ԽՍՀՄ Պետական մրցանակը համարվում է 1941-1954 թվականներին շնորհվող Ստալինյան մրցանակի իրավահաջորդը։ Ստալինյան մրցանակի դափնեկիրները կարող էին համապատասխանաբար փոխել իրենց մեդալներն ու փաստաթղթերը` Պետական մրցանակով։ ԽՍՀՄ-ում 1960-1980-ական թվականներին լույս տեսած տեղեկատու գրականության մեջ Ստալինյան մրցանակը քաղաքական նկատառումներից ելնելով, նույնպես համարվում էր «պետական»։
ԽՍՀՄ Պետական մրցանակը իր նշանակությամբ և դրամական պարգևի չափով երկրորդն էր ԽՍՀՄ-ում` Լենինյան մրցանակից հետո։ Այն սահմանվելու ժամանակ, դրամական պարգևը կազմել է 5000 ռուբլի, որը Լենինյան մրցանակի դրամական պարգևի` միայն կեսն էր։ Մրցանակն ամեն տարի ստանում էր մոտ 100 մարդ, որոնց թվում` գրողներ, գիտնականներ, արվեստի գործիչներ և այլն։ Մրցանակի եռակի դափնեկիրներ են գրող Չինգիզ Այթմատովը, ռեժիսոր և դերասանՕլեգ Եֆրեմովը, կինոօպերատոր Վյաչեսլավ Շումսկին, գիտնականներ Վլադիմիր Չելոմեյը և Սերգեյ Նեպոբեդիմին։ Միութենական հանրապետություններում նույնպես սահմանվել էին հանրապետական Պետական մրցանակներ։
↑Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 9 сентября 1966 года № 739 «О Ленинских и Государственных премиях СССР в области науки и техники, литературы и искусства»