Խարեսիկ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Խարեսիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Խարեսիք, Խարսենք, Խարսիկ, Հարսեկ, Հարսեն, Հարսենկ, Հարսենք, Հարսի, Հարսիկ, Ղարեսիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 416 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC 3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Խարեսիկ, Հարսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից արևմուտք, Փերի և Մնձուր գետերի միջև։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը կապված է հայերեն «հարսիկ» բառի հետ։ Ավանդության համաձայն Սինամ թագավորի որդին հաճախ լողալով անցել է Եփրատը իր հարսնացուին տեսնելու համար և ետ դարձել։ Դրա համար էլ գյուղը կոչվել է Հարսեկ (Հարսիկ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարեսիկի հայ բնակիչները մասամց կոտորվեց 1895 թվականի ջարդերի վրա, իսկ մնացածի մեծ մասը զոհվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 30 տուն, որից 25-ը՝ հայկական։ 1915 թվականին ուներ 52 տուն՝ 416 հայ և 25 տուն՝ 125 քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարեսիկն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Եկեղեցու շրջկայքում կային ավերակներ և հնություններ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 703
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 41)։ |
|