Լև Տեր-Օգանով
Արտաքին տեսք
Լև Տեր-Օգանով | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | դաշնակահար |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Լև Գասպարի Տեր-Օգանով (իսկական անունը՝ Լևոն Տեր-Օհանյան, 1889 - անհայտ), հայ երաժիշտ-մանկավարժ, դաշնակահար։ Կոմպոզիտոր Սերժ Սյունու հայրը։ Նյու Յորքի ռուսական փաստաբանական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Տեր-Օհանյանը ծնվել է 1889 թվականին Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի ճեմարանը, կոնսերվատորիան, Սանկտ Պետերբուրգի Շլեսինգերի մանկավարժական դպրոցը և իրավաբանական վարժարանը։ 1915-1921 թվականներին եղել է Ռուսական փաստաբանական ակադեմիայի անդամ։
Դասավանդել է Բաքվի կոնսերվատորիայում, 1921-1923 թվականներին՝ Կոստանդնուպոլսում, հանդես է եկել համերգներով։
1923 թվականից ապրել է Նյու Յորքում, որտեղ հիմնադրել է սեփական դպրոց։
Լև Տեր-Օգանովի մահվան թվականն անհայտ է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Սեդա Սյունի,
- Որդին՝ Սերժ Սյունի, հայ դաշնակահար, կոմպոզիտոր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |