Jump to content

Լուսնի տաճար (Լա Լիբերտադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնի տաճար
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, հնագիտական հուշարձան, Բուրգ և Աստիճանաձև բուրգեր
Երկիր Պերու
ՏեղագրությունԼա Լիբերտադ
Շինանյութadobe?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Ստորին աջ մասի դետալ, գլխավոր որմնանկար (վերևում)
Վերականգնված նկար Լուսնի տաճարի առաստաղին

Լուսնի տաճար, հարդախառն չթրծած աղյուսից կառույց Պերուի հյուսիսում՝ Լա Լիբերտադ շրջանում՝ Տրուխիլիո քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա[1]։ Տաճարը վերաբերում է մոչիկա հնագույն մշակույթին։ Դրանից ոչ հեռու գտնվում է Արևի տաճարը, որը ևս Մոչե քաղաքակրթության նմուշ է։

Քաղաքը գտնվում էր երկու տաճարների միջև, որոնք կառուցվել են մոտավորապես մ. թ. ա. 450 թվականին։

Ներկայումս Լուսնի տաճարը զբոսաշրջիկներին գրավում է պատերին պահպանված որմնանկարներով։

Պաշտամունքի կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը պաշտամունքային, արարողակարգային և կրոնական կենտրոն էր։ Այն սակավաթիվ ուականերից է, որտեղ պահպանվել են հոյակապ պատերն ու պատի որմնանկարները, չնայած այն հանգամանքին, որ տաճարը թալանվել է։ Այս ուակայի կառուցվածքում կարելի է նշմարել մի քանի տաճարներ, որոնք միմյանց վրա են կառուցվել տարբեր դարաշրջաններում։ Այն ունի ուղղանկյունաձև հիմք՝ 87 մետր լայնությամբ և 21 մետր բարձրությամբ։ Դրա վերին հարթակում բարձրանում են մի քանի սրահներ, որոնք զարդարված են մարդկային պատկերաքանդակներով։ Ըստ ժամանակի՝ տաճարներից ամենավերջին շինարարության արարողակարգային զոհասեղանին հայտնաբերվել են զոհաբերված 40 զինվորների մնացորդներ։ Ըստ երևույթին՝ զոհաբերության ավարտից հետո զոհերի մարմինները դեն են նետվել ուակայից և այդպես մնացել են ներքին բակերում։ Հետազոտողները ժայռի ստորոտում հայտնաբերել են մեծահասակ տղամարդկանց մի քանի կմախքներ, որոնք բոլորն էլ վնասվածքների նշաններ են ունեցել (սովորաբար գլխի վրա ուժեղ հարված՝ որպես մահվան պատճառ)։

Լուսնի տաճարում պահպանվել են հանքային ծագում ունեցող 5 գույների (սպիտակ, սև, կարմիր, կապույտ և մանանեխա-շագանակագույն) ներկերով պատված պատի հետաքրքիր որմնանկարներ, ինչպես նաև ռելիեֆներ, որոնցում կարելի է ճանաչել մոչիկական Այ Ապաեկի աստվածությունը կամ ինչ-որ գլխատված աստվածություն (իսպ. degollador-կտրված կոկորդ)։ Բացի այդ՝ տաճարի շուրջ կա տաճարային բակ և ավելի քան 1500 տարի առաջ կառուցված հրապարակ։

Ճակատային մասում պատկերված են մի քանի կերպարներ, ինչպիսիք են լեռների աստվածությունը գոտիներով, որոնց վրա կախված են վարազահավի, աղվեսի, օձերի գլուխներ, արարողակարգային դանակներով հսկայական խեցգետիններ, միմյանց ձեռք բռնած մարդիկ, ինչպես նաև քրմեր։ Յուրաքանչյուր պատկերաքանդակ կապված է ջրի պաշտամունքի, հողի բերրիության և տաճարում մատուցված զոհերի հետ։

Կա 10 հազար մ² մակերեսով ներքին բակ, որտեղից քաղաքային գոտու բնակչությունը կարող էր ականատես լինել զինվորների զոհաբերությունների նախապատրաստմանը, սակայն, ինչպես երևում է, զոհաբերման բուն գործողությունը տեղի է ունեցել միայն բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Benson, E.P.; Cook, A.G. (2001). Ritual sacrifice in ancient Peru. University of Texas Press. էջեր 211.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]