Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան
Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան բելառուս․՝ Львоўскі політэхнічны інстытут, ռուս.՝ Львовский политехнический институт և ուկրաիներեն՝ Львівський політехнічний інститут | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1844 |
Ռեկտոր | Yuriy Bobalo? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Ուկրաինա, Ավստրիական կայսրություն, Ավստրո-Հունգարիա և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Տեղագրություն | Լվով |
Պարգևներ | |
Կայք | lp.edu.ua |
Ուկրաինա, Ավստրիական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն դեռ չունի տեղորոշման քարտեզներ. | |
Lviv Polytechnic Վիքիպահեստում |
Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Національний університет «Львівська політехніка», լեհ.՝ Uniwersytet Narodowy «Politechnika Lwowska»), բարձրագույն ուսումնական հաստատություն Լվովում։ Գլխավոր մասնաշենքը տեղակայված է Բանդերայի 12 հասցեում։ Տեխնիկական ուսումնական հնագույն հատատությունն է Ուկրաինայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1844 թվականին Տեխնիկական ակադեմիա անունով։ Այստեղ կայացել է Ավստրո-Հունգարիայի տարածքում հեռախոսային առաջին խոսակցությունը նիստերի դահլիճի ու քիմիական ֆակուլտետի միջև։ Նույն թվականին ակադեմիայի ռեկտոր է դարձել լվովցի ճարտարապետ Յուլիան Զախարևիչը, իսկ ակադեմիան անվանափոխվել է Պոլիտեխնիկական դպրոց (գերմ.՝ Polytechnische Schule):
- 1880 թվականին դպրոց է այցելել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը՝ ակադեմիայի համար Յան Մատեյկոյին պատվիրելով տեխնիկական առաջընթացը խորհրդանշող 11 կտավ։ Նկարները գտնվում են համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում։
- 1919 թվականի Լեհ-ուկրաինական պատերազմի ժամանակ լեհերը շենքը վերածել են ամրացված կայանի, որտեղ հավաքվել են լեհական բանակի զորակոչիկները։
- 1920 թվականին դպրոցը վերանվանվել է Լվովի պոլիտեխնիկ (լեհ.՝ Politechnika Lwowska), հաստատվել է նոր կանոնակարգ։
- 1939 թվականին խորհրդային իշխանությունները կրկին անվանափոխել են հաստատությունը՝ Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտ։
- 1941 թվականին գերմանական զորքերը գնդակահարել են լեհ պրոֆեսորներին։
- 1933 թվականին ինստիտուտին տրվել է համալսարանի կարգավիճակ և նոր անվանում՝ Լվովի պոլիտեխնիկական պետական ինստիտուտ։
- 2000 թվականին համալսարանը ստացել է Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան անունը։
- 2009 թվականի հուլիսի 8-ին համալսարանը ինքնակառավարվող հետազոտական ազգային բուհի կարգավիճակ է ստացել։
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին «Էքսպերտ» վարկանշային կազմակերպությունը բուհին հատկացրել է C կարգ, ինչը նշանակում է շրջանավարտների պատրաստվածության բարձր մակարդակ[3]։
Ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտ
- Ճարտարապետության ինստիտուտ Արխիվացված 2017-05-26 Wayback Machine
- Հումանիտար ու սոցիալական գիտությունների ինստիտուտ
- Երկրաբանության ինստիտուտ
- Շինարարության ու ինժեներիայի ինստիտուտ
- Էներգետիկայի ու կառավարման համակարգերի ինստիտուտ
- Ինժեներական մեխանիկայի ու տրանսպորտի ինստիտուտ Արխիվացված 2020-05-12 Wayback Machine
- Քիմիայի ու քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ
- Հաղորդակցույան, էլեկտրոնիկայի ու էլեկտրական տեխնիկայի ինստիտուտ
- Համակարգչային տեխնոլոգիաների, ավտոմատիկայի ու մետրոլոգիայի ինստիտուտ
- Համակարգչային գիտությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ
- Տնտեսագիտության ու կառավարման ինստիտուտ
- Հեռավար ուսուցման ինստիտուտ
- Ռազմական ինստիտուտ
- Կրթության, մշակույթի ու սփյուռքի հետ կապերի ինստիտուտ
- Հետդիպլոմային կրթության ինստիտուտ
Նշանավոր շրջանավաարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեֆան Բանախ - մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից
- Ստեպան Բանդերա - ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգային շարժման ղեկավար Արևմտյան Ուկրաինայում
- Կազիմիր Բարտել - մաթեմատիկոս, Լեհաստանի վարչապետ
- Գուստավ Բիզանց - ճարտարապետ
- Սիմոն Վիզենտալ - հասարակական գործիչ, «նացիզմի որսորդ»
- Վալենտին Գապոնցև - խորհրդային ու ռուս ֆիզիկոս, ձեռրանկատեր
- Դենիս Գլինին - «Օկեան Էլզի» խմբի թմբկահար
- Տադեուշ Գոդլևսկի - լեհ գիտնական, ռադիոքիմիկոս
- Ռոման Ձեսլևսկի - լեհ ինժեներ, էլեկտրատեխնիկ, մանկավարժ, պրոֆեսոր, ռեկտոր
- Վերա Կամշա - ռուս գրող
- Իվան Կոչևիխ - խորհրդային պետական ու տնտեսական գործիչ
- Յուրի Լուցենկո - ուկրաինացի քաղաքական ու պետական գործիչ
- Նիկոլայ Մաքսիմովիչ - գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Լեոպոլդ Պեբալ - քիմիկոս
- Լեոնիդ Ռոկեցկի - Տյումենի մարզի նախկին նահանգապետ
- Վյաչեսլավ Սեկրետարյուկ - պրոֆեսոր, տնտեսական գիտությունների դոկտոր
- Վիտալի Սիգորսկի - ուկրաինացի ֆիզիկոս
- Զինովի Ստոցկո - գիտնական, ինժեներ-մեխանիկ
- Ստանիսլավ Ուլամ - գիտնական, պրոֆեսոր
- Յան Ֆրանկե - գիտնական, մեխանիկ, պրոֆեսոր, ռեկտոր
- Ցախիագիյն Էլբեգդորժ - Մոնղոլիայի նախագահ
- Ռոման Շուխևիչ - ուկրաինացի քաղաքական ու ռազմական գործիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի «Գիտություն» կայք Արխիվացված 2015-12-13 Wayback Machine
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի վիրտուալ կրթական միջավայր
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի ուսանողների ու ասպիրանտների արհմիության կայք
- Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի երիտասարդ գիտնականների Ռադա Արխիվացված 2018-01-31 Wayback Machine
- Լվովի պոլիտեխնիկ 1844—1945
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան» հոդվածին։ |
|