Լուցինա
Լուցինա | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Իլիփիա և Յունոնա |
Ասպարեզ | ծննդաբերություն |
Lucina (goddess) Վիքիպահեստում |
Լուցինա (Լյուցինա, լատին․՝ Lucina — «լուսավոր»), հին հռոմեական աստվածուհի, ամուսնության ու որդեծնության հովանավորը, որը նույնացվել է հունական Իլիփիայի հետ։ Սովորաբար Յունոնան փառաբանվել է որպես Յունոնա Լուցինա[1], իսկ երբեմն էլ Դիանային կոչել են Դիանա Լուցինա[2][3]։ Յունոնային հատուկ գործառույթները Դիանային փոխանցվել են հունական Արտեմիսի պաշտամունքի ազդեցությամբ[4]։
Լուցինայի պատամունքը եղել է բավական հին ու տարածված է եղել ամբողջ Իտալիայում։
Լուցինան եղել է նորալուսնի, ծննդաբերության ու ամուսնության հովանավորը։ Նկարագրվել է որպես «երեխային լույս աշխարհ բերող» («ծննդաբերության ժամանակ օգնող»)[5]։ Համարվել է ամուսնացած կանանց՝ մատրոնաների հովանավոր, որոնք Յունոնա Լուցինայի պատվին մարտի 1-ին նշել են «մատրոնալիաների» տոնը։ Աստվածուհու սրբավայրը գտնվել է Հռոմում՝ Էսկվիլին բլրի վրա[5]։
Յունոնա Լուցինային նվիրված տաճարը վեր է խոյացել Հռոմում մ.թ.ա. 4-2-րդ դարերում[6]։
Juno Lucina-ն համապատասխանում է Յուպիտերին (Lucetius, լույսի աստվածը)։
Լուցինայի պատվին կոչվել է (146) Լուցինա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1875 թվականի հունիսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Люцина (Луцина) // Мифологический словарь / авт.-сост. М. Н. Ботвинник, М. А. Коган, М. Б. Рабинович, Б. П. Селецкий. — 2-е изд. — Л. : Учпедгиз. Ленингр. отд-ние, 1961. — С. 131.
- ↑ Луцина // Словарь античности. — М.: Прогресс. Лейпцигский Библиографический институт. 1989.
- ↑ Луцина // Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русскаго языка — СПб.: Изд. В. И. Губинскаго, 1910—676 с.
- ↑ Квинт Гораций Флакк Юбилейный гимн
- ↑ 5,0 5,1 Юнона / Е. М. Штаерман // Мифы народов мира : Энцикл. в 2 т. / гл. ред. С. А. Токарев. — 2-е изд. — М. : Советская энциклопедия, 1988. — Т. 2 : К—Я. — 719 с.
- ↑ Юнона / Никишин В. О. // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 589. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ἥρα // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
- «Луцина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Юнона // Большая энциклопедия։ В 22 томах (20 т. и 2 доп.) / под ред. С. Н. Южакова. — СПб.։ Книгоиздательское товарищество «Просвещение», 1900—1909.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցինա» հոդվածին։ |
|