Լևոն Թումանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Փիլիպոսի Թումանյան Լևոն Փիլիպոսի Թումանյան | |
---|---|
Ծնվել է | 1869 |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1942 |
Մահվան վայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Փիլիպոս Նիկողոսի Թումանյան |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Ստորագրություն | |
Tumanyan Lev Filippovich Վիքիպահեստում |
Լևոն Թումանյան (1869, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ցարական Ռուսաստանի Առաջին Պետական Դումայի պատգամավոր։ Սահմանադրական Ժողովրդավարական Կուսակցության անդամ (Ժողովրդական Ազատության կուսակցություն), Կադետներ։ Իրավաբան, մասնավոր փաստաբան։ Որպես դատապաշտպան նա հանդես է եկել Երևանում, Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետի գավառում, Թիֆլիսում, Բաքվում, իսկ ավելի հաճախ՝ Աշտարակում։ Իր գործունեությամբ նա մեծ հեղինակություն էր վայելում ամենուրեք։
Ստորագրել է 1906 թվականի հուլիսի 10 - ի «Վիբորգյան մանիֆեստ»-ը։ Ազատազրկվել է Քրեական Կարգի 129 հոդվածի 1 - ին մասի 3 և 51 կետերով։
Հետագայում զբաղվել է մասնագիտական գործունեությամբ։
Մահացել և թաղվել է Աշտարակում 1942 թ., ընտանեկան գերեզմանատանը։
Փաստաբանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասախ գետը Աշտարակի և, ընդհանրապես, ամբողջ Արարատյան դաշտի համար հանդիսացել է կենսական երակ և գոյության հիմք։ Աշտարակի ջրի քանակի դեմ միշտ բողոքավոր են եղել ցածի գյուղերը, նամանավանդ երաշտ տարիները, երբ Քասախի ջուրը զգալի չափով նվազել է, բայց նրանց այդ բողոքը միշտ էլ մնացել է անհետևանք. վերջապես` 1912 թվին Էջմիածինը և Ղզլթամիր գյուղը միասին պաշտոնապես բողոք են ներկայացրել, պահանջելով, որ սահմանափակվի Աշտարակի իրավունքը, որովհետև Աշտարակի հողերը մեծ առատությամբ ոռոգվում են, իսկ ցածը իրենց ցանքերը չորանում են.նամանավանդ` երաշտ տարիները:Աշտարակի վաղեմի իրավունքի և գյուղի շահերի պաշտպանը «Անդրկովկասի ջրերի օգտագործման իրաունքի որոշող գլխավոր ատյանում» հանդիսացել է գյուղի հասարակության հավատարմատար, պետական դումայի անդամ, Վիբորգի հայտնի կոչը ստորագրող` աշտարակցի հմուտ փաստաբան Լևոն Թումանյանը, իսկ Ղզլթամիրի շահերը պաշտպանելու համար Թիֆլիսից հատկապես հրավիրված է եղել Էջմիածնի սինոդի պռոկուռորի եղպայր, փաստաբան Կանչելլին:Գործը քննվել է Երևանում, 1914 թվի փետրվարի քսանութին։ Աշտարակը շահել է։ - Երվանդ Շահազիզ- Աշտարակի պատմությունը. Երևան 1987
|
«Մի դատավարության ժամանակ, ակնհայտ կեղծ փաստեր մեջբերելու համար, Լևոնն ապտակում է հակառակ կողմի դատապաշտպանին` դատարանին ասելով. «Իմ արարքը քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ է, առավելագույնը տուգանք տասը ռուբլու չափով, խնդրեմ, ստացեք և շարունակեք դատավարությունը»։ Ս.Տեր-Սիմոնյան- Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան. Երևան, 2008