Խոշբեխտ Յուսիֆզադե
Խոշբեխտ Յուսիֆզադե ադրբ.՝ Xoşbəxt Bağır oğlu Yusifzadə | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1930 Pirshaghi, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2023[1] (93 տարեկան) |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական և oil worker |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի պետական նավթային ընկերություն |
Անդամակցություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1952) |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Xoşbəxt Yusifzadə Վիքիպահեստում |
Խոշբեխտ Բաղիր օկլի Յուսիֆզադե (ադրբ.՝ Xoşbəxt Bağı oğlu Yusifzadə, հունվարի 14, 1930, Pirshaghi, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2023[1]), ադրբեջանցի ինժեներ-երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամ (2007), ԱՀ պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշբեխտ Յուսիֆզադեն ծնվել է 1930 թվականի հունվարի 14-ին Բաքվի Պիրշագի գյուղում։ 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Ադրբեջանի Ազիզբեյովի անվան արդյունաբերական ինստիտուտի երկրաբանահետախուզական ֆակուլտետ։ Ինստիտուտն ավարտել է 1952 թվականին։ Նա իր կարիերան սկսել է 1952 թվականին Բաքվում ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարության «Պետական հատուկ նավթային նախագծում»։ Հետո նա ընդունվել է «Դենիզնեֆտ» միություն։ Այստեղ նա աշխատել է որպես ավագ ինժեներ և վարչության պետ[4]։
Խ.Յուսիֆզադեն 1958-1959 թվականներին եղել է «Նավթային քարեր» կենտրոնական հետազոտությունների վարչության գլխավոր երկրաբան։
1963-1970 թվականներին նա եղել է «Բաշդենիզնեֆտ» -ի գլխավոր երկրաբանի և վարչության պետի տեղակալ։
1992-1994 թվականներին նա աշխատել է որպես «Ազերինեֆտ»ի առաջին փոխնախագահ և ԱՀ պետական նավթային ընկերության նախագահի խորհրդական։ 2004 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://report.az/daxili-siyaset/xosbext-yusifzade-vefat-edib/
- ↑ «Խոշբեխտ Բաղիր օկլի Յուսիֆզադե». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «socar.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Dünya şöhrətli alim, akademik Xoşbəxt Yusifzadənin biblioqrafiyası(չաշխատող հղում)
- Հունվարի 14 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 2023 մահեր
- Բաքվում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Նոր Ադրբեջան կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի գիտնականներ