Խանութի աղջիկը (նկար)
Խանութի աղջիկը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջեյմս Տիսո[1] |
տարի | 1883[1] |
բարձրություն | 146,1 սանտիմետր[1] |
լայնություն | 101,6 սանտիմետր[1] |
ուղղություն | ռեալիզմ[2] |
ժանր | կենցաղային ժանր[3] և դիմապատկեր[3] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ[1] |
հավաքածու | Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Խանութի աղջիկը (ֆր.՝ La Demoiselle de Magasin), ֆրանսիացի նկարիչ Ջեյմս Տիսոյի նկարը, որն ընդգրկված է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի հավաքածուում[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է երիտասարդ մի կին, որը կանգնած է ժապավեններ և զգեստներ վաճառող խանութի ներսում։ Մի ձեռքում նա բռնել է նոր գնված իրերի փաթեթը, մյուս ձեռքով բաց է պահել խանութի դուռը հեռացողների համար։ Խանութը լցված է ժապավեններով։ Խանութի պատուհանից բացվում է փարիզյան բանուկ փողոցի տեսարան։ Խանութի մյուս աղջիկը ողջունում է պատուհանից խանութի մեջ նայող լավ հագնված մի տղամարդու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ստեղծվել է 1883-1885 թվականներին։ Տիսոն փոքր վրձնահարվածների միջոցով օգտագործել է չոր պիգմենտների հստակ ոճ։ Սա ոչ թե իմպրեսիոնիզմ է, այլ ակադեմիզմի ոճից խիստ հեռացում։ Կտավն արտացոլում է նաև Տիսոյի հիմնական հետաքրքրությունների մի մասը, ինչպիսիք են 19-րդ դարի վերջերի առարկաների և հագուստի նյութապաշտ աշխարհը[5]։ Կտավում օգտագործված է ժամանակաշրջանին բնորոշ Տիսոյի սիրած տեխնիկան, որը դիտորդին ուղղակի տանում է դեպի կտավ, դեպի խանութի աղջիկը, որը մեզ համար բացում է դուռը[6]։
Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1885 թվականին Սեդելմեյերի պատկերասրահում։ Այն Տիսոյի ցուցահանդեսի մի մասն էր կազմում, որը կոչվում էր «Quinze tableau sur la femme à Paris» (Փարիզյան կնոջ տասնհինգ կտավներ)[7]։ Դա Տիսոյի վերջին խոշոր ցուցահանդեսն էր, մինչև նա անցավ կրոնական թեմաների և իր կյանքի մնացած մասն անցկացրեց Աստվածաշնչյան թեմաներ պատկերելով։ 1968 թվականին կտավը գնել է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահը։
Ռեջինա Հագոն այս նկարը տեսնում է որպես ցանկություն պարունակող նկարագրություն։ Հատակին ընկած ժապավենը սրտաձև է։ Ըստ Հագոյի՝ հատակի սրտի դիրքը ցանկության հիմքն է։ Կտավի կանայք համեստ կերպով են հագած, բայց Տիսոն շեշտում է նրանց կառուցվածքը, հատկապես կնոջ կուրծքը, երբ նա բարձրացնում է ձեռքերը։ Այս շրջանում տնից դուրս աշխատող կինը համարվում էր բարոյապես կասկածելի։ Պատուհանից խորամանկորեն նայող տղամարդը, դիտողի հարմար դիրքը կարող են ենթադրել ավելին, քան որ սա պարզապես հագուստի վաճառք է։ Հնարավոր է պատուհանից նայող տղամարդը սիրախաղ է անում խանութի աղջկա հետ, սակայն Հագոն նշում է, որ Տիսոն թուլացրել է նրան՝ փակելով կնոջ մանեկենով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://ago.ca/collection/object/67/55
- ↑ https://muse.jhu.edu/article/54202/summary
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ «James Tissot. The Shop Girl | AGO Art Gallery of Ontario». www.ago.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Gail Dexter. "J.J.J. Tissot: Exciting Victorian." Toronto Star. April 6, 1968, pg. 38
- ↑ "Tissot Retrospective", by Eugenia Parry Janis. The Burlington Magazine 1968 pg. 303
- ↑ "Review: James Tissot. New Haven, Québec and Buffalo," by Paul Stirton. The Burlington Magazine 2000 pg. 131.
- ↑ "The joy of shopping." Regina Haggo. The Hamilton Spectator. Sep 26, 2006. pg. G.11