Jump to content

Խոսե Մարմոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Մարմոլ
Ծնվել էդեկտեմբերի 2, 1817(1817-12-02)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Վախճանվել էօգոստոսի 9, 1871(1871-08-09)[3] (53 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
Մասնագիտությունգրադարանավար, գրող, դիվանագետ, լրագրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի ազգային համալսարան
ԿուսակցությունUnitarian Party?
 José Mármol Վիքիպահեստում

Խոսե Մարմոլ(իսպ.՝ José Mármol, դեկտեմբերի 2, 1817(1817-12-02)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - օգոստոսի 9, 1871(1871-08-09)[3], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի գրող, լրագրող, քաղաքագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմոլը իրավաբանություն է ուսումնասիրել Բուենոս Այրեսի համալսարանում, 1838 թվականից անդամակցել է «Երիտասարդ Արգենտինա» գաղտնի հասարակությանը, որը նպատակ ուներ տապալել բռնապետ Խուան Մանուել դե Ռոսասին։ 1839 թվականին ընդդիմադիր գործունեության համար ձերբակալվել է, 1840 թվականին ազատ արձակվելուց հետո ստիպված էր լքել երկիրը՝ բնակություն հաստատելով Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ)։ Երեք տարի անց Մոնտեվիդեոն պաշարվել է Ռոսասի և նրա դաշնակից Մանուել Օրիբեի զորքերի կողմից, և Մարմոլը տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)։ 1843 թվականի փետրվարին փորձել է ծովով տեղափոխվել Չիլի, սակայն սկսված փոթորկի պատճառով անհաջողության է մատնվել։ Երկու տարի անց Մարմոլը վերադարձել է Մոնտեվիդեո։

1852 թվականին Մոնտե Կասերոսի ճակատամարտում Ռոսասի պարտությունը թույլ տվեց Մարմոլին 13 տարի աքսորվելուց հետո վերադառնալ Արգենտինա։ Նա սենատոր է ընտրվել, իսկ ավելի ուշ դարձել է պատգամավոր` Բուենոս Այրես նահանգից։ Որպես լիազոր ներկայացուցիչ Չիլիում և Բրազիլիայում։ 1858 թվականին[4] դարձել է Արգենտինայի ազգային գրադարանի տնօրեն (Բուենոս Այրես), մինչև 1871 թվականը գլխավորել է այն։ Կյանքի ավարտին կուրացել է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտեվիդեոյում Մարմոլը հիմնել է երեք ամսագիր («La Semana» և այլն), մասնակցել բազմաթիվ այլ հրատարակությունների ստեղծմանը։ Նա վաստակել է Ռոսասի և նրա կողմնակիցների կատաղի քննադատի համբավ և «verdugo poético de Rosas» («Ռոսասի բանաստեղծական դահիճը») մականունը։

1847 թվականին Ուրուգվայում հրատարակվել է «Թափառաշրջիկի երգը» ինքնակենսագրական պոեմի 12 մասից 6-ը։ Մարմոլի պատմվածքները հավաքվել են «Ներդաշնակություն» (1851) բանաստեղծությունների գրքում, որը առաջին անգամ հրապարակվել է Ուրուգվայում։ Մարմոլը գրել է նաև «Պոետ» և «Խաչակիր» պիեսները։

Մարմոլի ամենահայտնի ստեղծագործությունը «Ամալիա» պատմական վեպն է (1851-1855)։ Առաջին մասը հրատարակվել է 1851 թվականին, երկրորդը՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Վեպում նկարագրվում է Ռոսասի դիկտատուրայի ժամանակը։ Երկրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հիման վրա ցուցադրվել է Ամալիայի և դավադիր Էդուարդո Բելգրանոյի սիրո ռոմանտիկ պատմությունը։ 1914 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է արգենտինական առաջին լիամետրաժ «Ամալիա» ֆիլմը, 1936 թվականին թողարկվել է «Ամալիա» ֆիլմի ռիմեյքը, 1967 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմ։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թափառաշրջիկի երգերը / Cantos del peregrino (1847)
  • Պոետ / El Poeta (1847)
  • Խաչակիր / El Cruzado (1851)
  • Ներդաշնակություն / Armonías (1851)
  • Ամալյա / Amalia (1851—1855, ռուսերեն թարգմանումը 1868-ին)

Հրապարակումներ ռուսերեն լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամալյա, Մոսկվա, 1961

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Autores.uy (իսպ.) — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Мармоль Хосе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. { Biblioteca Nacional } Արխիվացված 2008-10-24 Wayback Machine (իսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարմոլ» հոդվածին։