
Կլիման արիդային է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արիդությունն ավելանում է դեպի հարավ-արևելք։ Տեղումները հիմնականում լինում են նոյեմբեր-ապրիլ ամիսներին, սակայն դրանց մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի։ Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է։ Միջին առավելագույն ջերմաստիճանը հասնում է 29°, իսկ միջին նվազագույնը՝ 12°, գոլորշունակությունը 3 հազար մմ է։
Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։
Կալահարիի «մայրաքաղաք» ոչ պաշտոնապես համարում են Բոթսվանայի արևմուտքում գտնվող Գանզի քաղաքը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է այդ ընդարձակ չոր, անպտուղ տարածքին բնիկների տված կարի֊կարի՝ «տանջանք, տառապանք» անունից[2]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընձուղտ
- Զեբր
- Վիթեր
- Այծքաղներ
- Բորենիներ
- Սովորական շնագայլ
- Առյուծ
- Ընձառյուծ
- Վագրակատու
- Լայնականջ աղվես
- Գեկոններ
- Կրծողներ
- Սուրիկատ
- Արտույտներ
- Բազեներ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կալահարին Նամիբիայում
-
Սուրիկատը Կալահարիում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալահարի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169)։ |