Jump to content

Խեչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեչո
Դիմանկար
Ծնվել է1872
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիս 1915
Մահվան վայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՎան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունակտիվիստ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
 Khetcho Վիքիպահեստում

Խեչո (Խաչատուր Ամիրյան, 1872, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիս 1915, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, թաղված է Վանում), հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1904 թվականին եղել է Իրանում, Նիկոլ Դումանի խմբում փորձել է անցնել Սասուն։ 1905-1906 թվականներին՝ Թիֆլիսում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, 1908-1910 թվականներին՝ իրանական հեղափոխական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնական։ 1915 թվականին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրական մարտերին (1915-ի մայիսի 5) և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խեչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ օգնելու Տարոնի և Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական համար կռվող ֆիդայիներին։ Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։