Խոշորացույց
Արտաքին տեսք
Խոշորացույց, աչքով վատ տեսանելի օբյեկտների դիտման օպտիկական սարք։ Օբյեկտը տեղավորում են խոշորացույցի կիզակետային հեռավորությունից աննշան փոքր հեռավորության վրա։ Խոշորացույցով անցնող և աչքի մեջ բեկվող ճառագայթները ցանցաթաղանթի վրա հավաքվում են ավելի մեծ անկյան տակ, քան խոշորացույցի բացակայության դեպքում։ Դրանով է բացատրվում սարքի խոշորացնող հատկությունը։
Խոշորացում է կոչվում հարաբերությունը, որտեղ
- α'-ը այն անկյունն է, որով երևում է պատկերն աչքի բիբի կենտրոնից,
- α-ն՝ այն անկյունը, որով երևում է լավագույն տեսողության հեռավորության (D=0, 25 մ) վրա գտնվող առարկան,
- իսկ F-ը կիզակետային հեռավորությունն է։
Պարզագույն խոշորացույցը փոքր խոշորացումով (~2-3) հավաքող ոսպնյակ է։ Միջին խոշորացում (4 - 10) ստանալու համար կիրառվում են 2 կամ 3 ոսպնյակներից կազմված համակարգեր։ Լինում է նաև չափիչ խոշորացույց՝ օբյեկտի գծային չափերի որոշման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 73)։ |