Jump to content

Խաղային բարձակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղային բարձակը (խաղաբարձակ) կամ խաղային կցորդը էլեկտրոնային սարք է, որը նախատեսված է տեսախաղերի համար։ Այդպիսի սարքերի համար, ի տարբերություն անհատական համակարգիչներից, տեսախաղերի մեկնարկումը և աշխատեցումը հիմնական խնդիրն է։ Տնային խաղաբարձակները օգտագործում են հեռուստացույցը և համակարգչային ցուցադրիչը որպես ցուցադրման անկախ սարք։ Դյուրակիր (գրպանի) խաղային համակարգերը ունեն սեփական ներկառուցված ցուցադրող սարք (ոչինչին չեն կցվում), այդ իսկ պատճառով դրանց խաղային կցուրդ անվանելը փոքր-ինչ սխալ է։

Սկզբից խաղաբարձակները տարբերվում էին անհատական համակարգիչներից մի շարք կարեւոր հատկանիշերով։ Օրինակ, որպես հիմնական ցուցադրման սարք դրանք օգտագործում էին հեռուստացույցը, և չէին աջակցում անհատական համակարգիչների համար ստեղծած հիմնական արտաքին սարքերի մեծ մասը, ինչպիսիք են, օրինակ, մոդեմը և ստեղնաշարը։ Մինչեւ վերջերս գրեթե բոլոր վաճառվող խաղային բարձակները նախատեսված էին այլ բարձակների աջակցման բացակայության պայմաններով տարածվող սեփականատիրական խաղերը մեկնարկելու համար։ Որոշ բարձակների սխեմաները և ծրագրաշարը կարող են տարածվել, որպես բացառություն, ազատ լիցենզիայով։

Մեր օրերին դառնալով բազմադեր խաղային համակարգերի շուկա, խաղաբարձակների շուկան զարգացել է համեմատաբար պարզ էլեկտրոնային հեռուստատեսային խաղային համակարգերից, ինչպիսին է, օրինակ, Pong բարձակը։

Խաղային բարձակների սերունդները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տարբեր սերունդների խաղային համակարգեր. ներկա պահին կա ութ սերունդ։ Ստորեւ թվարկված են սերունդների առավել հանրաճանաչ ներկայացուցիչները։

Տնային խաղային համակարգեր (1972—1980 թթ)։

Վաղ 8-բիթանոց բարձակներ՝ փամփուշտերի վրա խաղերով (1976—1992 թթ)։

8-բիթանոց խաղային համակարգերի ժամանակամիջոց (1983—2003 թթ)։

16-բիթանոց խաղաբարձակների ժամանակամիջոց (1987—2003 թթ)։

32- և 64-բիթանոց խաղային համակարգեր (1993—2006 թթ)։

1998—2003 թվականները

2004 թվականից մինչեւ այսօր

2011 թվականից մինչեւ այսօր[1]

Ավանդական.

Դյուրակիր.

Բարձակի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար խաղաբարձակը բաղկացած է մի քանի տարրերից.

Տվյալների կրիչների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային փամփուշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային համակարգերի համար նախատեսված փամփուշտներն իրենից ներկայացնում են տպասալիկ, որը տեղադրված է պլաստմասե պատյանի մեջ։ Պատյանի մի կողմից գտնվում է բարձակին միանալու հարակցիչ։ Տպասալիկի վրա գտնվում է մշտական հիշողության սարքը, որի մեջ գրված է խաղը։ Շատ անգամ փամփուշտներում բացի մշտական հիշողության սարքի գտնվում են նաեւ այլ տարրեր, որոնք կարող են մեծացնել բարձակի հնարավորությունները, օրինակ՝ լրացուցիչ դիպվածամատչելի հիշողություն կամ համամշակիչ։

Խաղային փամփուշտները խաղային բարձակների համար եղել են տվյալների առաջին կրիչները և ամենատարածվածն ընդհուպ մինչեւ 1995 թվականը։

Որոշ բարձակները, օրինակ «Sega Master System» և «PC Engine»-ն օգտագործում էին տարբեր տեսակի հիշաքարտեր՝ խաղերը պահպանելու համար։ Իրենից քարտերը ներկայացնում էին պարզեցված և փոքրացված փամփուշտ, որի մեջ անհնար էր տեղադրել որեւէ բաղադրամաս, բացի մշտական հիշողության սարքի։

Մագնիսական կրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ կենցաղային համակարգիչները օգտագործում էին մագնիսական ժապավեններ և ճկուն սկավառակներ։ Գլխավորապես դրանց ժողովրդականությունը կայանում էր այն հնարավորության մեջ, որ կրիչի վրա կարելի էր գրել նոր տվյալներ, օգտագործելով նույն իսկ սարքը, որի վրա կրիչը կարդացվում էր։

Բարձակներում մագնիսական կրիչները հազվադեպ էին օգտագործվում։

Օպտիկական կրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումն օպտիկական կրիչներին (սեղմասկավառակներին) սկսվեց 1990-ականների կեսերին։ Չնայած նրան, որ սկավառակներից բեռնումն ավելի երկար էր տեւում, քան փամփուշտներ օգտագործելիս, սկավառակները շատ ավելի էժան էր արտադրել և դրանց տարողությունն ավելի մեծ էր։ Սկավառակներ օգտագործող խաղաբարձակներից առաջիններից մեկը Amiga CD32 բարձակն էր, որը թողարկվել է 1993 թվականի սեպտեմբերին։ 21-րդ դարի սկզբին զանգվածային բարակների մեծ մասը օգտագործում էր օպտիկական կրիչներ. CD-ROM, DVD-ROM և այլն։

Հաջորդող խաղային համակարգերը անցան ավելի տարողունակ ստանդարտների. PlayStation 3-ն օգտագործում էր Blu-ray, իսկ Xbox 360-ը՝ երկշերտ DVD (DVD-DL) և HD-DVD (արտաքին լրասարքի օգնությամբ)։

PlayStation Portable-ն օգտագործվում են համընդանուր մեդիա սկավառակներ (UMD)։

7-րդ սերնդի հիմնական երեք բարձակները (Xbox 360, PlayStation 3 և Wii) առաջարկում են խաղերը համացանցում տարածելու որեւէ տարբերակ։ Ծառայություններ՝ Microsoft Xbox Live (Xbox Live Arcade, Xbox Live Marketplace), Sony PlayStation Network (PSN), Nintendo Virtual Console, WiiWare։

Խորհրդային խաղային բարձակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային խաղաբարձակներն արտադրվում էին Ռուսաստանի և Բելառուսի տարածքում գտնվող գործարաններում 1980—1990 թվականներին «Էլեկտրոնիկա» խաղաշարում։ Արտադրվող բարձակների քանակը բավական չէր, ուստի խաղերը մեծ ժողովրդականություն էին վայելում և միանգամից եւեթ զգացվեց դրանց պակասությունը։ Խաղերի մեծ մասը այս կամ այն չափով կրկնում էին արտասահմանյան մշակումները, այդ իսկ պատճառով կարող էին հաջողություն ունենալ լոկ փակ սահմանների դեպքում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խորհրդային շուկան սկսեց արագորեն լցվել արտասահմանյան բարձակներով և դրանց կլոններով, որոնցից առաջինը դարձավ մատչելի գին ունեցող 8-բիթանոց «Dendy» (NES-ի չինական նմանակ) խաղաբարձակը։

Հեռուստատեսային խաղաբարձակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին խաղաբարձակ «Պալեստրա-02»-ն հիմնվում էր տրամաբանական մանրասխեմաների վրա։ 1978 թվականին լույս տեսավ խորհրդային առաջին միաբյուրեղ հեռուստախաղ «Տուրնիր»-ը, որը ստեղծվել էր արտասահմանյան ինտեգրալ մանրասխեմա «AY-3-8500»-ի հիման վրա։ Նույն տարի սկսվեց հայրենական ինտեգրալ մանրասխեմա «К145ИК17»-ի արտադրությունը, որը տարբերվում էր նախօրինակից խաղերը մեկ կոճակով հաջորդաբար ջոկելու համար ներկառուցված հաշվիչի առկայությամբ։ Դրա հիման վրա թողարկվեցին «Электроника Экси Видео 01» և «Электроника Экси Видео 02» (7 խաղ, լուսային ատրճանակով) խաղաբարձակները։ Բացի հեռուստացույցից, բարձակին միացվում էին երկու ձողղեկ և լուսային ատրճանակ։ Քիչ անց Օրջոնիկիձե քաղաքում սկսվեց «Электроника Видеоспорт» խաղնաբարձակների շարի արտադրությունը՝ նույնպես «К145ИК1»-ի հիման վրա։ «AY-3-8500» ԻՄՍ-ի հիման վրա ամենից տարածված խաղերն են թենիսը, հոկեյը, սկվոշը, մարզումը, հրաձգություն-1 և հրաձգություն-2։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Dendy»-ի նման բարձակները մատակարարվում էին անորակ «ալեհավաք/բարձակ» փոխանջատիչներով, ընդունման որակն ընկնում էր։ Բացի դրանից, բարձակներից փոխանցվող պատկերը հաճախ ավելի պայծառ էր, քան հեռուստացույցինը, պահանջվում էր իջեցնել պայծառությունը։ Այդ պատճառով մարդիկ համարում էին, որ բարձակները փչացնում են հեռուստացույցները։
  • Կեղծ խաղաբարձակները, որոնք ունեին ալեհավաքի մուտքով միացման հնարավորությունը (Dendy, Sega Mega Drive՝ հարմարիչով…) տալիս էին այնքան հզոր ազդանշան, որ այն կարող էր ընդունվել բարձակին չմիացված հեռուստացույցի վրա, հասնում էր նրան, որ հարեւան բնակարաններում ապրող մարդիկ կարող էին տեսնել սեփական հեռուստացույցների վրա այն խաղը, որը խաղում էր իրենց հարեւանը։ Իսկ խառնիչ-հարմարիչները, որոնք խառնում էին բարձակի և ալեհավաքի ազդանշանները, հաճախ դեպքերում փոխանցում էին ազդանշանը բարձակից ալեհավաքին, որը տվայլ դեպքում գործում էր որպես փոխանցող, և խաղաբարձակի ազդանշանը կարող էին ընդունել ոչ միայն մոտակա հարեւանները։ Դա շատ հաճախ խանգարում էր հեռուստաալիքների ընդունման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nintendo 3DS vs. PS Vita: Handheld Wars, The Next Generation». IndustryGamers Inc. Eurogamer Network Ltd. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. An x86 PlayStation 4 could signal a sea-change in the console industry | Ars Technica

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղային բարձակ» հոդվածին։