Խուլ հնչյուններ
Արտաքին տեսք
Խուլ հնչյուններ, բաղաձայն հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ, ի հակադրություն ձայնեղ բաղաձայնների և ձայնավորների, ձայնալարերը չեն տատանվում։
Հայերենի խուլ հնչյուններն են պ, տ, կ, փ, թ, ք, ճ, չ, ֆ, ս, շ, խ, հ, որոնցից պայթականները բաժանվում են երկու խմբի՝ պարզ խուլերի՝ պ, տ, կ, ծ, ճ (sourd ըստ Ռուսլոյի և Աճառյանի), և շնչեղ խուլերի (sourd aspiree)՝ փ, թ, ք, ց, չ։ Շշուկային խոսքում խուլ են արտասանվում բոլոր հնչյունները, ընդ որում ձայնավորները միմյանցից տարբերվում են հնչարաններում առաջացող ֆորմանտների միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 99)։ |