Խավիեր Սավիոլա
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արգենտինա և Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1981[1][2][3][…] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 60 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խավիեր Պեդրո Սավիոլա (իսպ.՝ Javier Pedro Saviola; դեկտեմբերի 11, 1981[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ 2005 թվականին ընդգրկվել է ներկայում ապրող 125 մեծագույն ֆուտբոլիստների՝ ՖԻՖԱ 100 ցանկում։ Դարձել է 2004 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։ 2006 թվականի աշխարհի առաջնության մասնակից է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռիվեր Փլեյտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավիոլան «Ռիվեր Փլեյթում» իր նորամուտը կատարել է 16 տարեկանում։ Կարիերայի սկզբում Խավիերը շատ գոլեր է խփել՝ մի քանի անգամ մրցաշրջանի ավարտին ճանաչվելով «Ռիվեր Փլեյթի» լավագույն ռմբարկու[4]։ 1999 և 2000 թվականներին նրա անմիջական մասնակցությամբ «Ռիվեր Փլեյթը» հաղթել է Կլաուսուրայում և Ապերտուրայում։ Սավիոլան 18 տարեկան հասակում արժանացել է Հարավային Ամերիկայի «Տարվա ֆուտբոլիստ-99» կոչմանը։
Կարիերան Իսպանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Սավիոլան 19 տարեկան հասակում պայմանագիր է կնքել իսպանական «Բարսելոնա» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 000 000 ֆունտ[5]։ Տեղափոխությունից կարճ ժամանակ անց նա ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և նրա վրա չի տարածվել սահմանափակման կանոնը։ Իր առաջին մրցաշրջանում Սավիոլան խփել է 17 գոլ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը Լա Լիգայի ռմբարկուների ամփոփիչ ցուցակում։ Երկրորդ մրցաշրջանում նրա գործերը վատ էին Իսպանիայի առաջնության առաջին կեսում, և Խավիերը խփել է ընդհանուր առմամբ 2 գոլ։ «Կապտանռնագույնների» ամբավարար արդյունքների պատճառով Լուի վան Գալը հեռացվել է պաշտոնից, և նրան փոխարինել է Ռադորմիր Անտիչը, որը սկսել է թիմում հաճախ ընդգրկել արգենտինացի հարձակվողին։ Արդարացնելով մարզչի վստահությունը՝ Սավիոլան լավ արդյունք է ցուցաբերել՝ գրավելով հակառակորդի դարպասը 11 անգամ։ 2003/04 մրցաշրջանում Անտիչին փոխարինել է Ֆրանկ Ռայկարդը։ Նոր մարզչի հետ Խավիերը շարունակել է հանդես գալ նույն հաջողությամբ՝ խփելով 14 գոլ, սակայն թիմում եղած հարձակվողների պատճառով, ինչպես նաև մարզչի՝ հիմնական հարձակվող Պատրիկ Կլյուվերտի տաղանդը բարձր գնահատելու պատճառով արգենտինացին ստիպված է եղել հեռանալ թիմից։
2004 թվականի ամռանը Սավիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է«Մոնակո» ակումբի կազմ։ Ֆրանսիայում, Խավիերը չի ցուցաբերում նույն արդյունավետությունը՝ իսպանական Լիգա 1-ի շրջանակներում անցկացնելով 29 խաղ և խփելով 7 գոլ։ 2005 թվականի ամռանը նա վերադարձել է «Բարսելոնա», սակայն Ռեյքարդը հասկացրել է, որ նրա կարիքը չունի։ Սավիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սևիլյա»։ Նա փոխարինել է «Ռեալ» տեղափոխված Ժուլիո Բապտիստային։ «Սևիլյայի» կազմում Խավիերը նվաճել է իր առաջին տիտղոսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթ։ 2006/07 մրցաշրջանի սկզբում նա վերադարձել է «Բարսելոնա», որտեղ մասնակցել է 18 խաղի և խփել 5 գոլ։ Այդքան խաղաժամանակ նա ստացել է այն պատճառով, որ թիմում կային վնասվածքներ ստացած բազմաթիվ հարձակվողներ։
«Բարսելոնան» որոշել է չերկարաձգել պայմանագիրը արգենտինացու հետ և վերջինս, դժգոհ լինելով ստեղծված իրավիճակից, պայմանագիր կնքել «Մադրիդի Ռեալի» հետ։ Չնայած շահավետ պայմանագրին՝ Սավիոլան կրկին բախվել է մեծ մրցակցության հարձակման գծում։ Ձմռանը «Ռեալը» պայմանագիր է կնքել Հունտելարի հետ։ Դրանից հետո Խավիերին ավելի քիչ խաղաժամանակ է հասել։ Ընդհանուր առմամբ արգենտինացին թիմի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գոլ։
«Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 27-ին Սավիոլան դարձել է «Բենֆիկա» ակումբի խաղացող. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո[6]։ Հունվարի 2-ին Սավիոլան «Բենֆիկայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2013 թվականը 5 մլն եվրո աշխատավարձով[7]։ Նույն թվականի հուլիսի 16-ին շվեյցարական «Սիոն» ակումբի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը «Բենֆիկայում»՝ իրացնելով 11 մետրանոցը։
2009 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրոպա Լիգայի «Էվերթոն» ակումբի դեմ խաղում Սավիոլան դուբլ է ձևակերպել[8], ինչպես նաև աչքի է ընկել պատասխան խաղում, իսկ չորս օր անց գրավել է «Նասիոնալ» ակումբի դարպասը Պորտուգալիայի առաջնության շրջանակներում[9]։ Դեկտեմբերի 20-ին Խավիերի գոլը եղել է միակը «Պորտու» ակումբի դեմ դերբիի ընթացքում[10]։ Մինչ մրցաշրջանի ավարտը հարձակվողը 27 խաղում խփել է 11 գոլ։
2011 թվականին թիմ է եկել իսպանացի հարձակվող Ռոդրիգոն, որը դարձել է Սավիոլայի գլխավոր մրցակիցը հիմնական կազմում տեղ գրավելու համար։ 2012 թվականի ամռանն ավարտվել է Խավիերի պայմանագրի ժամկետը, և «Բենֆիկան» որոշել է չերկարաձգել այն
«Մալագա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ամառային տրանսֆերի վերջին օրերին Խավիերը պայմանագիր է կնքել իսպանական «Մալագայի» հետ։ 2012 թվականի սեպտեմբերին Սավիոլան կատարել է իր նորամուտը «Մալագայի» կազմում։ Նույն թվականի սեպտեմբերի 15-ին «Լևանտեի» դեմ խաղում Խավիերը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում և կատարել գոլային փոխանցում Ժոակինին[11]։ Սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների Լիգայում «Մալագայի» նորամուտային՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի դեմ խաղում Սավիոլան խփել է իր թիմի երկրորդ գոլը[12]։ Սեպտեմբերի 29-ին խփել է իր երկրորդ գոլը «Բետիսի» դարպասը և օգնել թիմին հաղթել խոշոր հաշվով՝ 4:0[13]։ Նոյեմբերի 24-ին «Վալենսիայի» դեմ խաղում Սավիոլան գոլ է խփել և օգնել թիմին հաղթել 4:0 հաշվով[14]։ Դեկտեմբերի 8-ին Խավիերը նորից գոլի հեղինակ է դարձել «Գրանադայի» դեմ խաղում, իսկ նրա թիմը հաղթել է 4:0 հաշվով[15]։
«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Սավիոլան՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Սավիոլան ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև լավագույն ֆուտբոլիստ։ Մրցաշարի 7 խաղերում խփելով 11 գոլ` նա սահմանել է ռեկորդ և Արգենտինայի երիտասարդական հավաքականին օգնել նվաճել ոսկե մեդալներ։ Չնայած մրցաշարից հետո Խավիերը բազմաթիվ հրավերներ է ստացել եվրոպական ակումբներից և ակումբային մակարդակում ցուցադրել վստահ խաղ, նա չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում` մասնացելու 2002 թվականի աշխարհի առաջնությանը՝ իր տեղը զիջելով Կլաուդիո Կանիջային։
Երկու տարի անց Սավիոլան արժանացել է ոսկե մեդալի 2004 թվականի Օլիմպիական խաղերում։ 2006 թվականին նա ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Գերմանյայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա գոլ է խփել Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում և կատարել գոլային փոխանցումներ Սերբիայի և Չերնոգորիայի հետ հանդիպումներում։
2009 թվականի դեկտեմբերի 5-ին Սավիոլան որոշել է ավարտել կարիերան երկրի հավաքականում, որպեսզի կարողանա ավելի շատ ուշադրություն դարձնել ակումբային կարիերային։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ | Առաջնություն | Գավաթներ[17] | Մայրցամաք.[18] | Այլ[19] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բարսելոնա | Պրիմերա | 2001/02 | 36 | 17 | 0 | 0 | 12 | 4 | 0 | 0 | 48 | 21 |
2002/03 | 36 | 13 | 0 | 0 | 12 | 7 | 0 | 0 | 48 | 20 | ||
2003/04 | 33 | 14 | 0 | 0 | 7 | 3 | 0 | 0 | 40 | 17 | ||
2006/07 | 18 | 5 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 7 | ||
Ընդհանուր | 123 | 49 | 3 | 2 | 32 | 14 | 0 | 0 | 158 | 65 | ||
Մոնակո (վարձավճար) | Լիգա 1 | 2004/05 | 29 | 7 | 0 | 0 | 7 | 4 | 0 | 0 | 36 | 11 |
Ընդհանուր | 29 | 7 | 0 | 0 | 7 | 4 | 0 | 0 | 36 | 11 | ||
Սևիլյա (վարձավճար) | Պրիմերա | 2005/06 | 29 | 9 | 0 | 0 | 12 | 5 | 0 | 0 | 41 | 14 |
Ընդհանուր | 29 | 9 | 0 | 0 | 12 | 5 | 0 | 0 | 41 | 14 | ||
Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 2007/08 | 9 | 3 | 4 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 16 | 3 |
2008/09 | 8 | 1 | 2 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 14 | 2 | ||
Ընդհանուր | 17 | 4 | 6 | 1 | 6 | 0 | 1 | 0 | 30 | 5 | ||
Բենֆիկա | Սագրիշ Լիգա | 2009/10 | 27 | 11 | 6 | 2 | 11 | 6 | 0 | 0 | 44 | 19 |
2010/11 | 24 | 9 | 10 | 4 | 12 | 1 | 1 | 0 | 47 | 14 | ||
2011/12 | 18 | 4 | 7 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 31 | 6 | ||
Ընդհանուր | 69 | 24 | 23 | 8 | 29 | 7 | 1 | 0 | 122 | 39 | ||
Մալագա | Պրիմերա | 2012/13 | 26 | 8 | 4 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 36 | 9 |
Ընդհանուր | 26 | 8 | 4 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 36 | 9 | ||
Օլիմպիակոս | Սուպերլիգա | 2013/14 | 25 | 12 | 4 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 34 | 14 |
2014/15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 26 | 12 | 4 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 35 | 14 | ||
Վերոնա | Սերիա Ա | 2014/15 | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
Ընդհանուր | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | ||
Ռիվեր Պլեյտ | Պրեմիերա Դիվիսիոն | 2015 | 12 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 346 | 114 | 41 | 12 | 99 | 33 | 2 | 0 | 488 | 159 |
2015 թվականի նոյեմբերի 21 տվյալներով
Գոլերն Արգենտինայի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 20 ապրիլի, 2003 | Հունիսի 11 մարզադաշտ, Տրիպոլի, Լիբիա | Լիբիա | 0:1 | 1:3 | Ընկերական խաղ |
02. | 8 հունիսի, 2003 | Նագայ, Օսակա, Ճապոնիա | Ճապոնիա | 0:1 | 1:4 | Ընկերական խաղ |
03. | 11 հունիսի, 2003 | Աշխարհի գավաթի մարզադաշտ, Սեուլ, Հարավային Կորեա | Հարավային Կորեա | 0:1 | 0:1 | Ընկերական խաղ |
04. | 30 հունիսի, 2004 | Ջայենթս Սթեդիում, Նյու Ջերսի, ԱՄՆ | Պերու | 0:2 | 1:2 | Ընկերական խաղ |
05. | 7 հուլիսի, 2004 | Էլիաս Ագիրեի մարզադաշտ, Չիկլայո, Պերու | Էկվադոր | 1:2 | 1:6 | Ամերիկայի գավաթ-2004 |
06. | 1:3 | 1:6 | Ամերիկայի գավաթ-2004 | |||
07. | 1:4 | 1:6 | Ամերիկայի գավաթ-2004 | |||
08. | 17 նոյեմբերի, 2004 | Մոնումենտալ, Բուենոս Այրես, Արգենտինա | Վենեսուելա | 3:1 | 3:2 | ԱԱ-2006 որակավորման փուլ |
09. | 15 հունիսի, 2005 | Ռեյն Էներգի, Քյոլն, Գերմանիա | Թունիս | 2:0 | 2:1 | Կոնֆեդերացիաների գավաթ 2005 |
10. | 10 հունիսի, 2006 | Իմտեխ Արենա, Համբուրգ, Գերմանիա | Կոտ դ'Իվուար | 2:0 | 2:1 | Աշխարհի առաջնություն 2006 |
11. | 7 փետրվարի, 2007 | Ստադ դե Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա | Ֆրանսիա | 1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Արգենտինայի առաջնություն — Ապերտուրա 1999
- Արգենտինայի առաջնություն — Կլաուսուրա 2000
«Սևիլյա»
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր — 2005/06
- Իսպանիայի առաջնություն — 2007/08
«Բենֆիկա»
- Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն — 2009/10
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2009/10
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2010/11
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2011/12
- Հունաստանի ֆուտբոլի առաջնություն — 2013/14
Միջազգային
- Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն — 2001
- Օլիմպիական խաղեր — 2004
Անհատական
- Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու — Ապերտուրա 1999
- Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբլիստ — 1999
- Ֆուտբոլի երիտասարդական առաջնության հաղթող - 2001
- 2001 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու
- 2001 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնության լավագույն խաղացող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ Interview with Javier Saviola Արխիվացված 2011-09-21 Wayback Machine; The Argentina Independent, 10 October 2008
- ↑ «Sky Sports profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Савиола перешёл из «Реала» в «Бенфику» за 5 млн
- ↑ «Бенфика» продлила контракт с Савиолой
- ↑ Europa League: Everton humbled, Fulham denied Արխիվացված 2012-10-20 Wayback Machine; ESPN Soccernet, 22 October 2009
- ↑ Unstoppable Benfica crush Nacional Արխիվացված 2013-03-19 Wayback Machine; PortuGOAL, 26 October 2009
- ↑ Saviola fires Benfica to victory in classico Արխիվացված 2009-12-19 Wayback Machine; PortuGOAL, 20 December 2009
- ↑ Обзор 4-го тура чемпионата Испании
- ↑ Лига чемпионов. Группа С. «Малага» громит «Зенит», «Милан» играет с «Андерлехтом»
- ↑ МАЛАГА VS. РЕАЛ БЕТИС 4 — 0
- ↑ «Малага - Валенсия 4:0». soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 07.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 07.11.2012-ին.
- ↑ Javier Saviola completes switch to Olympiacos; Sky Sports, 24 July 2013
- ↑ Իսպանիայի գավաթ, Պորտուգալիայի գավաթ, Լիգայի գավաթ, Հունաստանի գավաթ, Իտալիայի գավաթ:
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ:
- ↑ Իսպանիայի Սուպերգավաթ, Պորտուգալիայի Սուպերգավաթ:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Բարսելոնայի» կայքում Արխիվացված 2010-02-06 Wayback Machine(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը TheFinalBall.com կայքում(անգլ.)
- BDFutbol profile
- Stats at ForaDeJogo Արխիվացված 2017-09-07 Wayback Machine
- Guardian Stats Centre Արխիվացված 2011-05-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Սավիոլա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- ՖԻՖԱ 100