Խուան Ելանգեզյան
Խուան Ելանգեզյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Խուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1950 (73 տարեկան) Բուենոս Այրես Բուենոս Այրես, Արգենտինա |
Ժանրեր | հայկական ազգային լատինաամերիկյան սիմֆոնիկ կամերային |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր բանաստեղծ թարգմանիչ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Խուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան (Հովհաննես Ելանկէօզեան, դեկտեմբերի 18, 1950, Բուենոս Այրես, Արգենտինա), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ։ Երաժշտագիտության դոկտոր (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Ելանգեզյանը ծնվել է 1950 թվականին, Բուենոս Այրեսում։ Եղեռնից մազապուրծ կիլիկիահայ երրորդ սերնդի շառավիղ է։ 1982 թվականին ավարտել է Արգենտինայի Կաթողիկե համալսարանը, 1984 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, 2001 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ստեղծագործության բաժինը։ 1996 թվականից աշխատում է Արգենտինայի Կաթողիկե համալսարանի մշակույթի ինստիտուտում, պրոֆեսոր 1996 թվականից[1][2]։ Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միության անդամ է[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերակշիռ քնարական մեղեդային հիմքով հայկական ազգային և լատինաամերիկյան երաժշտության տարրերով, ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով ստեղծված Ելանգեզյանի երկերը հնչել են Բուենոս Այրեսում, Երևանում, Փարիզում և այլուր[4]։ Հեղինակ է ծրագրային սիմֆոնիկ և կամերային երկերի՝
- «Նախնիներից», 1974, թավջութակի պիես
- «Կատարսիս», 1977, դաշնամուրի և դերասանների համար
- «Արյան սյուիտ», 1991, նվիրված է Արցախյան հերոսամարտի զոհերին, դաշնամուրի համար
- «Մարող լույսի երգեր», 1991
- «Պատանեկան երգեր», 1991
- «Հայոց աստվածները կամ սենյակ Վահագնի», 2001, սիմֆոնիկ պոեմ
- «Երկխոսություն» տրիո, 1983
Դաշնամուրի երեք պիես՝
- «Ջրաներկեր», «Կիլիկիա» սեքստետ, «Մատաղ» կվարտետ, 1983
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջրաներկեր, 1984։
- Կիլիկիա, 1984։
- Արիան, Իմպրեսո էն լա Արգենտինա, 1994։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորա Սահակյան, Զմյուռնիա 1922, Մոնրեալ, 2001։
- Հայաստանի գրողների միություն, Բանաստեղծություններ, Երևան, 1984։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Argentine-Armenian Artist Juan Yelanguezian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Խուան Ելանգեզյան, Արգենտինայի ժողովրդական երաժշտական գործիքներ(չաշխատող հղում)
- ↑ Orphelins d’Arménie : un poème de Juan Yelanguezian
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1950 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ