Խուբս (Բաբերդի գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Խուբս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Խոբուզ, Խոփուս, Կոպիս, Ղոբուզ, Խուփս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խուփսեցի | |
Ժամային գոտի | UTC 3 | |
|
Խուբս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, Բաբերդից 12 կմ հարավ, Ճորոխ գետի վերին հոսանքի ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 32 տուն, իսկ 1909 թվականին՝ 90 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուբսն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի` կառուցված 1851 թվականին և Ս. Եղիշե (կառուցված 1264 թվականին) և Ս. Վարվառե (կառուցված 1276 թվականին) եկեղեցիներ կամ ուխտատեղիներ (Ս. Եղիշե և Ս. Վարվառե)։
Այստեղ էր գտնվում նաև Ս. Քրիստափորի վանքը, որը հռչակված էր Բաբերդի գավառում։ Շրջակայքի բնակիչները Վրարդավառի տոնին ուխտի էին գալիս վանք։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր դպրոց, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 813
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 97)։ |